Կերակրող մոր սնունդը
Կրծքով կերակրելու դեպքում կերած ուտեստներից բազմաթիվ նյութեր ներթափանցում են կաթի մեջ և հնարավոր է, որ երեխայի որովայնում գազերի և ալերգիկ ցանի առաջացման պատճառ դառնան։ Այդ հարցում մի նրբություն կա․ բոլոր երեխաների որովայնի զգայունակությունը տարբեր է և խիստ անհատական, ուստի մայրն ստիպված է լինում իր սնունդն ընտրել փորձերի և սխալների միջոցով։
Ինչպե՞ս ընտրել սնունդը կրծքով կերակրման շրջանում։ Խորհուրդ է տրվում օրական ուտել 200 գր միս(խոզի անյուղ տեսակներ, լեզու), հավի սպիտակ միս կամ էլ ձկան անյուղ տեսակներ՝ սուդակ, կարպ և այլն, 100-150 գր կաթնաշոռ, 20-30գր պանիր, 500-600 գր բանջարեղեն, 200-300գր միրգ, ճարպերից ցանկալի է օգտագործել սերուցքային կարագը (15-20գր) և բուսական յուղը (25-30գր)։
Բազմաթիվ կանայք կրծքով կերակրման շրջանում հաճույքով են ուտում հատուկ կանանց համար նախատեսված լուծվող շիլաները, որոնք հարստացված են վիտամիններով և հանքանյութերով (վաճառվում են մանկական սննդի բաժնում) կամ էլ մանկական խառնուրդներով են շիլաներ եփում և բլիթներ թխում։
Շատ կարևոր է, որ կերակրող մոր սննդաբաժինը բավականաչափ սննդային մանրաթելեր պարունակի, որոնք խթանում են ստամոքսի շարժողական ակտիվությունը։ Այդ նպատակով ամենօրյա սնունդը պետք է ներառի 400գր-ից ոչ պակաս թարմ կամ ջերմային մշակման ենթարկված բանջարեղեն՝ գազար, կաղամբ, բազուկ, դդմիկ և այլն, մոտ 300 գր միրգ և հատապտուղ՝ խնձոր, տանձ, սալոր, հաղարջ, բալ և այլն, 200-300մլ հյութ՝ ցանկալի է թարմ քամված։ Խորհուրդ չի տրվում բացի բանանից) տրոպիկական մրգեր և կարմիր ու նարնջագույն մրգեր ուտել։
Խորհուրդ է տրվում նաև 1լ կաթ ու կաթից պատրաստված ըմպելիքներ խմել, կաթնամթերք ուտել՝ պանրիկ, կաթնոշոռով ջեռեփուկ, առանց շաքարի խտացրած կաթ։ Ցանկալի է կաթը մասնակիորեն փոխարինել կաթնաթթվային այլ մթերքներով, օրինակ՝ կեֆիր, յոգուրտ, մածուն, ռեժան և այլն։
Կերակրող մայրը պետք է նաև շատ հեղուկ խմի, բայց ոչ ծննդաբերությունից անմիջապես հետո։ Նախքան լակտացիայի սկսվելը՝ կաթնախեժի արտադրման փուլում, օգտագործվող հեղուկի քանակը՝ ներառյալ առաջին ուտեստները, մրգերն ու բանջարեղենը, պետք է սահմանափակվի 1լ-ով։ Հակառակ դեպքում հնարավոր է, որ ավելորդ քանակով կաթ արտադրվի, ինչը դժվարացնում է կաթնախեժի անջատումը և արդյունքում կարող է լակտոստազի առաջացման պատճառ դառնալ։
Մթերքներ, որ երեխաները սովորաբար առանց խնդիրների են ընդունում՝ անյուղ կաթնաշոռ, պանիր, կեֆիր, անյուղ յոգուրտ և թթվասեր, կարտոֆիլ, հնդկաձավարի, բրնձի, վարսակաձավարի շիլա, խոզի անյուղ միս, հնդկահավի միս, կանաչ խնձոր։
Մթերքներ, որ երեխաները սովորաբար չեն ընդունում՝ կաղամբ, լոբեղեն, սուրճ, կվաս, գարեջուր, աղ դրած և ապխտած ձուկ, յուղոտ երշիկ, գունանյութերով քաղցր ըմպելիքներ, օրինակ՝ պեպսի-կոլա։
Մթերքներ, որ պետք է զգուշությամբ ներառել սննդի չափաբաժնում՝ կովի կաթ, ձու, հավի միս, ելակ, մորի, սև հաղարջ, խաղող, անանաս, դդում, խուրմա, նուռ, ցիտրուսային մրգեր, շոկոլադ, սուրճ, կակաո, նկուզեղեն, սունկ, տոմատ, գազար, նեխուր, ցորեն և այլն։
Ի դեպ, ջեռոցը կարող է ձեր լավագույն օգնականը դառնալ։ Ցանկացած մթերք (ձուկ, հավ և այլն) կարելի է դնել ջեռոցի ճաղերին, վրան թթվասեր, մայոնեզ կամ տոմատ քսել ու թողնել եփվելու 30-60ր։ Ոչ մի ավելորդ շարժում։ Աշխատատար չի լինում և ուտեստն էլ համեղ է ստացվում։