Նորածնի խնամքն ու հիգիենան

Նորածնի խնամքն ու հիգիենան

Նորածնի խնամքը խիստ կարևոր է նրա հետագա զարգացման համար։ Բազմաթիվ մայրեր խուճապի են մատնվում՝ տանը միայնակ մնալով երեխայի հետ և չիմանալով ինչպես խնամել նրան։

Քթի, ականջների և աչքերի խնամքը

Ամեն առավոտ հարկավոր է լվանալ երեխայի դեմքը, մաքրել քիթը, աչքերն ու ականջները։  Երեխային պետք է լվացացնել եռացրած ջրով թրջած բամբակյա տամպոնով կամ թանզիֆով, առանց օճառի։

Պրոցեդուրան պետք է սկսել աչքերից, ուղղությունը՝ աչքի արտաքին անկյունից դեպի ներքինը։ Հիշեք, որ յուրաքանչյուր աչքը պետք է մաքրեք առանձին թանզիֆով, որպեսզի որևէ վարակի առկայության դեպքում այն չփոխանցեք մյուս աչքին։

Հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում հնարավոր է, որ կոնյուկտիվիտ՝ աչքի լորձաթաղանթի բորբոքում զարգանա, ինչպես նաև եղջերաթաղանթի կարմրածություն։

Քիթը մաքրելու համար մի փոքր ֆիզիոլոգիական լուծույթ կաթեցրեք անցքերի մեջ։ Այնուհետև փոքրիկ տանձիկի միջոցով դուրս հանեք կուտակվածը։

Ականջները պետք է մաքրել շաբաթական մեկ անգամ մինչև երկու ամսական դառնալը, այնուհետև ամեն օր։ Փոքրիկի ականջախեցին զգուշորեն ներքև ձգեք և հետ տարեք, մյուս ձեռքով վերցրեք բամբակով փաթաթված փայտիկը և մաքրեք ականջը։

Մազերի խնամքը

Երեխայի գլուխը պետք է շամպույնով լվանալ շաբաթական մեկ անգամ, ոչ ավել։ Շամպույնը պետք է մանկական լինի, քանի որ մեծերի համար նախատեսվածը կարող է վատ անդրադառնալ երեխայի նուրբ ու զգայուն մաշկի վրա։

Պետք չէ գլուխը լվանալուց հետո անմիջապես սանրել մազերը, այդպիսով կարող եք վնասել մազարմատները, պարզապես սրբեք սրբիչով և թողեք, որ ինքնուրույն չորանան։

Եղունգների խնամքը

Երեխայի եղունգները կտրելու համար հատուկ մկրատ ընտրեք՝ ծայրերը կլորավուն և սուր։ Եղունգները շատ կարճ մի կտրեք, որպեսզի հետագայում սերտաճում չառաջանա։ Ձեռքերի եղունգները կլոր եզրագծով կտրեք, իսկ ոտքերինը՝ ուղիղ անկյունով։ Հեշտ կտրելու համար եղունգներին տաքացրած բուսական ձեթ քսեք։

Եղունգները կտրելիս փոքրիկի գլուխը թեքեք հակառակ կողմ, որպեսզի եղունգի կտորտանքները չհայտնվեն նրա բերանում կամ աչքերում։

Տղա նորածինների լոգանքը

Տղայի սեռական օրգանների խնամքը հատուկ ուշադրություն է պահանջում։ Սեռանդամի գլխիկն ամբողջովին պատված է լինում մաշկային ծալքով, որն այլ կերպ կոչում են թլիփ։ Վերջինս նորածին տղաների դեպքում չորացած է լինում, ինչը կոչվում է ֆիզիոլոգիական ֆիմոզ (անցնում է 3-5 տարեկանում)։

Ճարպագեղձերը գտնվում են թլիփի ներսում, դրանք հատուկ քսուք են արտադրում։ Սխալ խնամքի դեպքում հնարավոր է, որ կեղտ և տարատեսակ մանրէներ կուտակվեն սեռանդամի գլխիկի վրա, ինչը կարող է հանգեցնել բորբոքման և քորի։

Ուշադրությո՛ւն, հիգիենիկ պրոցեդուրաների ընթացքում չի կարելի տեղաշարժել թլիփը, քանի որ յան կարող է սերտաճել սեռանդամի գլխիկին։ Այդ պատճառով փոքրիկին լողացրեք ստամոքսը դատարկելուց երկուսից երեք ժամ անց։

Եթե սեռանդամի գլխիկը կարմրել է, հարկավոր է այն ֆուրացիլինի լուծույթով լվանալ։ Ավելորդ քսուքը պետք է հեռացնել բամբակյա տամպոնով, հետո լվանալ փոքրիկի սեռական օրգանները։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար