Փոքրիկ տղաների հիգիենան և խնամքը

Փոքրիկ տղաների հիգիենան և խնամքը

Գոյություն ունեն երխայի հիգիենայի ընդհանուր ստանդարտներ, որոնք կիրառվում են բոլորի դեպքում՝ անկախ սեռից:

  • Դեմքի ամենօրյա լվացում, ինչը կարելի է անել եռացրած մաքուր ջրով թրջած բամբակով: 
  • Աչքերի ամենօրյա խնամք. անհրաժեշտ է թաց բամբակի օգնությամբ, նուրբ շարժումներով մաքրել երեխայի աչքերը՝ արտաքին փոսիկից դեպի աչքի ներսի փոսիկը: 
  • Մաքրել երեխայի քիթիկը լորձի չորացած մնացորդներից: 
  • Ականջների ամենօրյա խնամք. անհրաժեշտ է բամբակյա խոնավ փայտիկով մաքրել միայն արտաքին ականջախեցին: 
  • Պորտի ամենօրյա խնամք. սա պարտադիր է մինչև վերքի լավանալը: 
  • Եղունգների խնամք. անհրաժեշտ է կտրել ոտքերի և ձեռքերի եղունգները: 
  • Լվանալ երեխային յուրաքանչյուր կղազատումից հետո: Սկզբնական շրջանում կարելի է օգտագործել մանկական խոնավ անձեռոցիկներ, իսկ ավելի լավ է երեխային հոսոջ ջրի տակ լվանալ: Լվանալուց հետո հարկավոր է լավ չորացնել մաշկը և շեքի հատվածում կիրառել մանկական պուդրա, յուղ կամ քսուք: 
  • Երեխայի ամենօրյա լոգանք: Երեխային լողացրեք խոտաբույսերի եփուկովներով:

Նորածին տղաների հիգիենան

Կարևոր է հետևել երեխայի ինտիմ հիգիենային, ինչի համար անհրաժեշտ է՝

  • լվանալ երեխայի սեռական օրգանը մաքուր ջրով յուրաքանչյուր կղազատումից հետո՝ առանց օճառի կամ այլ կոսմետիկ պարագայի կիրառման, 
  • կիրառել մանկական յուղեր կամ պուդրա շեքի հատվածում, 
  • օգտագործել միայն բնական կտորից բարուրաշորեր:

Ի՞նչ չի կարելի անել տղա երեխայի խնամքի ժամանակ

Չի թույլատրվում ուժով փորձել բացել երեխայի սեռական օրգանի գլխիկը: Նորածնի դեպքում բնականոն երևույթ է այսպես կոչված ֆիզիոլոգիական ֆիմոզը, երբ առնանդամի ծայրային մաշկը ամբողջությամբ չի իջնում և մերկացնում գլխիկը: Այն ժամանակի ընթացքում ինքնուրույն կիջնի:

Չի կարելի չարաշահել օճառով լվացումը երեխայի սեռական օրգանի հատվածում, քանի որ այն կարող է բորբոքում առաջացնել: Զերծ մնացեք նաև այդ հատվածում մանկական յուղերի կամ քսուքների չարաշահումից:

Նորածին տղաների խնամքը շատ պարզ է, անհրաժեշտ է պարզապես հետևտել ամօրյա հիգիենային, և մաքուր պահել երեխայի մաշկը:

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։