Կրծքով կերակրման առավելությունները կերակրող մոր առողջության համար

Կրծքով կերակրման առավելությունները կերակրող մոր առողջության համար

Կրծքով կերակրումը շատ կարևոր է ոչ միայն երեխայի, այլև մոր համար։ Այն նպաստում է ծննդաբերությունից հետո բարեհաջող վերականգնմանը։ Օքսիտոցին հորմոնը, որն արտադրվում է, երբ երեխան ծծում է կուրծքը, նպաստում է արգանդի կրճատմանը։ Այդ կարևոր է հատկապես ծննդաբերությանը հաջորդող առաջին ժամերի ընթացքում ընկերքի բարեհաջող անջատման և հետծննդաբերական արնահոսության կանխարգելման համար։

Առաջին երկարատև կերակրումը պետք է լինի ծննդաբերությունից անմիջապես հետո։ Կրծքով կերակրումն առաջին երկու ամսվա ընթացքում կօգնի, որ արգանդը վերականգնի իր նախկին վիճակը, իսկ հարակից օրգանները զբաղեցնեն իրենց սովորական տեղը։

Վերարտադրողական համակարգի «հանգիստ»։ Երբ երեխան ծծում է կուրծքը, ձեր օրգանիզմում պրոլակտին հորմոն է արտադրվում, որը պատասխանատու է կաթի քանակի համար։ Այն ճնշում է էստրոգենի և պրոգեստերոնի արտազատումը, այն հորմոնների, որոնք անհրաժեշտ են կրկին հղիանալու համար։ Այդպիսով կրծքով կերակրումը երբեմն կանխում է նոր հղիությունը։

Կրծքի քաղցկեղի կանխարգելում։ Էստրոգենները նպաստում են քաղցկեղի բջիջների առաջացմանը և սերտորեն կապված են քաղցկեղային գոյացությունների հետ։ Ինչպես արդեն նշվեց, պրոլակտինը ճնշում է էստրոգենի արտազատումը։

Շաքարային դիաբետ ունեցող կանանց դեպքում նվազում է ինսուլինի պահանջը։

Կալցիումի անբավարարության հնարավոր պատճառներից կարող է լինել հղիությունների միջև փոքր ժամանակահատվածը՝ 3 տարի և պակաս, և կրծքով կերակրումը սխալ կազմակերպելը։ Բանն այն է, որ երեխայի ծնունդը հորմոնային վերակառուցման պատճառ է դառնում՝ հղիություն- ծննդաբերություն- լակտացիայի սկիզբ- հասուն լակտացիա- լակտացիայի ինվոլյուցիա- լակտացիայի դադար- օրգանիզմի վերադարձ նախկին վիճակին։ Այդ ընթացքում հենց հորմոնների աշխատանքն է նպաստում կալցիումի ավելի լավ յուրացմանը։

Եթե, սակայն, վերարտադրողական տվյալ շղթան խախտվել է (օրինակ, եթե մայրը դադարեցրել է կրծքով կերակրումը նախքան լակտացիայի ինվոլյուցիան, կամ վիժում է գրանցվել, կամ էլ կրկին հղիություն է սկսվել), եթե այդ փուլերից ցանկացածի ընթացքում կոպիտ միջամտություն է կատարվել և խախտվել է հորմոնային հավասարակշռությունը (օրինակ՝ ծննդաբերության արհեստական խթանում, լակտացիայի դադարեցում դեղորայքի միջոցով կամ էլ հորմոնային բեղմնականխիչի օգտագործում), եթե կրծքով կերակրումը բնական ձևով չի կազմակերպվել, ապա կերակրող մոր հորմոնային համակարգն սկսում է թերի աշխատել, և կալցիումն իսկապես կարող է անբավարար քանակով յուրացվել։ Այնպես որ նախքան ատամների քայքայման պատճառը կրծքով կերակրման մեջ փնտրելը մտածեք՝ արդյոք ամեն բան եք բնությանը համաձայն և խոհեմությամբ անում։

Սովորական քաշի վերականգնում։ Նոր ծննդաբերած կնոջն անհանգստացնող հարցերից մեկը նիհարելն է, «Ե՞րբ եմ կրկին ունենալու այն կազմվածքը, որն ունեի նախքան հղիանալը»։ Պատասխանը՝ մոտավորապես մեկ տարի անց, եթե երեխային բնական եղանակով կերակրեք։ Բանն այն է, որ հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում սննդանյութերի պաշար է կուտակվում հետագայում կաթի արտադրման համար։ Ուստի պետք չէ հատուկ դիետաներ պահել նիհարելու համար, բնությունը հոգացել է ամեն բանի մասին, կանխամտածել է մի միջոց միայն՝ կրծով երկարատև կերակրում։

Դեպրեսիայի կանխարգելում։ Ուժեղացնում է մայրական բնազդը։ Կրծքով չկերակրելու, կրծքով կերակրման հետ կապված խնդիրների ի հայտ գալու, ինչպես նաև այն կտրուկ դադարեցնելու դեպքում մոր օրգանիզմում կտրուկ նվազում է իգական սեռական հորմոնների մակարդակը։ Սկսվում է այսպես ասված էնդոկրին դեպրեսիա, որի հաղթահարման համար հաճախ մասնագիտական աջակցություն է պահանջվում։ Կրծքով կերակրման դեպքում էնդորֆիններ են արտադրվում, «երջանկության հորմոններ», որոնք բարելավում են ինքնազգացողությունը և տրամադրությունը։

Ավելի ամուր դիմադրողական համակարգ։ Արագացած նյութափոխանակությունը նպաստում է օրգանիզմից խարանների դուրսբերմանը, քթըմպանի լորձաթաղնթն ավելի կայուն է դառնում տարատեսակ վարակների հարուցիչների հանդեպ։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար