Ընկերքի գործառույթները

Ընկերքի գործառույթները

Ընկերքը կարևորագույն սաղմնային օրգան է, որը հղիության ընթացքում ապահովում է երեխայի կենսագործունեությունը։ Գործառույթներն էլ բազմազան են․ ապահովում է պտղի սնուցումը և նյութափոխանակության արգասիքների դուրսբերումը, հորմոնների սինթեզը, պաշտպանում է վարակներից ու թույներից։

Ընկերքը պահպանվում է միայն հղիության ընթացքում, երեխայի ծնվելուն պես այն անջատվում է արգանդի պատերից և ընկնում։ Ընկերքն սկսում է կազմավորվել բեղմնավորմանը հաջորդող առաջին շաբաթից սկսած, իսկ 12-րդ շաբաթում արդեն բացի պտղի սնուցումից, ապահովում է նաև հղիության համար անհրաժեշտ հորմոնների արտադրությունը։ Հղիության ամբողջ ընթացքում ընկերքի կառուցվածքը փոփոխվում է՝ հարմարվելով պտղի պահանջմունքներին։

Ընկերքի գործառույթներն են՝ շնչառական, տրոֆիկական, էնդոկրին, պաշտպանական և իմունային։ Շնչառական ֆունկցիան ենթադրում է մոր արյան միջից թթվածնի տեղափոխում պտղի արյան մեջ, ածխաթթու գազի տեղափոխում՝ հետ։ Գազափոխանակությունն անընդհատ է կատարվում, այնպես, ինչպես մարդու թոքերում, քանի որ ընկերքն ընդունակ չէ պահել այդ գազերը։

Տրոֆիկ ֆունկցիան մետաբոլիզմի նյութերի փոխանակությունն է մոր և պտղի արյունատար համակարգերի միջև։ Ընկերքի միջոցով բարդ քիմիական նյութերը վերամշակվում են՝ վերածվելով պարզերի, բացի այդ ընկերքը ուլտրաֆիլտրացիա է կատարում՝ իր մեջ պահելով քիմիական անպետք միացությունները, ինչպես նաև մոլեկուլային մեծ զանգվածով նյութերը, պտղին ապահովում է ջրով և վիտամիններով՝ դրանք կուտակելով և մատակարարելով այն ժամանակ, երբ պտղի արյան մեջ պակաս է զգացվում։

Էնդոկրին ֆունկցիան ենթադրում է հղիության հատուկ (խորիոնային գոնադոտրոպին), ինչպես նաև հիպոֆիզայիններին համանման հորմոնների արտադրություն (պլացենտար լակտոգեն, պրոլակտին, խորիոնային թիրեոտրոպին, էստրոգեններ և այլն): Այդ հորմոնները ներթափանցում են մոր արյան մեջ և կարգավորում են մյուս հորմոնների արտադրությունը, սպիտակուց-ածխաջրային փոխանակությունը, ինչպես նաև ֆետոպլացենտար համակարգի վիճակը։

Ընկերքը նաև ֆիլտրում է մայրական հորմոները՝ թույլ տալով, որ պտղին անցնեն միայն այն հորմոնները, որոնք անհրաժեշտ են։ Այդ կերպ ստերոիդային և թիրեոիդային հորմոններն անցնում են ընկերքային պատնեշը, իսկ սոմատոթրոպինը, օքսիտոցինը, ինսուլինն ու թիրեոտրոպինը՝ ոչ։

Ընկերքի պատնեշային ֆունկցիան պտղին պաշտպանում է տարատեսակ ներգործություններից, մոր օրգանիզմում պատահականորեն հայտնված քիմիական միացություններից, դեղամիջոցներից, բակտերիաներից ու վարակներից։ Պատնեշի աշխատանքի վրա զգալիորեն ազդում են մոր օրգանիզմի ընդհանուր վիճակի գործոնները․ ցանկացած բարդության դեպքում պատնեշի ամրությունը թուլանում է։

Ընկերքային պատնեշը երկկողմանի աշխատանք է տանում՝ կանխելով մոր և պտղի օտարածին օրգանիզմների միջև իմունային կոնֆլիկտը։ Պատնեշի այդ ֆունկցիան երբեմն կոչում են իմունային։

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…