Սպիտակուցի առկայություն մեզում․ գեստո՞զ է

Սպիտակուցի առկայություն մեզում․ գեստո՞զ է

Յուրաքանչյուր ամիս հղի կինը տարաբնույթ հետազոտություններ է անցնում և երբեմն պատահում է, որ բոլոր ցուցանիշները բնական սահմաններում են լինում, իսկ մեզում հանկարծ սպիտակուց է հայտնաբերվում։ Պարզենք՝ արդյո՞ք միշտ է սպիտակուցի բարձր մակարդակի պատճառը գեստոզը լինում։  

Կարդացեք՝ Մեզի հետազոտությունը հղիության ընթացքում

Գեստոզը կամ հղի կանանց ուշ տոքսիկոզը վտանգավոր խնդիր է հղիության ընթացքում, այդ պատճառով էլ բժիշկները հատուկ զգուշավորությամբ են վերաբերվում այդ հիվանդությանը։ Այն բնորոշվում է հետևյալ նշաններով՝

  • մեզում սպիտակուցի առկայություն, 
  • բարձր ճնշում (սիստոլայինը 120-ից բարձր), 
  • այտուցվածություն։

Կարդացեք՝ Ի՞նչ է գեստոզը

Եթե առկա են նշված ախտանշանները, ապա պետք է բուժում սկսել, եթե ոչ՝ պետք է վերահանձնել անալիզը․ հնարավոր է, որ մեզի տարան ստերիլ չի եղել և մեզի մեջ հեշտոցային արտադրություն է ներթափանցել։ Հնարավոր է նաև, որ սպիտակուցի մակարդակը մեկ անգամ է միայն բարձրացել և արդեն իջել է, իսկ դուք դեռ անհանգստանում եք առանց պատճառի։

Ի գիտություն՝ սպիտակուցի մակարդակը մեզում կարող է բարձրանալ ֆիզիոլոգիապես առողջ մարդու դեպքում էլ։ Օրինակ սպիտակուցով հարուստ ուտելիքներ ուտելուց հետո՝ ձու, միս, կաթ, կարող է բարձրանալ նաև սթրեսի կամ ֆիզիոլոգիական ծանրաբեռնվածության պատճառով։ Բացի այդ, այն կարող է բարձրանալ նաև արտազատական համակարգի բորբոքային պրոցեսների առկայության պատճառով, ինչը նույնպես կապ չունի գեստոզի հետ, բայց և հատուկ ուշադրություն է պահանջում։

Կարդացեք՝ Գեստոզի ախտանշանները և զարգացման փուլերը

Մեզում որոշակի քանակությամբ սպիտակուց կարող է լինել։ Կարևորն այն է, որ դինամիկայում այդ քանակությունը չաճի: Տարբեր լաբորատորիաներ իրենց ստանդարտներն ունեն, թույլատրելի քանակությունըհամարվում է 0.02-0.03 գ/լ-ն։ Սակայն դա նույնպես պահանջում է դինամիկ հսկողություն:

Ի՞նչ անել, եթե մեզում սպիտակուց է հայտնաբերվել

Ինչպես նշեցինք, հարկավոր է վերահանձնել անալիզը, կրկին հետազոտություն կատարել մի քանի օր անց, որպեսզի հերքվի սխալի առկայությունը և հնարավոր լինի սպիտակուցի մակարդակը ստուգել օրեր անց։ Եթե այն նույն մակարդակում է մնացել կամ բարձրացել է, ապա պետք է ուշադիր լինել ճնշման և քաշի ավելացման հանդեպ (այտուցների դեպքում հեղուկը կուտակվում է օրգանիզմում և քաշը շեշտակի մեծանում է)։ Հետևեք ինքնազգացողությանը՝ կա՞ գլխացավ կամ այլ երևույթներ։

Կարդացեք՝ Գեստոզի բուժումը և կանխարգելումը

Բժիշկն այլ հետազոտություններ կնշանակի սպիտակուցի քանակն առավոտյան և օրվա ընթացքի մեզում կարգավորելու համար, ինչպես նաև համապատասխան դեղորայքային նշանակումներ կանի: Եթե գեստոզն սկսվել է, ապա ցուցված է հոսպիտալացում և բժշկի հսկողություն:

Մեզում սպիտակուցի մակարդակի բարձրացումը լուրջ խնդիր է, սակայն բազմաթիվ կանայք հաջողությամբ են տանում հղիությունը և առողջ երեխա լույս աշխարհ բերում։

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…