Հեշտոցի քոր

Հեշտոցի քոր

Ախտանշաններ, որոնք նման են հեշտոցի քորին՝

  • սեռական օրգանների քոր, 
  • քոր է գալիս հեշտոցը։

Հեշտոցի քորի պատճառները

Հեշտոցի քորը կարող է առաջանալ այն պարզ պատճառով, որ օրվա ընթացքում հագուստի շերտերի տակ մեծ քանակությամբ բակտերիաներ են հավաքվել։ Տաք և խոնավ միջավայրը բարենպաստ պայմաններ է ստեղծում միկրոօրգանիզմների բազմացման համար։

Իրականում քորը կարող է ցանկացած տիպի վարակի ազդանշան լինել։ Այդ վարակներից են՝ բակտերիալ վագինոզը և հեշտոցի սնկային ախտահարումները (կանդիդոզ), տրիխոմոնազը և այլն։ Քորը կարող է նաև քիմիական նյութերի հանդեպ ալերգիկ ռեակցիայի դրսևորում լինել։

Կարդացեք՝ Քոր դաշտանի ընթացքում

Այդ քիմիական նյութերը պարունակվում են օճառում, դեզոդորանտներում և ներկերում։ Հաճախ քորը նախորդում է արտադրությանը, կամ էլ հեշտոցի արտադրությունն է ուղեկցվում քորով։ Այդպիսի դեպքերում ամենայն հավանականությամբ գործ ունեք հեշտոցի վարակիչ հիվանդության հետ։

Հեշտոցի ամենատարածված վարակներից մեկը սնկային վարակն է, որի հարուցիչը Candida albicans-ն է։ Սնկային ախտահարմանը բնորոշ արտադրությունը կաթնաշոռային զանգվածի տեսք ունի, բայց քրոնիկական փուլի անցնելու դեպքում կարող է սպիտակ փառի տեսք ունենալ, որը կարող է նկատել միայն գինեկոլոգը գինեկոլոգիական զննման ժամանակ։ Երբեմն սնկային հիվանդությունն առաջանում է հակաբիոտիկներով բուժումից հետո։

Կարդացեք՝ Քոր դաշտանից առաջ

Բակտերիաներով հարուցված վարակները (դրանց մի մասը փոխանցվում է սեռական ճանապարհով) կապված են լինում գարդներելլայի տիպի միկրոօրգանիզմների հետ։ Սովորաբար այդ հիվանդությունների դեպքում դեղնավուն արտադրություն է դիտվում՝ ձկան տհաճ հոտով, ուղեկցող քորով։ Դրանցից են քլամիդիոզը և գոնորեան։

Բացի քորից հնարավոր է և այրոց զգացվի։ Ջրիկ, փրփրանման, կանաչավուն արտադրությունները, որոնք ուղեկցվում են քորով, կարող են տրիխոմոնոզի՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության ախտանշան լինել և այլն։

Բուժման ժողովրդական միջոցների վտանգավորությունը

Հեշտոցի քորից ազատվելու ժողովրդական միջոցները վտանգավոր են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեպքում, քանի որ կարող են հիվանդությունն անցկացնել քրոնիկական փուլ։ Այդ միջոցները կարելի է կիրառել միայն այն դեպքերում, երբ պատճառը վարակը չէ։

Բացի այդ, հեշտոցի քորի բուժումը ժողովրդական միջոցներով կարելի է սկսել միայն ու միայն բժշկի հետ խորհրդակցելուց, քորի պատճառը և կիրառվելիք միջոցի հակացուցումներն հստակ իմանալուց հետո։

Ի՞նչ մասնագետի է պետք դիմել

Հեշտոցի քորի դեպքում հարկավոր է դիմել գինեկոլոգի կամ վեներոլոգի։

views 112677
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը