Քոր դաշտանի ընթացքում

Քոր դաշտանի ընթացքում

Դաշտանի ընթացքում ի հայտ եկած քորը, հաճախ, անձնական հիգիենայի խախտման հետևանք է: Երբեմն էլ կարող է վարակիչ հիվանդությունների նշան լինել:

Կարևոր է դաշտանի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ինտիմ հիգիենային: Արյան կուտակումները սեռական ուղիների լորձաթաղանթում առկա միկրօօրգանիզմների համար սնուցող միջավայր են հանդիսանում: Ոչ հաճախակի լվացումները նպաստում են այդ միկրոօրգանիզմների բազմացմանը: Բացի այդ, իմունիտետի ընկճման ֆոնին հնարավոր է զարգանա ոչ բնորոշ բորբոքային պրոցես, որը դաշտանից մի քանի օր անց ինքնուրույն վերանում է:

Քոր կարող է առաջացնել նաև միջադիրի կամ տամպոնի հանդեպ անհատական անտանելիությունը:

Հիգիենայի կանոնները դաշտանի օրերին

  • Չի թույլատրվում դաշտանի օրերին վաննա ընդունել, կարելի է լվանալ ինտիմ հատվածը ցնցուղի տակ, հատուկ օճառ կամ գել օգտագործել միայն մաշկի վրա, այլ ոչ թե լորձաթաղանթի շրջանում: 
  • Լվացվելու ժամանակ ջրի հոսքը և ձեռքի շարժումը պետք է ուղղված լինեն առաջից դեպի հետ, որպեսզի հետանցքից ինֆեկցիան չթափանցի սեռական օրգաններ: 
  • Չորացնելու համար օգտագործեք առանձին սրբիչ՝ ցանկալի է փափուկ: 
  • Դաշտանի օրերին սեքսով զբաղվել չի թույլատրվում, քանի որ մեծ է վարակների ներթափանցման վտանգը: 
  • Տամպոնի երկարաժամկետ օգտագործումը նպատակահարմար չէ: Այն կարող է հանգեցնել հեշտոցում չորության առաջացման, ինչն էլ նպաստում է լորձաթաղանթի բորբոքմանը: Խորհուրդ է տրվում տամպոնը փոխել յուրաքանչյուր երկու ժամը մեկ: Եթե կնոջ մոտ առկա է վարակիչ-բորբոքային պրոցես, տամպոնի կիրառումը հակացուցվում է:

Ինչպես նշվեց, քոր կարող է առաջանալ նաև սեռական օրգանների վարակիչ-բորբոքային հիվանդությունների պատճառով, որոնք զարգանում են վարակներից կամ պայմանական-ախտածին միկրոֆլորայից: Երկու դեպքում էլ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, միայն արտահայտվում է երկրորդային գործոնների ազդեցության արդյունքում: Այդ պատճառով, եթե քորը կրկնվում է դաշտանից դաշտան, անհրաժեշտ է գինեկոլոգիական հետազոտթյուն անցնել: Վարակիչ-բորբոքային պրոցեսներն անհրաժեշտ է ժամանակին բուժել, որպեսզի դրանք անդառնալի հետևանքներ չունենան կնոջ վերարտադրողական համակարգի վրա:

Բորբոքային պրոցես կարող է զարգանալ նաև հորմոնային խանգարումների ֆոնին: Այստեղ կարևոր դեր ունեն կանացի հորմոնները՝ էստրոգենները: Դրանց բավարար մակարդակն ապահովում է հեշտոցի բնական միկրոֆլորայի պահպանումը: Հեշտոցի թթվային միջավայրը խոչընդոտում է պայմանական-ախտածին միկրոֆլորայի զարգացումը: Էստրոգենների սեկրեցիայի նվազման պարագայում այս աջակցող գործոնը վերանում է, միկրոօրգանիզմներն արագորեն բազմանում են, և մեծանում է բորբոքային պրոցեսների զարգացում վտանգը:

Երբեմն, քոր կարող է առաջանալ նաև այլ հիվանդություննրի ֆոնին, օրինակ շաքարային դիաբետ, օնկոլոգիական հիվադություններ, հելմինտոզ և այլն: Եթե դաշտանի ընթացքում կամ դրանից հետո առաջացող քորը կրկնվում է, անհրաժեշտ է հետազոտվել:

views 37541
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը