Դդմի և արևածաղկի սերմերը հղիության ընթացքում

Դդմի և արևածաղկի սերմերը հղիության ընթացքում

Գրեթե բոլորս էլ սիրում ենք արևածաղկի սերմերը, և դրանք օգտագործելը սովորություն է դարձել։ Հաճախ հղի կանանց հետաքրքրում է արդյո՞ք այդ սովորությունը չի վնասի առողջությանը։

Դդմի սերմերի օգտակարությունը

Դդմի հարյուր գրամ սերմը պարունակում է 49% ճարպ և չնայած բարձր կալորիականությանը՝ այն խոլեստերին չի պարունակում։ Ոչ բոլոր մթերքներն են հարուստ ամինաթթուներով և հանքանյութերով։ Ապագա մայրերին կարելի է և նրանք պետք է դդմի սերմ ուտեն։ Սովորաբար այն ալերգիա չի առաջացնում և կարելի է օրական 30գր օգտագործել, ոչ ավել։

30գր-ից հնարավոր է ստանալ մագնիումի օրական չափաբաժինը (47,7%), ինչպես նաև ֆոսֆորի՝ 39,7%, ցինկի՝ 16,8% և երկաթի՝ 15,7%։ ԴԴմի սերմերը հարուստ են սպիտակուցով, բջջանյութով, B խմբի վիտամիններով, ինչպես նաև վիտամին E-ով, K-ով, C-ով։ Ֆոսֆորն ու ցինկը դրականորեն են ազդում ուղեղի աշխատանքի, սրտանոթային համակարգի, իմունային համակարգի վրա, բջջանյութը նպաստում է տոքսինների, ծանր մետաղների հեռացմանը, օգնում է ազատվել փորկապությունից։

Խորհուրդ է տրվում ուտել այրոցի, սրտխառնոցի և թույլ տոքսիկոզի ժամանակ։ Սպիտակ սերմերը դրական ազդեցություն են թողնում մաշկի, մազերի և եղունգների վրա։ Կարող եք ուտել՝ ավելացնելով աղցաններին, բուտերբրոտներին և այլ տեսակի ուտելիքներին։

Ինչպե՞ս ընտրել դդմի սերմերը

Դդմի սերմերը փչանում են սխալ պահելու դեպքում, ուստի պետք է ուշադիր լինել և ընտրել այն սերմերը, որոնք ճաքած և բորբոսնած չեն։ Արտադրողների մեծ մասը սերմերին աղ է ավելացնում, ինչը նպաստում է համի լավացմանը և երկար ու անվտանգ պահպանմանը, սակայն այդ տեսակ արտադրանքն էլ իր թերություններն ունի։

Առաջին հերթին աղի ավելցուկը ծանրաբեռնում է անոթներն ու սրտանոթային համակարգը, երկրորդ՝ սերմերը բովում են, ինչն զգալիորեն նվազեցնում է դրանց օգտակարությունը։ Ավելի լավ է ինքնուրույն մշակել դդմի սերմերը։ Հարկավոր է դդմի միջից հանել սերմերը, լցնել թղթի վրա և չորացնել։ Այդպես վստահ կլինեք, որ դրանցում պահպանվել են բոլոր վիտամիններն ու հանքանյութերը։

Սերմերը պետք է պահել չոր և սառը տեղում, առավելագույնը վեց ամիս։ Դդմի սերմերը հակացուցումներ չունեն։ Պետք է չափից շատ չուտել, որովհետև կարող է փորկապություն և սրտխառնոց առաջացնել։

Արևածաղկի սերմերը հղիության ընթացքում

Արևածաղկի սերմերը նույնպես օգտակար են։ Հարուստ են անփոխարինելի ամինաթթուներով, հանքանյութերով, Е, К, С, В1, В2, В3, В6, В9 (ֆոլաթթու) վիտամիններով։ Արևածաղկի սերմերը, սակայն, կարող են նաև վտանգավոր լինել։

  • Արևածաղիկը հողից մեծ քանակությամբ կադմիում է վերցնում, ինչը թունավոր նյութ է և դրանից տուժում են երիկամները, նյարդային համակարգն ու ոսկորները։ Տարիների ընթացքում այդ նյութը կուտակվում է օրգանիզմում։ 
  • Խորհուրդ չի տրվում գնել բոված սերմերը, քանի որ դրանք բովելիս կորցնում են իրենց օգտակար հատկությունները։
  • Տուփով սերմերը նույնպես վնասակար են, քանի որ երբեմն արտադրողները դրանք չորացնում են դիզելային վառելիքի միջոցով։ Դիզելային վառելիքի այրման ժամանակ թունավոր, կանցերոգեն նյութ է արտադրվում՝ բենզոպիրեն։ Պետք չէ գնել նաև բոված սերմեր պարունակող քաղցրեղեն։ 
  • Արևածաղկի սերմերը կարող են ուժեղ ալերգիա առաջացնել։ 
  • Արևածաղկի սերմերի չարաշահումը հանգեցնում է ճարպակալման։ 

Ցանկալի է ինքնուրույն մշակել սերմերը, այս դեպքում նույնպես համոզված կլինեք, որ դրանք անվտանգ են։ Կասկածի դեպքում ավելի լավ է դդմի սերմերն օգտագործել, որոնք ավելի օգտակար են և անվնաս։

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Ի՞նչ կպատահի, եթե թթված կաթ կամ ժամկետանց կեֆիր խմեք

Թարմ կաթը գործնականում զերծ է բակտերիաներից

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Աղիքների համար օգտակար 10 մթերքներ

Նստակյաց ապրելակերպը և ոչ ճիշտ սննդակարգը հաճախ բացասաբար են անդրադառնում մարսողական համակարգի վրա: Կարող եք բարելավել իրավիճակը՝ փոփոխելով ձեր սննդակարգը

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Սննդակարգը փորկապության դեպքում. օգտակար և վնասակար մթերքները

Փորկապությունը տարածված խանգարում է, որը նկատվում է բոլոր տարիքային խմբերի տղամարդկանց ու կանանց մոտ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Ինչո՞ւ և որքա՞ն ուտել հացահատիկի թեփ

Թեփը ստանալու համար մանրացնում են հացահատիկը։ Այն ներառում է վիտամիններ՝ PP, B1, B2, E, երկաթ, մագնեզիում, ցինկ, կալիում և այլ օգտակար հանքային տարրեր: