Պտղի հետույքային առաջադրություն. պատճառները

Պտղի հետույքային առաջադրություն. պատճառները

Հղիության սկզբում սաղմը կարող է տեղակայվել արգանդում գլխով դեպի վերև: Սովորաբար մինչև հղիության 34-րդ շաբաթը նա շրջվում է , իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա խոսում ենք հետույքային առաջադրության մասին: Հնարավոր է, որ մայրիկը երեխայի շարժումներից զգա, նա շրջվե՞լ է, թե՞ ոչ: Պտղի հետույքային առաջադրությունը հաստատում է բժիշկը՝ որովայնը շոշափելով և ՈւՁ հետազոտությամբ:

Պտղի գլխային առաջադրությունը ծննդաբերությունը հաջող և ապահով է դարձնում, քանի որ գլուխը պտղի ամենալայն մասն է, այդ դիրքով ծննդաբերությունն ավելի ճիշտ է ընթանում: Հետույքային առաջդրության պատճառ կարող են լինել.

  • վաղաժամ ծննդաբերությունը՝ մինչև 36-րդ շաբաթը, 
  • բազմապտուղ հղիությունը. սովորաբար երեխաներից մեկը հետույքային առաջադրւթյամբ է լինում, 
  • պտղաջրի սակավությունը կամ գերջրությունը. շատ մեծ կամ շատ փոքր տարածքը թույլ չի տալիս երեխային շրջվել, 
  • արգանդի պաթոլոգիաները. միոմա, կառուցվածքի խանգարումներ, 
  • պտղի անոմալիաները. Դաունի համախտանիշ, զարգացման արատներ, հիդրոցեֆալիա և այլն:

Հետույքային առաջադրությունն ինքնին վտանգավոր չէ, պարզապես ծննդաբերության ընթացքում հնարավոր է բարդություններ առաջանան (թթվածնաքաղց, շնչահեղձուկ,): Մեծանում է նաև ծննդաբերական վնասվածքների վտանգը: Այդ պատճառով հետույքային առաջդրության դեպքում սովորաբար ցուցվում է կեսարյան հատում:

views 30817
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ