Ծննդալուծումը տեսողական խնդիրների դեպքում

Ծննդալուծումը տեսողական խնդիրների դեպքում

Տեսողական որոշ խնդիրների դեպքում հղի կնոջը ցուցվում է կեսարյան հատում, իսկ երբեմն էլ նույնիսկ հղիությունն է հակացուցվում: Պատճառը ծննդաբերության ընթացքում բարդությունների առաջացման վտանգն է: Դրանից խուսափելու համար կարևոր է հղիության պլանավորման փուլում անցնել աչքի հետազոտություն:

Վատ տեսողությունն (կարճատեսություն, հեռատեսություն) այնքան վտանգավոր չէ, որքան աչքի ցանցաթաղանթի վիճակը: Թույլ ցանցաթաղանթը հանգեցնում է բացասական հետևանքների. այն կարող է շերտազատվել, պատռվել կամ դիստրոֆիայի ենթարկվել: Սա նշանակում է, որ ծննդականին տեսողության վատթարացման կամ տեսողությունը կորցնելու վտանգ է սպառնում:

Ժամանակին բժշկին դիմելը կօգնի խուսափել ծննդաբերության և հետծննդյան շրջանի բարդություներից: Սովորաբար ցանցաթաղանթի ամրապնդման համար ակնաբույժի կողմից նշանակվում է լազերային կոագուլացիա: Սա կարելի է իրականացնել ցանկացած ժամանակ՝ նախքան հղիությունը, իսկ հղիության ընթացքում՝ մինչև 35-րդ շաբաթը:

Կատարակտա

Կատարակտան աչքի ոսպնյակի պղտորումն է: Այս հիվանդությունը նույնպես վտանգներ է կրում: Շատ կարևոր է այն հայտնաբերել նախքան հղիությունը, քանի որ դրա բուժումը միայն վիրահատական եղանակով է կատարվում: Այն համարվում է լուրջ վիրահատություն և հետվիրահատական բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում դիմել բարձր տեխնիկական ապահովությամբ կլինիկա:

Հղիության ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար այցելել ակնաբույժի և գնահատել ցանցաթաղանթի վիճակը, որպեսզի չնչին փոփոխության դեպքում հնարավոր լինի դրա ամրապնդմանն ուղղված միջոցներ ձեռք առնել:

Կեսարյան հատում հիմնականում ցուցվում է հետևյալ դեպքերում:

  • Եթե մեկ տարվա ընթացքում տեսողությունը վատթարացել 2 և ավելի դիօպտրիա: 
  • Եթե աչքի հատակի պաթոլոգիական փոփոխություններ են ի հայտ եկել՝ 6 դիօպտրիա և ավելի կարճատեսության դեպքում: 
  • Եթե հղիության ընթացքում առաջացել է աչքի ցանցաթաղանթի պատռվածք կամ դիստրոֆի: 
  • Եթե հղի կնոջ մոտ հայտնաբերվել է դիաբետիկ ռետինոպաթիա, այդ դեպքում նույնպես ցուցվում է կեսարյան հատում:

Այսպիսով, հղի կնոջը ցուցվում է կեսարյան հատում, եթե կան աչքի ցանցաթաղանթի վնասման վտանգներ, քանի որ բնական ճանապարհով ծննդաբերության դեպքում ճիգերի ժամանակ թույլ ցանցաթաղանթը կարող է շերտազատվել, պատռվել կամ դիստրոֆիայի ենթարկվել, աչքի մեջ արյունազեղում առաջանալ, ինչը կանդրադառնա տեսողության վրա: Ծննդալուծման եղանակը որոշվում է ծննդաբերությունից անմիջապես առաջ՝ հաշվի առնելով աչքի ցանցաթաղանթի վիճակը, դիստրոֆիկ օջախների առկայությունը:

 

Աղբյուրը

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ