Ծննդաբերության ֆիզիոլոգիան

Ծննդաբերության ֆիզիոլոգիան

Կանայք, հատկապես առաջին հղիության դեպքում, հաճախ են տարատեսակ մտավախություններ ունենում կապված ծննդաբերության հետ: Ապագա մայրիկին անհանգստացնում է ծննդաբերության ընթացքը, բարդությունների առաջացման վտանգը, երեխայի առողջությունը և այլն: Նմանատիպ անհանգստություններից ազատվելու համար անհրաժեշտ է հասկանալ ծննդաբերության ֆիզիոլոգիան:

Ինչու՞ է վախ առաջանում

Հղի կնոջ գլխավոր մտավախություններն են ծննդաբերական ցավը, վաղաժամ ծննդաբերությունը, ծննդաբերության անսպասելի սկիզբը: Անտեղյակությունն ավելի է ուժգնացնում տագնապը, հետևաբար անհրաժեշտ է նախապես իմանալ ծննդաբերական պրոցեսի փուլերի, ընթացքի առանձնահատկությունների, հնարավոր բարդությունների մասին:

Ծննդաբերական պրոցեսը բաժանվում է երեք փուլերի.

  • I- Կանոնավոր կծկումների (արգանդի մկանների ակամա կծկումներ) արդյունքում բացվում է արգանդի պարանոցը:
  • II- Կծկանքներին զուգահեռ սկսվում են ճիգերը՝ որովայնի մկանների կամայական կծկումներ: Երեխան տեղաշարժվում է ծննդաբերական ուղիներով:
  • III- Ընկերքը ծնվում է:

 

Ծննդաբերական պրոցեսի առաջին երկու փուլերը մեծամասամբ կախված են կնոջից՝ նրա ճիշտ շնչառությունից, ինքնացավազրկման հնարքների տիրապետումից, հոգեբանական պատրաստվածությունից: Ծննդաբերության մասին առավել տեղեկացված լինելը կօգնի կնոջը չվախենալ, թուլանալ և կհեշտացնի ծննդաբերության ընթացքը:

Կարդացեք՝ Ինչպե՞ս շնչել ծննդաբերական ցավը մեղմելու համար

 

Աղբյուրը

views 26386
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Ծննդաբերություն

Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրման ճիշտ դիրքեր․ հարմարավետություն մոր և արդյունավետ սնուցում երեխայի համար

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ

Կրծքով կերակրում

Կրծքով կերակրումը որպես հակաբեղմնավորում․ որքանո՞վ է արդյունավետ