Ինչից խուսափել ծննդաբերությունից հետո

Ինչից խուսափել ծննդաբերությունից հետո

Երեխայի ծնունդից հետո սկսվում է երջանիկ, բայց և դժվարին ժամանակահատված: Փոքրիկին խնամելուն զուգահեռ մայրիկին նույնպես սկզբնական շրջանում հարկավոր է վերականգնվել, ինչը կարող է որոշակի սահմանափակումներ մտցնել նրա առօրյայում:

Խորհուրդ չի տրվում ծննդաբերությունից հետո նստել, եթե շեքի հատվածում կարեր են արված

Ծննդաբերությունից հետո 3-4 շաբաթ է հարկավոր, որպեսզի հյուսվածքներն ամբողջապես վերականգնվեն: Այս խորհուրդն այն կանանց համար է, ովքեր ծննդաբերության ժամանակ ունեցել են շեքի հյուսվածքի պատռվածքներ, կամ եթե կատարվել է էպիզիոտոմիա (շեքի հյուսվածքահատում): Սա վերաբերում է նաև ներքին կարերին՝ եթե եղել են ներքին պատառվածքներ:

Ծննդաբերությունից հետո խորհուրդ չի տրվում տաք վաննա ընդունել

Առաջին հայացքից սա անվնաս է թվում, սակայն պետք է հիշել, որ ծննդաբերությանը հաջորդող 6-8 շաբաթների ընթացքում արգանդի արտաքին մակերեսը շատ ընկալունակ է տարատեսակ վարակների հանդեպ: Մեծանում է էնդոմետրիտի (արգանդի ներքին շերտի-էնդոմետրիումի բորբոքում) և վարակների առաջացման վտանգը: Միայն բժշկի զննումից հետո, եթե ոչինչ հայտնաբերված չէ, կարելի է ընդունել վաննա՝ նախապես այն ախտահանելուց և ջրի ջերմաստիճանը կարգավորելուց հետո:

Սեռական հարաբերությունների վերսկսումը ցանկալի է ծննդաբերութությունից 6-8 շաբաթ անց

Կրկին պատճառը վարակների ներթափանցման վտագն է: Բացի այդ, ծննդաբերությունից հետո սեռական հարաբերությունը կարող է ուղեկցվել ցավով:

Կարացեք՝ Դիսպարեունիա. սեռական ցավոտ ակտ

Եթե նույնիսկ մայրիկը կրծքով է կերակրում, հղիանալը չի բացառվում, ուստի զգուշանալ պետք է:

Կարդացեք՝ Բեղմնականխիչ որ միջոցներն ընտրել ծննդաբերություինց հետո

Խորհուրդ չի տրվում ծննդաբերությունից հետո սպորտով զբաղվել

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն խորհուրդ չի տրվում ծննդաբերությունից հետո 6-8 շաբաթների ընթացքում: Եթե կինը պրոֆեսիոնալ մարզուհի է կամ մինչ հղիանալը զբաղվել է սպորտով, ապա կարելի է պարապմունքներն ավելի վաղ շրջանում վերսկսել, եթե բարդություններ չկան: Սկզբնական շրջանում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է լինի թեթև, անհրաժեշտ է խուսափել ցատկից, վազքից, կքանիստից և ծանրության բարձրացումից:

Խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ

Փոքրիկի ծնունդից հետո, հատկապես եթե նրան կրծքով եք կերակրում, անհրաժեշտ է զգոն լինել ցանկացած դեղորայքային միջոց ընդունելիս: Շատ դեղանյութեր հայտնվում են կրծքի կաթի բաղադրության մեջ և հետևաբար փոխանցվում են փոքրիկին: Սա կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի վրա: Այդ պատճառով ցանկացած տեսակի դեղորայքի ընդունումից առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար