Ինչպես նիհարել առանց սթրեսի․ խորհուրդներ

Ինչպես նիհարել առանց սթրեսի․ խորհուրդներ

Որոշել եք ճիշտ սնվել և կանոնավոր զբաղվել սպորտով, սակայն շարունակ թույլ եք զգում ցածր կալորիականությամբ սննդի պատճառով, իսկ մարզումները խլում են վերջին ուժերն ու հաճույք չեն պատճառում։ Այդ փակ շրջանում չհայտնվելու նպատակով պարզապես պետք է հետևել մի քանի կանոնի։

Ավելի շատ կերեք, որպեսզի ավելի ինտենսիվ մարզվեք

Ցանկանալով արագ նիհարել՝ շատերն սկսում են թերի սնվել, օրգանիզմին սովի մատնել։ Ճիշտ է, այդ մոտեցման դեպքում արդյունքն արագ է ի հայտ գալիս, սակայն հետագայում հնարավոր է նույն արագությամբ վերադարձնել կորցրած կիլոգրամները։ Հարցը միայն կալորիաների սահմանափակումը չէ, օրգանիզմն էներգիայի կարիք ունի։ Մարզասրահ գնալու համար անհրաժեշտ է լավ սնվել։ Փոխեք ապրելակերպը, ոչ թե դիետա պահեք։

Պլանավորեք

Նոր նիհարել սկսողների հիմնական սխալը ժամանակի սխալ պլանավորումն է։ Առողջ ապրելակերպին պետք է այնպես նախապատրաստվել, ինչպես գործնական հանդիպումներին կամ հանգստյան օրերին։ Սովորեք շաբաթը մեկ կամ երկու անգամ գնալ խանութ և մոտակա օրերի համար առողջ սնունդ գնել։ Երեկոյան պլանավորեք, թե ինչ եք ուտելու առավոտյան, ճաշին և ընթրիքին։ Ամեն բան նախապես պատրաստեք։ Պատրաստի ուտելիքը տարեք նաև աշխատավայր, եթե մոտակայքում հարմար սրճարան չկա։ Կիրակի օրը պլանավորեք, թե շաբաթվա ընթացքում երբ եք գնալու մարզվելու և ոչ մի դեպքում չհետաձգեք այն։

Սպիտակուցային սնունդ օգտագործեք

Սպիտակուցը դանդաղ է խմորվում և երկարատև պահպանում հագեցածության զգացումը։ Բացի այդ այն անհրաժեշտ է մկանային զանգվածի մեծացման համար։ Սպիտակուցներով հարուստ նախաճաշը զերծ կպահի ժամեր անց շոկոլադ ուտելու ցանկությունից։ Եթե այնուամենայնիվ ուտելու ցանկություն զգաք, ավելի լավ է ընկուզեղեն ուտեք կամ էլ բնական յոգուրտ։ Սովորական բանջարեղենային աղցանի փոխարեն ձվով, ձկան կամ հավի մսով աղցան պատրաստեք։ Սպիտակուցները միշտ պետք է առկա լինեն։

Մարզումներն ուրախ դարձրեք

Ֆիզիկական ակտիվությունը պետք է հաճույք պատճառի։ Հիշեք, թե մանուկ ժամանակ ինչպես էիք ժամեր շարունակ վազվզում, ծառ բարձրանում կամ սահում բարձր տեղից։ Եթե սկսել եք ձանձրանալ ֆիտնեսից, յոգան սկսել է դուր չգալ, ապա գնացեք պարի, եթե հոգնել եք քրտնաթոր վազքից, գտեք մեկ այլ տարբերակ, միայն թե մարզումը հաճելի լինի։

Շարժվեք օրական գոնե 30 րոպե

Նստակյաց աշխատանքը և երեկոյան բազմոցին պառկած անցկացնելը վնասում են ոչ միայն կազմվածքին, այլև գիտակցությանը։ Նստակյաց ապրելակերպն անտարբերություն է ծնում։ Որքան քիչ եք շարժվում, այնքան քիչ եք ուրախություն զգում, այնքան դժվարանում է ակտիվ ապրելակերպին անցնելը։ Այդ պատճառով էլ օրվա ընթացքում անպայման ժամանակ գտեք շարժվելու, զբոսնելու, վարժություններ անելու համար։

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կան որոշ ուտելիքներ, որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելվում է ուտել…

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Պրոպոլիսը կպչուն նյութ է, որը կազմված է ծաղկափոշուց, յուղերից և մոմից, որով մեղուները

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Երբ շոգ է, կարևոր է խմել ավելի շատ ջուր, որպեսզի լավ զգաք…

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Բրինձ թե՞ հնդկաձավար:Ո՞րն է ավելի օգտակար

Որպեսզի հասկանանք, թե որն է ավելի օգտակար՝ բրինձը թե հնդկաձավարը…