«Պետք է ուտել երկուսի համար» և ևս 4 միֆ հղիության մասին

«Պետք է ուտել երկուսի համար» և ևս 4 միֆ հղիության մասին
Հղիության ինն ամիսը երջանկության, ինչ-որ առումով նաև տագնապի շրջան է կնոջ համար․ չէ՞ որ նա ստիպված է լինում պատասխանատվություն կրել ոչ միայն իր, այլև երեխայի առողջության համար։ 
 
Եթե ուշադրություն դարձնենք ձևավորված կարծրատիպերին, ապա հղի կինը պետք է շատ ուտի, շարունակ քնի, նստի տանը և մտածի լավ բաների մասին։ Բոլոր ապագա մայրերը չեն, որ հետևում են այդ «կանոններին»։ Ճի՞շտ են անում։
 
Հղի կինը պետք ուտի նաև երեխայի փոխարեն
 
Իմանալով հղիության մասին՝ որոշ կանայք կարծում են, որ կարող են ուտել ամեն բան և անսահմանափակ քանակությամբ, միևնույնն է ծննդաբերությունից հետո նիհարելու են․ ի՞նչ տարբերություն 5, թե՞ 10կգ։ Ոմանք էլ թխավծքեղենի չարաշահումն արդարացնում են «փոքրիկը քաղցրի կարիք ունի» արտահայտությամբ, չնայած իրականում ապագա մորն է դուր գալիս իրեն երես տալ։
 
Այդպիսի վարքի բացասական կողմն ավելորդ քաշի կուտակումն է, որը կարող է ոչ միայն բարդացնել հղիության ընթացքը, այլև լուրջ խնդիրներ ստեղծել նաև երեխայի համար։ Այն երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում 15կգ-ից ավել են գիրացել, ապագայում ավելի են հակված լինում դիաբետի և ճարպակալման։
 
Հղի կանայք պետք է ավելի շատ պառկեն
 
Լինում են դեպքեր, երբ բժիշկները հղի կնոջը խորհուրդ են տալիս 9 ամիս շարունակ խնայել իրեն և անկողնուց վեր չկենալ առանց անհրաժեշտության։ Հղիության բնականոն ընթացքի դեպքում, սակայն, նստակյաց կյանքը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների։ Բնությամբ նախատեսված է, որ մարդը պետք է շարժվի, անշարժունակությունը հանգեցնում է մկանային զանգվածի նվազման և ճարպայինի աճման:
 
Մեծանում է շաքարային դիաբետի, գեստոզի, բորբոքային հիվանդությունների առաջացման վտանգը։ Կոնքի հատակի մկանները դեգրադացվում են, մեծանում է ծննդաբերության ընթացքում դրանց պատռվելու հավանականությունը։ 
 
Գրեթե բոլոր հղի կանանց ցուցված է լողը, ինչպես նաև ակտիվ զբոսանքը։ Ծանրաբեռնվածությունը պետք է խելամիտ չափով լինի։ Կարելի է նաև յոգայով զբաղվել։ Եթե նախքան հղիությունն առանձնապես չեք զբաղվել սպորտով, ապա պետք է սկսել երկրորդ եռամսյակում և մասնագետի վերահսկողությամբ։
 
Հղի կանանց հակացուցված է մազերը ներկելը
 
Քիմիական ներկանյութերի բաղադրիչները հետագայում ներթափանցում են արյան պլազմայի մեջ, ուստի իսկապես ցանկալի չէ հղիության ընթացքում չարաշահել այդպիսի նյութերի օգտագործումը։ Ներկայում կան այլընտրանքային բնական նյութեր, որոնք հիմնված են խնայի վրա, ինչպես նաև հրաբխային կավ, բուսական յուղեր, որոնցով հնարավոր է հղիության ընթացքում առանց վտանգի ներկել մազերը։
 
Հղի կանանց արգելվում է կոսմետիկ միջոցներ օգտագործել
 
Իհարկե չի արգելվում, մանավանդ որ հղիության ընթացքում մաշկը մի շարք փոփոխություններ է կրում, չոր մաշկը կարող է դառնալ յուղոտ, միագույն մաշկը՝ պատվել պիգմենտային բծերով, հնարավոր է մարմնի տարբեր հատվածներում ստրիաներ առաջանան և այլն։ Կրծքի, որովայնի, ազդրերի վրա ստրիաների առաջացումը նվազեցնելու համար հարկավոր է այդ հատվածներին ձիթապտղի և նուշի յուղ քսել, իսկ այ ջրիմուռների, կոֆեինի, անանուխի մզվածքով պատրաստուկներից և հզոր դետոքս-նյութերից պետք է խուսափել։
 
Հղի կանանց արգելվում է մերսումը
 
Հղի կանանց խստիվ արգելվում է միայն ապարատային մերսումը։ Նրանց համար գոյություն ունի հատուկ մերսում, որն առաջարկում են պերինատալ կենտրոններում և կլինիկաներում, միայն բժշկի ցուցմամբ։ Մերսման ընթացքում չի կարելի դիպչել որովայնի և գոտկատեղի հատվածին, որպեսզի արյան հոսքը չուժգնանա և ընկերքի շերտազատում չսկսվի։
Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ