Ողնուղեղային (սպինալ) անզգայացում

Ողնուղեղային (սպինալ) անզգայացում

Ողնուղեղային անզգայացման առավելությունները

  • Ադեկվատ անզգայացում։ 
  • Արագ սկիզբ (անզգայացումից 3-5 րոպե անց կարելի սկսել վիրահատությունը)։ 
  • Ավելի պարզ է կատարվում շնորհիվ ասեղը մտցնելու տեղը կոնկրետ որոշելու հնարավորության։ 
  • Համակարգային թունավորման բացակայություն։ 
  • Վիրահատության ընթացքում արյան քիչ կորուստ։ 
  • Արգելափակված սեգմենտներում մկանների խորը ռելաքսացիա։ 
  • Ստորին վերջույթների թրոմբոզի և էմբոլիկ բարդությունների նվազ վտանգ։ 
  • Վիրահատության ընթացքում կնոջ գիտակցության պահպանում և վաղ կերակրման հնարավորություն։ 
  • Վիրահատությունից հետո կնոջ վաղ ակտիվացումը նպաստում է հետվիրահատական բարդությունների կանխարգելմանը։ 
  • Նորածինների դեղորայքային դեպրեսիայի բացակայություն։

Կարդացեք՝ Էպիդուրալ անզգայացում․ առավելությունները և թերությունները

Թերությունները

  • Սահմանափակ տևողություն (կախված է տեղային անեսթետիկի հատկություններից)։ 
  • Արտահայտված հեմոդինամիկ ռեակցիաներ (հիպոտոնիա, բրադիկարդիա)։ 
  • Ասեղնածակմանը հաջորդող գլխացավ։ 
  • Նևրոլոգիական բարդություններ (նեյրոպատիաներ, նյարդաթելիկների անմիջական վնասում ասեղով և այլն)։

Հնարավոր բարդությունների շարքին են դասվում նաև հետևյալները՝

  • սրտխառնոց, 
  • էպիդուրալ կամ ողնուղեղային հեմատոմա, 
  • ողնուղեղային աբսցես (թարախակույտ) կամ մենինգիտ, 
  • ալերգիկ ռեակցիաներ։

Ողնուղեղային անզգայացումն ավելի նախընտրելի է, քան էպիդուրալ անզգայացումը։ Վերջինս ավելի լավ է կիրառել այն դեպքերում, երբ այն արդեն իսկ օգտագործվել է ծննդաբերության նախորդ փուլում, ինչպես նաև հեմատոմիկ անկայունության դեպքում (օրինակ՝ ծանր գեստոզի)։ Ընտրում են ընդհանուր անզգայացման տարբերակը, եթե ռեգիոնար անզգայացման բացարձակ հակացուցումներ կան։

Ռեգիոնար անզգայացման բացարձակ հակացուցումները

  • Կնոջ հրաժարվելը։ 
  • Ասեղնածակման ենթադրյալ հատվածում թարախային ցան կամ բորբոքում։ 
  • Սեպսիս։ 
  • Սուր հիպովոլեմիա, հեմոռագիկ շոկ։ 
  • Կոագուլապատիա։ 
  • Էկլամպսիայի դեպքում ռեգիոնար ցավազրկումը ցուցված է, եթե՝ 1) նոպան չի անցնում սովորական թերապիայից հետո, 2) էկլամպտիկ կոմա կա, 3) նոպայի ընթացքում բարդություններ են առաջացել, օրինակ՝ ասպիրացիա։ 
  • Կենտրոնական նյարդային համակարգի սուր հիվանդություններ ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն բնույթի։ 
  • Տեղային անեսթետիկի հանդեպ ալերգիա։

Ռեգիոնար անզգայացման հարաբերական հակացուցումներ

  • Ողնաշարի դեֆորմացիա։ 
  • Պտղի ծանր դիսթրես։ 
  • Արյան ենթադրյալ մեծ կորուստ վիրահատության ընթացքում։ 
  • Ներգանգային բարձր ճնշում, էպիլեպսիա, մենինգիտ, պոլիոմիելիտ, ուղեղի անոթային հիվանդություններ, օստեոխոնդրոզ և այլն։ 
  • Քրոնիկական վարակների սրման կլինիկական նշաններ կամ սուր վարակիչ հիվանդություններ, հիպերթերմիա ծննդաբերության ժամանակ (37,5 °С բարձր ջերմություն)։

Աղբյուրը

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով