Վերարտադրողական տարիքի արգանդային դիսֆունկցիոնալ արնահոսություն

Վերարտադրողական տարիքի արգանդային դիսֆունկցիոնալ արնահոսություն

Արգանդային դիսֆունկցիոնալ արնահոսությունն անօվուլյատոր արնահոսություն է՝ պայմանավորված ձվարանների աշխատանքի խանգարմամբ։ Վերարտադրողական տարիքի արգանդային դիսֆունկցիոնալ արնահոսությունը արնահոսության օրգանական պատճառի բացառման ախտորոշում է։

Կանխարգելումը

Առողջ ապրելակերպ, աշխատանքի և հանգստի ռեժիմի կարգավորում։

Առաջացումը

Վերարտադրողական տարիքում ձվարանների աշխատանքի խանգարման պատճառները շատ են՝ սթրեսներ, վարակներ, վիրաբուժական միջամտություններ, վնասվածքներ, հղիության ընդհատում, մետաբոլիկ համախտանիշ, դեղորայքի ընդունում և այլն։

Կլինիկական պատկերը

Կլինիկական պատկերը բնորոշվում է յոթ օրից ավել շարունակվող առատ արնահոսությամբ, որն առաջանում է դաշտանի՝ 1,5-3 ամիս ուշացումից հետո։ Արնահոսության ինտենսիվության մասին կարելի է դատել ըստ թանձրուկների առկայության կամ բացակայության։ Ախտանշանները որոշվում են նաև հետհեմոռագիական սակավարյունության աստիճանով և բնորովում են մաշկի գունատությամբ, տախիկարդիայով, թուլությամբ, գլխապտույտով, քնկոտությամբ։

Կարդացեք՝ Արնահոսությո՞ւն, թե՞ դաշտան

Ախտորոշումը

Ախտորոշումն իրենից դժվարություն չի ներկայացնում, քանի որ գոյություն ունի կլինիկական տիպիկ պատկեր։ Հիմնվում է հիվանդության պատմության՝ անամնեզի, ֆիզիկալ հետազոտության, հետազոտության լաբորատոր մեթոդների և գործիքային մեթոդների միջոցով ստացած տվյալների վրա։

Բուժումը

Բուժման նպատակը արնահոսության դադարեցումն է, հեմոդինամիկ ցուցանիշների վերականգնումը, էնդոմետրիումի հիպերպլազիայի հորմոնային թերապիա, արգանդային դիսֆունկցիոնալ արնահոսության ախտադարձի (կրկնման) կանխարգելում։

Ոչ դեղորայքային բուժումը կտրականապես հակացուցված է։

Դեղորայքային բուժում

Հորմոնային հեմոստազն անցկացնում են միայն երիտասարդ (18-30 տարեկան) հիվանդների դեպքում, եթե չկան արգանդային արնահոսության այլ պատճառներ։

Վիրահատական բուժում

Վիրահատական բուժումը կիրառվում է 30 տարեկանից բարձր հիվանդների դեպքում անկախ արնահոսության ինտենսիվությունից։ Հիստերասկոպիայի միջոցով կատարում են արգանդի խոռոչի պատերի քերում։ Այն թույլ է տալիս ոչ միայն ամբողջությամբ հեռացնել հիպերպլազիայի (գերաճ) ենթարկված էնդոմետրիումը, այլև հայտնաբերել ուղեկցող պաթոլոգիան (պոլիպներ, սուբմուկոզ միոմա, ներքին էնդոմետրիոզ)։

Կիրառվում են թերապիայի նաև այլ տեսակներ՝ կախված կնոջ տարիքից։

Հիստերէկտոմիան որպես վերարտադրողական տարիքում արգանդային դիսֆունկցիոնալ արնահոսության բուժման մեթոդ խիստ հազվադեպ է կիրառվում։

Անաշխատունակության մոտավոր ժամկետ

7-14 օր՝ կախված հետհեմոռագիկ սակավարյունության արտահայտվածությունից։

Տեղեկություններ կնոջ համար

Դաշտանային ցիկլի ցանկացած խանգարման դեպքում (դաշտանի ուշացումից հետո կամ հերթական դաշտանի օրերին սկսվող առատ արնահոսություն, 7 օրից ավել տևող արնահոսություն) անհրաժեշտ է դիմել բժշկի։

views 11364
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն