Արյան համատեղելիությունը հղիության պլանավորման շրջանում

Արյան համատեղելիությունը հղիության պլանավորման շրջանում

Հղիությունը պլանավորելիս մի շարք կարևոր հանգամանքներին զուգահեռ պետք է հաշվի առնել նաև արյան խումբը, ավելի կոնկրետ՝ ռեզուս-կոնֆլիկտի խնդիրը։ Հաճախ այն դառնում է ոչ միայն բարդությունների առաջացման պատճառ, այլև սպառնում է երեխայի կյանքին։ Այսօր այդ խնդիրը հնարավոր չէ լիարժեք լուծել, սակայն հնարավոր է կանխել:

Ինչպե՞ս պարզել արյան խմբի համատեղելիությունը

Արյան մեջ կան հատուկ սպիտակուց-հակածիններ, որոնք գիտնականներին թույլ են տվել առանձնացնել արյան չորս խումբ։

ABO համակարգ։ Արյունը կազմված է A, B կոնկրետ սպիտակուց-հակածինից կամ այդ երկուսի համադրությունից, ինչի հիման վրա էլ տարբերում ենք արյան չորս խումբ։

Կարդացեք՝ Արյան խմբի և ռեզուս-գործոնի ժառանգաբար փոխանցումը

Ռեզուս-գործոնի համակարգ։ Եթե արյան մեջ կա ռեզուս-հակածին, ապա այդպիսի արյունն ունի դրական ռեզուս, եթե չկա՝ բացասական։ Այդ համակարգը մշակված է որոշակի սպիտակուցների խմբից, որոնք գտնվում են էրիթրոցիտների մակերևույթին։ Բացի այդ, արյան մեջ կան նաև հակամարմիններ՝ սպիտակուցային տարրեր, որոնք կպչում են սպիտակուցին և սկսում քայքայել այն։ Հակածինները գտնվում են էրիթրոցիտների արտաքին պատի վրա, իսկ հակամարմինները, որոնք լիովին համապատասխանում են նրանց, պլազմայում։ Քանի որ արյան այդ տարրերը չեն կպչում, էրիթրոցիտները կարողանում են բնականոն գործել և չքայքայվել։

Մոր և երեխայի արյան անհամատեղելիությունը

Եթե կնոջ օրգանիզմում չկա համապատասխան հակածինը, բայց կա երեխայի օրգանիզմում, կնոջ ուղեղը և նյարդային համակարգն այն որպես օտար տարրեր են ընդունում և ոչնչացնում են։ Այդ ժամանակ սկսում են ակտիվորեն ձևավորվել համապատասխան հակամարմինները՝ կպչելով երեխայի էրիթրոցիտներին, որոնք փոխանցվել են հորից և արդյունքում դառնում պտղի հեմոլիտիկ հիվանդության պատճառ։

Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կոնֆլիկտ բավականին հազվադեպ է լինում։ Հիմնականում արյան մյուս խմբերի հետ համատեղելի չի լինում երկրորդ խումբը, որն ունի A հակածին։ Հաճախ է հանդիպում տարբեր ռեզուսների պատճառով առաջացած կոնֆլիկտը։

Ե՞րբ է վտանգ սպառնում երեխային

Ռեզուս-գործոնը պարզելուց հետո պետք է հաշվի առնել մի քանի պարզ կանոն։

Եթե ծնողների արյան խումբն ու ռեզուսը նույնն են, ապա ոչ մի խնդիր չի կարող առաջանալ այդ ոլորտում։

Կարդացեք՝ Ռեզուս-կոնֆլիկտ

Եթե արյան խմբերը տարբեր են, սակայն ռեզուսը նույնն է, ապա պետք չէ անհանգստանալ։

Պետք է լուրջ վերաբերվել հղիության պլանավորմանը, քանի որ նաև այդ շրջանից է կախած ինչպես հղիության ընթացքը, այնպես էլ երեխայի առողջությունը։ Ուշադրություն դարձրեք նաև սննդին, վնասակար սովորություններից հրաժարվելուն և անհրաժեշտ հետազոտություններին, որոնք կնշանակի բժիշկը։

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…