Արյան խմբի և ռեզուս-գործոնի ժառանգաբար փոխանցումը

06.05.201570803

Երեխայի արյան խումբը և ռեզուս գործոնն անմիջական առընչություն ունեն նրա ծնողների արյան հետ: Ինչպե՞ս է տեղի ունենում դրանց ժառանգական փոխանցումը: Այս հարցը սկսում է հետաքրքրել ապագա ծնողներին նախքան փոքրիկի լույս աշխարհ գալը: Գենետիկայի օրենքներն իմանալով՝ կարելի է որոշել ապագա փոքրիկի արյան խումբը: Փորձենք միասին հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում արյան խմբերի բաժանումը: Նախորդ դարի վերջերին Կառլ Լինդշտեինն առանձնացրեց արյան 4 խումբեր և դասակարգեց դրանք հետևյալ կերպ՝

  • I խումբ – 0
  • II խումբ – A
  • III խումբ – B
  • IV խումբ – AB

Յուրաքանչյուր մարդ կրում է արյան խմբի երկու գեն: Արյան առաջին խմբին բնորոշ է 00 գենը, երկրորդին՝ AA կամ AO, երրորդին՝ BB կամ BO, իսկ չորորդին՝ AB գենը: Երեխան ժառանգում է մայրիկից և հայրիկից մեկական գեն: Այդ սկզբունքով կարելի է ինքնուրույն որոշել երեխայի արյան խումբը: Ձեզ կօգնի հետևյալ աղյուսակը ՝

Աղյուսակից երևում է, որ I խմբի արյուն ունեցող ծնողների երեխան կարող է ծնվել միայն նույն խմբի արյամբ: Այլ տարբերակները բացառվում են: Եթե ծնողներն ունեն արյան I և II կամ I և III խումբ, ապա երեխան կարող է ծնվել ծնողներից որևէ մեկի արյան խմբով: Հետաքրքիր է II և III արյան խմբերով ծնողների դեպքը, քանի որ այդ պարագայում հստակ որոշել ապագա փոքրիկի արյան խումբը հնարավոր չէ, քանի որ բոլոր չորս խմբերն էլ ունեն հավասար հավանականություն:

Արյան մեկ այլ բնութագրիչ է ռեզուս-գործոնը: Այն կարող է լինել դրական՝ Rh(+) և բացասական՝ Rh(-): Եթե երկու ծնողների ռեզուս գործոնը բացասական է, ապա երեխան կծնվի նույնպես բացասական ռեզուս գործոնով: Մյուս բոլոր դեպքերում երեխան կարող է ունենալ ռեզուս գործոններից ցանկացածը:

Կարդացեք՝ Ռեզուս-կոնֆլիկտ

Ամփոփելով նշենք, որ աղյուսակի միջոցով հնարավոր է կանխորոշել երեխայի արյան բնութագրիչները, սակայն ավելի հստակ այն որոշելու համար անհրաժեշտ է արյան հետազոտություն կատարել: