Օրգազմը ծննդաբերությունից հետո
Կնոջ սեռական կյանքում որոշակի փոփոխություններ են կատարվում ծննդաբերությունից հետո։ Ինչո՞ւ։ Պատճառները մի քանիսն են։
Կարդացեք՝ Սեռական կյանքը երեխայի ծնունդից հետո
Հորմոններ
Հետծննդաբերական շրջանում ուղեղը մեծ քանակությամբ օքսիտոցին է արտադրում։ Այն երբեմն կոչում են երջանկության, սիրո, հաճույքի հորմոն, քանի որ արթնացնում է ոչ միայն մայրական սերը, այլև մեծացնում է նյարդային վերջավորությունների զգայունակությունը և հաճույքը սիրով զբաղվելիս։
Անատոմիա
Ծննդաբերության հետևանքով հեշտոցի մկանները թուլանում են, այդ պատճառով որոշակի ժամանակ է հարկավոր դրանց վերականգնման համար։ Այդ ընթացքն արագացնելու նպատակով խորհուրդ է տրվում հատուկ վարժություններ անել, օրինակ Կեգելի վարժությունները, որոնք զգալիորեն բարելավում են փոքր կոնքի օրգանների արյան մատակարարումը։
Կարդացեք՝ Կեգելի վարժություններ
Հոգեբանություն
Ծննդաբերությունից հետո հաճախ կնոջ ինքնագնահատականը բարձրանում է, նա սկսում է իրեն իսկական կին զգալ, հասուն և կայացած, ինչը չի կարող չազդել սեքսուալության վրա։ Չի բացառվում նաև հակառակ կողմը՝ ֆրիգիդությունը, որը բացատրվում է մի շարք հանգամանքներով՝ հետծննդաբերական դեպրեսիա, անպատրաստություն մայրությանը, ընտանեկան վատ հարաբերություններ և այլն։
Ի՞նչ անել, եթե սեռական կյանքը չի կարգավորվում
Հարկավոր է մի կողմ թողնել անհանգստությունները և վախերը, որոնք թույլ չեն տալիս թուլանալ և զսպում են սեռական ցանկությունը։ Հատուկ վարժություններ արեք, յոգայով զբաղվեք, վիտամիններ ընդունեք, այցելեք հոգեբանի։ Խոսեք ամուսնու հետ, կիսեք նրա հետ ձեր հույզերն ու ապրումները, վախերը։
Կարդացեք՝ Ե՞րբ է կարելի սեռական հարաբերություն ունենալ ծննդաբերությունից հետո
Սիրեք ինքներդ ձեզ։ Ցածր ինքնագնահատականը խանգարում է հաճույք ստանալուն։ Սիրով զբաղվելիս եղեք բնական՝ չանհանգստանալով ձեր տեսքի մասին։ Հիշեք, ձեր հանդեպ ձեր վերաբերմունքից է կախված նաև ուրիշների վերաբերմունքն առ ձեզ, ուստի ավելի ինքնավստահ եղեք։
Հաճախ տարիներ շարունակ համատեղ ապրելուց հետո էլ ամուսինները չեն ճանաչում իրար։ Պատճառներից մեկն այն է, որ նրանք դժվարանում են, ամաչում սեքսի, միմյանց նախընտրությունների մասին խոսելուց։ Պետք չէ ամաչել, այն մեր կյանքի բնական և կարևոր մասն է, ավելի լավ է հատուկ գրականություն կարդաք դրա վերաբերյալ, խուսափեք ամուսնուն քննադատելուց, երբ նա փորձում է հաճույք պատճառել ձեզ։
Կարդացեք՝ Սեռական կյանքը հղիության ընթացքում․ հոգեբանական և ֆիզիոլոգիական գործոններ
Հոգ տարեք ձեր մասին։ Փորձեք ճանաչել ձեր մարմինը, հասկանալ, թե կոնկրետ ինչն է ձեզ դուր գալիս և այդ մասին ասեք ամուսնուն։ Մի կենտրոնացեք միայն արդյունքի վրա։ Մեր առջև նպատակ դնելով՝ քայլում ենք դեպի այն՝ առանց ուշադրություն դարձնելու խոչընդոտներին։ Նպատակաուղղվածությունը լավ է կյանքի բազմաթիվ ոլորտներում, բայց ոչ սեքսում, այն միայն շեղում է ուշադրությունը։ Մարդը մեքենա չէ, վայելեք պրոցեսը։