Վերարտադրողական տարիք

Վերարտադրողական տարիք

Վերարտադրողական տարիք է համարվում այն ժամանակահատվածը, երբ կինը կարող է երեխա լույս աշխարհ բերել, իսկ տղամարդը՝ բեղմնավորել նրան։ Ֆիզիոլոգիապես հնարավոր է հղիանալ առաջին դաշտանից մինչև դաշտանադադարի սկիզբն ընկած ժամանակահատվածում։ Համարվում է, որ այդ շրջանը 15-ից 49 տարեկանն է։ Իրականում այդ տարիքը շատ ավելի փոքր է․ չէ՞ որ պետք է հաշվի առնել նաև հոգեբանական պատրաստվածությունը և օրգանիզմի զարգացման առանձնահատկությունները։

Կանանց և տղամարդկանց վերարտադրողական համակարգի զարգացման առանձնահատկությունները տարբեր կերպ են արտահայտվում, այդ պատճառով էլ երեխայի բեղմնավորելու կարողությունն անհատականորեն է դիտարկվում։ Տղամարդկանց և կանանց վերարտադրողական լավագույն տարիքը համարվում է 18-35 տարեկանը։ Այդ տարիքում մարդն ամբողջովին կազմավորված է լինում և հոգեբանորեն պատրաստ ծնող լինելուն, սակայն տեսականորեն կինը կարող է առողջ երեխա լույս աշխարհ բերել 14-15 տարեկանում, ինչպես նաև 50-ում։ Տղամարդը կարող է հայր դառնալ ինչպես 15, այնպես էլ 60 և ավել տարեկանում։ Մասնագետներն առանձնացնում են մանկածնության տարիքի մի քանի շրջան։

Կանանց վերարտադրողական վաղ տարիք

Համարվում է, որ կինը կարող է հղիանալ հենց առաջին դաշտանի ժամանակ։ Այո, այդպես է, ձվաբջիջն արդեն պատրաստ է բեղմնավորման, բայց երիտասարդ աղջկա չկազմավորված օրգանիզմը հաճախ ընդունակ չի լինում առողջ երեխա լույս աշխարհ բերել։ Մեծամասամբ վաղ հղիությունը բարդություններ է ունենում, ավելի ծանր տոքսիկոզ-գեստոզ և վիժման վտանգ։ Այդ մայրերի երեխաները վատ են զարգանում և դանդաղ քաշ հավաքում։ Բացի այդ, կինն այդ տարիքում հոգեբանորեն պատրաստ չի լինում մայրությանը։ Այդ պատճառով առաջին դաշտանից մինչև 20 տարեկանն ընկած շրջանն անվանում են վերարտադրողական վաղ տարիք։

Կարդացեք՝ Երիտասարդացնո՞ւմ է արդյոք մեծ տարիքում հղիանալը

Հղիանալու լավագույն տարիքը

Բազմաթիվ բժիշկներ, վերարտադրողական տարիք ասելով, նկատի ունեն 18-ից մինչև 35 տարեկանն ընկած ժամանակահատվածը։ Այդ տարիքում կանանց մեծամասնությունն ընդունակ է առողջ երեխա ունենալ, քանի որ նրանք երիտասարդ են, ուժեղ, իսկ հորմոնային համակարգն էլ բնականոն է։ Նրանց օրգանիզմն ամբողջովին կազմավորված է և պատրաստ մայրանալու։ Մեծ նշանակություն ունի նաև ապագա մայրերի հոգեբանական հասունությունը և երեխայի համար պատասխանատվություն կրելու կարողությունը։

Վերարտադրողական ուշ տարիք

35 տարեկանից հետո կանանց մեծամասնության սեռական ֆունկցիան մարում է, նվազում է հորմոնների արտադրությունը և առողջական խնդիրների առաջացման նպաստավոր պայմաններ են ստեղծվում։ Իհարկե ոչ բոլորի դեպքում է այդպես, շատ բան է կախված նաև կնոջ օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, բայց բժիշկները շատերին խորհուրդ չեն տալիս հղիանալ։

Կարդացեք՝ Հղիությունը մեծ տարիքում

Վերարտադրողական ուշ տարիքում կինը ֆիզիոլոգիապես դեռ կարող է հղիանալ, սակայն մեծ է բարդությունների և երեխայի զարգացման գենետիկական շեղումների, օրինակ՝ Դաունի համախտանիշի առաջացման վտանգը։ Տարիքին համընթաց այդ հավանականությունը մեծանում է, ինչը պայմանավորված է հորմոնային ֆոնի խանգարումներով և առողջական ընդհանուր վիճակի վատացմամբ։ 45-50 տարեկանում սկսվում է մենոպաուզան և հղիանալը դառնում անհնար։

Կարդացեք՝ Արտամարմնային բեղմնավորումը 35 տարեկանից հետո

Տղամարդկանց վերարտադրողական տարիքը

Տղամարդու օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված՝ բեղմնավորելու բարենպաստ ժամանակահատվածը համեմատաբար մեծ է։ Տղամարդը կարող է հայր դառնալ արդեն իսկ 15 տարեկանում, իսկ սերմնաբջիջների արտադրությունը թեև դանդաղում է 35 տարեկանից հետո, բայց կարող է շարունակվել մինչևխոր ծերություն։ Մասնագետների մեծամասնությունը, սակայն, տղամարդկանց վերարտադրողական լավագույն տարիքը սահմանափակում են նույն ժամանակահատվածով, ինչ կանանցը՝ 18-35 տարեկան։ Միայն այդ շրջանում է ակտիվորեն արտադրվող տեստոստերոն հորմոնն ապահովում սերմնաբջիջների սովորական քանակն ու շարժունակությունը։

Ժամանակակից կանանց շատ է հետաքրքրում, թե ինչպես է հնարավոր երկարացնել վերարտադրողական տարիքը, սակայն քանի որ վերարտադրողական ֆունկցիան անմիջականորեն կախված է հորմոնային ֆոնից, ապա մարդու ցանկությունը հաճախ դեր չի խաղում։ Հորմոնային համակարգի խանգարումներից խուսափելու համար հարկավոր է առողջ ապրելակերպ վարել և որոշ դեղամիջոցներ օգտագործել։

Վերարտադրողական տարիքի մասին տեղեկությունները կօգնեն խուսափել բեղմնավորման և հղիության հետ կապված խնդիրներից, ինչպես նաև առողջ երեխա լույս աշխարհ բերել։

 

Աղբյուր

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…