Ծննդաբերական ցավ․ ինչպե՞ս մեղմել

Ծննդաբերական ցավ․ ինչպե՞ս մեղմել

Ծննդաբերական ցավը բնական երևույթ է։ Այն վկայում է կնոջ օրգանիզմի՝ ծննդալուծմանը ճիշտ պատրաստվածության մասին։ Ուժգին ցավը, սակայն, խանգարում է ապագա մորը կենտրոնանալ գործողությունների և հրահանգների ճիշտ կատարման վրա, ուժեղացնում է վախն ու խուճապը։ Արդ ինչպե՞ս մեղմել ծննդաբերական ցավը, ի՞նչ է պետք անել։

Շարժում

Փորձը ցույց է տվել, որ ծննդկանը պառկած դիրքում ավելի ծանր է տանում ծննդաբերական ցավը, իսկ շարժումը մեղմում է այն։ Բացի այդ, ծննդաբերական ցավի ժամանակ շարժվելով, մարմնի դիրքը փոխելով՝ մայրն օգնում է նաև իր փոքրիկին։ Կարելի է քայլել, կանգնել և խոնարհվել առաջ՝ հենվելով աթոռին կամ բազմոցին։ Խորհուրդ է տրվում նաև պառկել ու ոտքերի արանքում բարձ դնել, ճոճել կոնքը, ինչը կօգնի թուլացնել շեքի մկանները՝ նպաստելով արգանդի պարանոցի արագ բացվելուն։

Մերսում

Մասնագետները, ինչպես նաև ծննդաբերության փորձ ունեցող կանայք նշում են, որ օգտակար է նաև մերսումը։ Նրանք խորհուրդ են տալիս չորեքթաթ դիրք ընդունել, որի ժամանակ բուժքույրը պետք է թույլ մերսի գոտկատեղը։ Ծննդկանն ինքնուրույն էլ կարող է այդ անել․ հարկավոր է ձեռքի շրջանաձև շարժումներով մերսել որովայնը դեպի կողքեր։

Շնչառություն

Ճիշտ շնչառությունը հաջող և առողջ ծննդալուծման գրավականն է։ Ցավն սկսելուն պես պետք է շնչել քթով՝ հաշվելով մինչև չորսը, և արտաշնչել՝ հաշվելով մինչև վեցը։ Այն կօգնի թուլացնել մկանները, մարմինը հագեցնել թթվածնով։ Եթե ցավն արագանում է, կարելի է սկսել մակերեսայնորեն շնչել, որի դեպքում բերանը պետք է կիսաբաց լինի, իսկ ներշնչվող օդը՝ քիչ-քիչ։

Կարդացեք՝ Ինչպե՞ս շնչել ծննդաբերական ցավը մեղմելու համար․ վարժություններ

Ջուր

Ջրում գտնվելը հրաշալիորեն մեղմում է ցավը։ Մեր հանրապետության ծննդատներում ծննդաբերությունը ջրում չեն անցկացնում, սակայն այդ անում են այլ երկրներում։ Ջրում գտնվելով մենք գրեթե չենք զգում մեր մարմնի ծանրությունը, իսկ այն ջուրն ընդունում է որպես մերսում։ Ջրի ջերմությունը տաքացնում է մկանները, թուլացնում՝ դրանով իսկ մեղմելով ցավը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ծննդկանին չարգելել ընդունել այն դիրքը, որը կնպաստի ցավի մեղմմանը։ Ապագա մայրը պետք է ինքը որոշի, թե որ դիրքն է իրեն հարմար․ չէ՞ որ ծննդաբերության ժամանակ կարևորն ինքնակառավարումն է և հանգստության պահպանումը։

Այսպիսով՝ հարկավոր է նախապես զինվել ծննդաբերության ժամանակ ճիշտ վարքի մասին գիտելիքներով, մարզվել նախապես և չմոռանալ, որ կարևորը բուժանձնակազմին լսելն է և հանգստություն պահպանելը։

 

Աղբյուրը

Պտղի օձիքային տարածություն:Նորմաները և ե՞րբ անհանգստանալ

Պտղի օձիքային տարածություն:Նորմաները և ե՞րբ անհանգստանալ

Պտղի օձիքային տարածություն (նուկալ թափանցիկություն կամ NT՝ nuchal translucency) սոնոգրաֆիկ պարամետր է…

Մեջքի ցավը հղիության ընթացքում

Մեջքի ցավը հղիության ընթացքում

Մեջքի ցավը հղիության ընթացքում տարածված խնդիր է, որը…

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում միանգամայն…

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում

Կրծքով կերակրման ընթացքում դեղորայքի օգտագործումը…