Ծննդաբերական վախեր

Ծննդաբերական վախեր

Ծննդաբերության օրը մոտենում է, իսկ ապագա մայրիկը չի կարողանում կառավարել անհանգիստ մտքերը: Սովորաբար մտահոգվում կամ վախենում են հատկապես առաջին անգամ ծննդաբերել պատրաստվող մայրիկները: Իսկ մյուսների մտահոգությունն այլ է. «եթե առաջին ծննդաբերությունը հեշտ է ընթացել, ապա հաջորդը հավանաբար ծանր կընթանա», կամ՝ «եթե առաջինը ծանր էր ընթացել, հաջորդի դեպքում նույնը կլինի»:

Ծննդաբերությունը մի փոքր ոգևորություն է, մի փոքր հակակրանք, և մի փոքր էլ վախ անծանոթ ու անորոշ իրավիճակի հանդեպ: Սա լինում է նույնիսկ ամենահանգիստ կանանց դեպքում: Նման վախերից ազատվելու համար կօգնի իրավիճակը նախապես պատկերացնելը։

Եթե բժշկի հետ կիսում եք միևնույն կարծիքն ու մտքերը ծննդաբերության հետ կապված, ապա սա կօգնի ավելի հանգիստ լինել: Տարբեր կանանց մտահոգում են տարբեր հարցեր, իսկ ընդհանուր առմամբ նրանց անհանգստացնում է ցավի հանդեպ վախը, էպիդուրալ անզգայացման վախը, կեսարյան հատման վախը, վախ, որ չեն հասցնի ծննդատուն դիմել կամ որ բժիշկը տեղում չի լինի և այլն:

Վախ ցավի հանդեպ

Բնական է, որ ցանկացած կին այս կամ այն չափ վախենում է ծննդաբերական ցավից: Եթե զգում եք, որ չեք կարողանում հաղթահարել այս վախը, ապա լավ կլինի նախքան ծննդաբերությունը ձեր բժշկի հետ խոսեք ցավազրկման տարբերակների մասին: Թեև մայրիկներն անհանգստանում են պտղի վրա դեղորայքի ազդեցության համար, այնուամենայնիվ ներկայումս կիրառվող էպիդուրալ անզգայացման մեթոդն անվնաս է: Պետք է հիշել, որ ծննդաբերությունը ոչ ավելի քան անհարմարութուն է առաջացնում, բոլորը չեն պարտադիր կերպով «տանջանքների» ենթարկվում:

Եթե նույնիսկ անզգայացման մասին միտքը հանգստացնում է, այնուամենայնիվ կանանց վախեցնում է նաև էպիդուրալ անզգայացում ստանալը: Բժիշկները նշում են, որ էպիդուրալը շատ հազվադեպ է բարդություններ առաջացնում, իսկ այն ստանալու ընթացքից վախենալ պետք չէ:

Կարդացեք՝ էպիդուրալ անզգայացում. հաճախակի տրվող հարցեր:

Չպլանավորված կեսարյան հատում

Չպլանավորված կեսարյան հատման դիմելու հավանականությունը շատ քիչ է, սակայն ծննդաբերության ընթացքն անկանխատեսելի է, և հնարավոր է ստիպված լինեք դիմել ծննդալուծման վիրահատական տարբերակին: Հիմնական պատճառը պտղի խոշոր չափերն են (մայրիկի կոնքերի չափի հետ համեմատած), պտղի հետույքային առաջադրումը, արգանդի պարանոցի ոչ բավարար բացվածքը, պտղի թթվածնաքաղցը և այլն: Եթե նման իրավիճակներ են ի հայտ եկել, ապա պարզապես անհրաժեշտ է վստահել բժիշկներին: Հիշեք, որ եթե իրավիճակը թույլ չի տալիս, ապա հեշտոցային ծննդաբերության դիմելուց երբեմն բարդությունների առաջացման վտանգներն ավելի շատ են, քան կեսարյան հատման վտանգները:

Կանանց նաև անհանգստացնում է այն, որ նրանք կարող են չհասնել ծննդատուն մինչ երեխայի ծնունդը: Իրականում ծննդաբերական գործընթացը երկարատև է, հատկապես առաջին երեխայի դեպքում, այնպես որ այս իրավիճակը գրեթե անհավանական է: Անհրաժեշտ է ուշադիր լինել օրգանիզմի ուղարկած ազդակներին ու նշաններին: Եթե կծկումները կանոնավոր են դառնում, դա արդեն ծննդաբերական գործընթացի սկսման հստակ նախանշան է:

Կարդացեք՝ Ծննդաբերության նախանշանները:

Ընդհանուր առմամբ, եթե կենտրոնանաք այն բանի վրա, որ շուտով ձեր փոքրիկը լույս աշխարհ է գալու, որ վերջապես գրկելու եք այդքան սպասված հրաշքին, ապա ցանկացած վախ կանհետանա և ծննդաբերությունը հաջող կընթանա:

views 45325
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը