Մազահեռացումը հղիության ընթացքում

Մազահեռացումը հղիության ընթացքում

Ներկայում հասանելի են մազահեռացման տարբեր եղանակներ, որոնք լայնորեն կիրառվում են: Դրանց արդյունավետությունը տարբեր է, արդյունքը՝ երկարաժամկետ և կարճաժամկետ: Մազահեռացման մեթոդների վտանգների մասին տեղեկությունները քիչ են և հղիության ընթացքում անհրաժեշտ է հատկապես ուշադիր լինել:

Ասեղային և լազերային էպիլյացիաները սովորաբար արդյունավետ են որպես մազահեռացման երկարաժամկետ մեթոդ: Դրանք ենթադրում են էլեկտրական թույլ հոսանք կամ լազեր, որպեսզի մազի ֆոլիկուլի զարգացումը դադարի: Թեև ոչ մի հետազոտության արդյունքում նշված չէ դրանց հակացուցումը հղիության ընթացքում, այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում ռիսկի դիմել: Հղիության ընթացքում ավելորդ մազերի աճը դադարում է ծննդաբերությունից հետո, և 6 ամսվա ընթացքում դրանք սովորաբար վերանում են: Այնպես որ խորհուրդ չի տրվում կիրառել այս մեթոդները:

Մեղրամոմով մազահեռացումը վտանգավոր չէ, սակայն եթե հաշվի առնենք, որ հղիության ընթացքում մեծանում է արյան ընդհանուր ծավալը, այսինքն՝ ավելի շատ արյուն է մատակարարվում մաշկին, այն դառնում է ավելի զգայուն: Ցավը մեղմելու համար կարելի է օգտագործել հակասեպտիկ լոսյոն նախքան մազահեռացումը: Դա կօգնի խուսափել նաև բորբոքումից, կնվազեցնի կարմրությունը:

Քիմիական նյութերով (դեպիլյատոր) մազահեռացումը չի թույլատրվում հղիության ընթացքում: Դրանք հնարավոր է ներթափանցեն օրգանիզմ մաշկի միջոցով և առաջացնեն բորբոքում կամ ալերգիկ ռեակցիաներ, իսկ դա վտանգավոր է այս շրջանում:

Նույն բանը կարելի է ասել մազերի գունաթափման մեթոդի մասին: Դրա դեպքում նյութը կիրառվում է անմիջապես մաշկի վրա և նույնպես վտանգ կա, որ այն կներթափանցի մաշկի մեջ և բարենպաստ ազդեցություն չի ունենա:

Ինչ վերաբերվում է սափրելու մեթոդին, ապա այն հակացուցում չունի, պարզապես այն երկարաժամկետ արդյունք չի տալիս: Մեծացող որովայնը մի փոքր կդժվարացնի սափրելու գործընթացը, բայց այն ամենահասանելի և տարածված միջոցն է: Մաշկի չորությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել վիտամին E-ով հարուստ խոնավացնող քսուքներ:

views 55628
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը