Բնական ճանապարհով ծննդաբերությունը կեսարյան հատումից հետո

Բնական ճանապարհով ծննդաբերությունը կեսարյան հատումից հետո

«Կարո՞ղ եմ արդյոք բնական ճանապարհով ծննդաբերել, եթե նախկինում ունեցել եմ կեսարյան հատում»:

Շատ կանանց է հետաքրքրում այս հարցի պատասխանը, որը կախված է մի քանի գործոններից: Մեծամասամբ բնական ճանապարհով ծննդաբերությունը հնարավոր է կեսարյան հատումից հետո: Այս դեպքում գլխավոր վտանգը արգանդի պատռվածքն է, ինչն առաջանում է նախկին կեսարյան հատման կտրվածքի սպիի պատռվելու պատճառով, որի արդյունքում առաջանում է ներորովայնային արյունահոսություն։

Ներկայումս բժիշկները մանրազնին ստուգումներ են անցկացնում նախքան խորհուրդ կտան կնոջը բնական ճանապարհով ծննդաբերել: Թեև քիչ դեպքերում է այդպիսի ընտրություն կատարվում, այնուամենայնիվ դրանք ավելի ապահով են այժմ և հաջողության հավանականությունը 60-80% է: Կեսարյան հատումից հետո կանանց մոտ երկու երրորդը հավակնում է բնական ճանապարհով ծննդաբերության, սակայն բժիշկն է վերջնական որոշումը կայացնում: Նա հաշվի է առնում մի քանի հանգամանք։

  1. Կեսարյանի կտրվածքի տեսակը: Կա երեք տեսակ՝ ստորին լայնակի (արգանդի ստորին հատվածում կողքից կողք կտրվածք), որը ամենատարածվածն է, ստորին ուղղահայաց (վերևից ներքև կատարված կտրվածք արգանդի ստորին հատվածում) և վերին ուղղահայաց կամ «դասական» (արգանդի վերին հատվածում վերևից ներքև կատարված կտրվածք): Դասական կտրվածքներն ամենամեծ հավանականությունն ունեն պատռվելու: Այնպես որ այդ դեպքում կնոջը խորհուրդ չի տրվում դիմել բնական ճանապարհով ծնդաբերության: Վերջինիս լավագույն «հավակնորդները» ստորին լայնակի կտրվածքով կանայք են:
  2. Սպիի անբավարարության բացակայությունը։
  3. Նախկին կեսարյան հատման պատճառ-ցուցումը: Եթե կեսարյանի ցուցումը այնպիսի պատճառով էր, որ այս անգամ բժշկի կարծիքով չի կրկնվի, օրինակ պտղի թթվածնաքաղցը, ապա մեծ հավանականություն կա, որ հեշտոցային ծննդաբերություն կթույլատրվի, և այն կընթանա առանց բարդությունների: Իսկ ահա եթե կեսարյանի ցուցման պատճառը արգանդի պարանոցի անբավարար բացվածքն էր կամ այն, որ պտղի գլուխը չէր իջել, ապա հեշտոցային ծննդաբերության հաջողության հավանականությունը ցածր է:
  4. Բժիշկը նաև հաշվի է առնում ձեր և ձեր փոքրիկի առողջական վիճակը: Եթե պտղի առողջական վիճակը կայուն չէ կամ նա կոնքային առաջադրությամբ է, դուք չեք կարող ծննդաբերել բնական ճանապարհով: Իսկ այնպիսի հիվանդությունները, ինչպես շաքարային դիաբետը կամ հիպերտոնիան (բարձր ճնշումը) հնարավոր է վտանգեն ձեր կյանքը, որոնց դեպքում նույնպես հեշտոցային ծննդաբերություն ցուցված չէ: Եթե բարդություններն առաջանում են ծննդաբերության ժամանակ, դեռ հնարավոր է դիմել կեսարյան հատման:
  5. Որքան կեսարյան հատում է նախկինում կատարվել: Համարվում է, որ բնական ճանապարհով ծննդաբերությունը համեմատաբար ապահով է, եթե նախկինում ընդհամենը մեկ կեսարյան հատում է կատարվել: Բազմակի կեսարյանի դեպքում սովորաբար բժիշկները չեն թույլատրում հեշտոցային ծննդաբերություն:

Եթե նույնիսկ ունեք մեծ ցանկություն բնական ճանապարհով ծննդաբերելու, միևնույն է դրա որոշումը կայացնում է բժիշկը: Անհրաժեշտ է հասկանալ, որ կեսարյանից հետո հեշտոցային ծննդաբերությունն ունի բարդությունների առաջացման վտանգներ և դրանք պետք է հաշվի առնել:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար