Ճիճվակրությունը հղիության ընթացքում. ինչպե՞ս պայքարել վտանգավոր մակաբույծների դեմ

Ճիճվակրությունը հղիության ընթացքում. ինչպե՞ս պայքարել վտանգավոր մակաբույծների դեմ

Հղիության ընթացքում յուրաքանչյուր կին էլ մտահոգվում է և ցանկանում պահպանել իր և իր փոքրիկի առողջությունը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ինքնազգացողությանը և առավելագույնս պաշտպանվել վնասակար մանրէներից, վարակներից և մակաբույծներից: Ի՞նչ անել, երբ հղիության ընթացքում պարզվում է, որ կնոջ օրգանիզմում առկա են այնպիսի մակաբույծներ, ինչպիսիք են ճիճուները: Գլխավորը խուճապի չմատնվելն ու դեղահաբերի օգնությանը չդիմելն է: Ճիճվակրությունը մահացու չէ, բայց և առանց լուծման թողնել այս խնդիրը չի կարելի: Անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և սկսել բուժումը:

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ճիճվակրության մասին

Գոյություն ունի վարակման մի քանի հիմնական աղբյուր։

1. Մրգեր, բանջարեղեն և հատապտուղներ։ Հաճախ որպես պարարտանյութ հողամասային տարածքներում կիրառվում է կենդանիների կղանքը, ինչի արդյունքում մակաբույծների թրթուրները կպչում են կանաչեղենին, մրգերին, բանջարեղենին, և հասարակ ջրով դրանք լվանալը դառնում է անհնար:

2. Օդ։ Կարելի է վարակվել տանը՝ շնչելով փոշին, որում կարող են լինել ճիճվի ձվիկներ՝ տուն ներթափանցած կեղտոտ կոշիկների միջոցով:

3. Թղթադրամներ։ Պետք է միշտ հիշել, որ թղթադրամները եղել են բազմաթիվ մարդկանց ձեռքում, այդ թվում և վարակվածների:

4. Վարակման աղբյուր կարող է դառնալ նաև սեռական ակտը, համբույրը, տարատեսակ իրերը և սպասքը:

5. Հասարակական վայրեր և խաղահրապարակներ։ Ավազի վրա, հատկապես մանկական խաղահրապարակներում, շատ կենդանիներ հոգում են իրենց կարիքները, իսկ դրանցում կան մեծ քանակությամբ մակաբույծների ձվիկներ:

6. Քաղցրահամ ջրով լողավազաններ։ Դրանցում լողալիս մակաբույծների թրթուրները կարող են լորձաթաղանթի կամ մաշկի միջոցով ներթափանցել օրգանիզմ:

7. Ընտանի կենդանիներ։ Ճիճվի ձվիկները պահպանվում են ոչ միայն ընտանի կենդանիների կղանքում, այլև մաշկի և մորթու վրա:

8. Միս և ձուկ։ Այս մթերքները վատ ջերմամշակման պարագայում կարող են դառնալ վարակման աղբյուր:

Վարակման մեխանիզմը

Ճիճվի թրթուրները մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել տարատեսակ միջոցներով՝

  • ալիմենտար ճանապարհով (վարակված ջրի, սննդի, կեղտոտ ձեռքերի, կատուների, շների միջոցով), 
  • շփման կենցաղային ճանապարհով (վարակված մարդկանցից և տնային իրերից), 
  • շարժահաղորդային ճանապարհով (արյուն ծծող միջատների միջոցով), 
  • ակտիվ կամ մշտական ձևով (թրթուրը ներթափանցում է լորձաթաղանթի կամ մաշկի միջոցով):

Հիվանդության ախտորոշումը և ախտանշանները

Հայտնի է, որ ճիճվակրությունը հատուկ է յուրաքանչյուր մարդու օրգանիզմի, առանց դրանց, ինչպես և բակտերիաների, մարդիկ չեն կարող գոյատևել: Եթե դրանք հայտնաբերվում են, ապա խոսքը մակաբույծների չափից ավել քանակության մասին է: Այն վկայում է ցածր դիմադրողականության մասին: Գոյություն ունեն ճիճուներ, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել մարդու օրգանիզմին, ինչը հատկապես վտանգավոր է հղի կնոջ համար: Այդ պատճառով այս հիվանդության որևէ նշանի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է անհապաղ անցնել բժշկական զննում և սկսել բուժումը, ինչը հաջողությամբ անցկացվում է նաև հղի կանանց դեպքում:

Հիվանդության հիմնական նշաններն են՝ մարսողության խանգարում, թուլություն,  քաշի անկում, դյուրագրգռություն, ընդհանուր թուլություն, գլխապտույտ:

Հղիության ընթացքում ճիճվակրությունը սովորաբար բացահայտվում է հետազոտության նմուշի հանձնման ժամանակ: Լաբորատորիաներում հատուկ թեստերի օգնությամբ կղանքի նմուշը ստուգվում է մակաբույծների թրթուրների առկայությունը որոշելու համար: Հնարավոր է, որ կինը ստիպված լինի հանձնել այլ անալիզներ ևս: Եթե հայտնաբերվեն ասկարիդներ, անհրաժեշտ է պարզել՝ արդյոք դրանք գոյություն ունեն նաև պտղաձվում: Դրա համար նշանակվում է ՈՒՁՀ և անցկացվում է պտղաջրերի հետազոտություն: Այդ հետազոտությունները թույլ կտան բացահայտել պտղի կյանքին սպառնացող վտանգները:

Ի՞նչ վտանգներ է պարունակում ճիճվակրությունը հղիության ընթացքում

Հղի կինն ավելի խոցելի է, ուստի կանգնում է տարատեսակ վարակներով, այդ թվում և ճիճվակրությամբ հիվանդանալու վտանգի առաջ։ Դրանք որոշակի վնասակար ազդեցություն են թողնում ապագա մայրիկի օրգանիզմի վրա, բայց հատկապես վտանգավոր են, եթե արյան հոսքով փոխանցվում են երեխային: Ճիճվակրությունը կարող է լրջորեն բարդացնել հղիության ընթացքը: Առաջին հերթին դրանցով վարակվելիս սրվում է տոքսիկոզը (գեստոզը): Արդյունքում կնոջ օրգանիզմը չի կարողանում ամբողջությամբ յուրացնել վիտամինները, միկրոտարրերը և այդպիսի հանգամանքներում արագորեն թուլանում է:

Որոշակի վտանգ է ներկայացնում նաև հղիության ընթացքում հայտնաբերված էնտերոբիոզը: Դրա պատճառը սրատուտներն են՝ մեծ ու փոքր հելմինտներ, որոնք կարող են բնակություն հաստատել հաստ աղում և բարակ աղու ստորին հատվածում: Դրանք վտանգավոր են ապագա մայրիկի համար նրանով, որ կարող են թափանցել սեռական ուղիներ և գրգռել լորձաթաղանքը, առաջացնել բակտերիաներով վարակում, ուժեղ քոր, որը հատկապես անհանգստացնում է գիշերը: Արդյունքում առաջանում է անքնություն և նյարդային համակարգի խանգարում, ինչը շատ վնասակար է երեխային կրելու ժամանակահատվածում: Հղի կինը նաև հակված է նեկատորոզով և անկիլոստոմոզով վարակվելու վտանգին: Տվյալ հիվանդությունների հարուցիչը կլոր հելմինտներն են, որոնք սնվում են մարդու արյամբ և որպես մակաբույծ ապրում են տասներկումատնյա աղիքում: Դրանք ընդունակ են վնասել աղիքի պատը և առաջացնել չնչին, բայց մշտական արյունահոսություն: Դա իր հերթին հանգեցնում է երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունության, ինչը վտնգավոր է ոչ միայն մոր, այլև պտղի համար:

Երեխայի համար ամենավտանգավոր մակաբույծներ են համարվում ասկարիդներն ու տոկսոպլազման: Ասկարիդի թրթուրները կարող են ընկերքի միջոցով թափանցել պտղի մարմին: Եթե դրանք հայտնվեն ուղեղում, էականորեն կազդեն փոքրիկի զարգացման վրա: Եթե դրանք հայտնվեն թոքերում, ապա արդեն կրծքով կերակրման տարիքից երեխան մեծապես հակված կլինի բրոնխիտի, թոքաբորբի և սուր շնչառական հիվանդությունների: Տոկսոպլազմոզը ապագա երեխայի ներարգանդային զարգացման համար ամենավտանգավոր միկրոսկոպիկ մակաբույծն է: Այն կարող է շատ լուրջ հիվանդություններ առաջացնել: Կարող է տեղի ունենալ պտղի ներարգանդային կամ նորածնի մահ: Եթե վարակված երեխան ապրի, նրա զարգացման մեջ կնկատվի զգալի հետամնացություն, հավանականության կա էպիլեպսիայի կամ կաթվածի առաջացման:

Հիվանդության բուժումը

Նախքան բուժումն սկսելը անհրաժեշտ է լաբորատոր պայմաններում պարզել, թե կնոջ օրգանիզմում որ տեսակի մակաբույծն է առկա: Միայն դրանից հետո կարելի է սկսել բուժումը՝ հաշվի առնելով հղիության ժամկետները: Երբեմն նպատակահարմար է սպասել ծննդաբերությանը, երբեմն էլ կարիք է լինում անմիջապես բուժում ստանալու: Այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ավելի լավ բուժել այս հիվանդությունը։

Դեղորայքային բուժում։ Գոյություն ունեն տարատեսակ դեղամիջոցներ, որոնք կիրառվում են հղի կանանց ճիճվակրության բուժման համար: Դրանք արդյունավետորեն պայքարում են հիվանդության դեմ, բայց միևնույն ժամանակ կարող են վնասել ապագա փոքրիկին: Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ դեղամիջոցների ազդեցությունը պտղի վրա հատկապես վտանգավոր է հղիության առաջին եռամսյակում: Այդ ժամանակ նրա բոլոր օրգաններն ու համակարգերը նոր են ձևավորվում և մեծ է պաթոլոգիաների առաջացման հավանականությունը: Ուժեղ ազդեցության դեղամիջոցները կարող են նաև վիժման հանգեցնել: Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակում կարելի է ընդունել դեղորայքային բուժում, քանի որ այդ ժամանակահատվածում դրանք պտղի առողջության համար նվազագույն վտանգ են ներկայացնում: Հարկ է հիշել, որ ճիճվաթափության դեմ բոլոր դեղամիջոցները պետք է նշանակի միայն բժիշկը: Ընդ որում՝ անհրաժեշտ է հստակ պահպանել դեղորայքի ընդունման նշանակված չափաբաժինը և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Ավանդական միջոցներ։ Հղիության ընթացքում ճիճուներից ազատվելու համար դեղահաբերից բացի կարելի է դիմել մրգերի և բույսերի օգնությանը:

  • Ձմերուկ։ Սա մակաբույծների դեմ պայքարի լավ միջոց է: Հղի կանայք պետք է հետևեն դրա ընդունման չափաբաժիններին, քանի որ այն մեծ քանակությամբ հեղուկ է պարունակում, ինչը կարող է երիկամների վրա ավելորդ ծանրաբեռնվածություն առաջացնել: 
  • Նռան հյութ։ Սա ոչ միայն բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, այլև կարող է հղիության ընթացքում կիրառվել որպես անվնաս ճիճվաթափության միջոց: 
  • Կատվախոտից, լոռամրգից և նարգիզից պատրաստված թեյ։ Այս բույսերի տերևները արդյունավետորեն օգնում են ազատվել մակաբույծերից: Կարելի է կիրառել համալիր կամ առանձին: 
  • Սխտոր, սոխ, բողկ։ Այս մթերքները ոչ միայն ազատում են մակաբույծներից, այլև դրական ազդեցություն են ունենում ապագա մայրիկի օրգանիզի վրա:
  • Լավանդա, ելակ, երիցուկ։ Այս բույսերից պատրաստված թուրմերը լավ միջոց են մակաբույծների դեմ պայքարում:

Ճիճվակրության կանխարգելումը

Հղիության ընթացքում ճիճվակրությամբ վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Անհրաժեշտ է կատարել պարտադիր գործողությունների շարքը։

1. Զբոսանքներից, պետքարանից, թղթադրամի կամ կենդանիների հետ շփումից հետո և ուտելուց առաջ կարևոր է միշտ լվանալ ձեռքերն օճառով:

2. Միսը և ձուկը անհրաժեշտ է ենթարկել որակյալ ջերմամշակման: Ուտելուց առաջ մանրամասնորեն լվանալ կանաչեղենը, բանջարեղենն ու մրգերը, ցանկալի է նույնիսկ եռացրած ջուր ցանել վրան:

3. Նաև անհրաժեշտ է վնասազերծել այն սննդամթերքները, որոնք հնարավոր շփման մեջ են եղել միջատների ու կրծողների հետ:

4. Անհրաժեշտ է հնարավորինս հաճախ լվանալ սրբիչներն ու սպիտակեղենը:

5. Խորհուրդ է տրվում մաքուր իրերը գոլորշու տալ և արդուկել:

6. Հղի կանանց խորհուրդ է տրվում կրել քիփ ներքնազգեստ և կատարել օճառով լվացումներ յուրաքանչյուր երեկո:

7. Չի կարելի կրծել եղունգները կամ դրանց հարակից շրջանը: Եղունգների տակ և մատների վրա մշտապես առկա են բազմաթիվ բակտերիաներ:

Եթե հետևեք վերոնշյալ հասարակ կանոններին, ապա կարելի է բավականին հուսալի պաշտպանել օրգանիզմը մակաբույծներից: Բուժման ընթացքում պետք չէ նաև մոռանալ խորհուրդների մասին, որոնք կօգնեն ավելի արագ և արդյունավետ հաղթահարել հիվանդությունը:

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղիության ընթացքում պտղի օրգանիզմում կարող են արձանագրվել …

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…