Ինչպե՞ս ազատվել ներարկումից առաջացած կոշտուկներից

Ինչպե՞ս ազատվել ներարկումից առաջացած կոշտուկներից

Հաճախ տարատեսակ հիվանդությունների դեպքում բժիշկները նշանակում են միջմկանային ներարկումներ՝ բացատրելով, որ դրանք առավել արդյունավետ են և հուսալի: Դա իսկապես այդպես է, սակայն ներարկումներն էլ ունեն իրենց բացասական կողմերը, օրինակ՝ բարդացումները՝ ներարկման տեղում կոշտուկի առաջացումը: Այս հոդվածում կխոսենք կոշտուկների առաջացման պատճառների և դրանցից ազատվելու միջոցների մասին:

Ինչու՞ է ներարկումից հետո կոշտուկ առաջանում

Ցանկացած տհաճ երևույթ, այդ թվում և կոշտուկը, ունի իր առաջացման պատճառը: Սխալ ներարկում կատարելու դեպքում կարող է զարգանալ բորբոքային գործընթաց, որը հանգեցնում է տվյալ հատվածի կոպտացման, կարմրության, ցավի, այտուցի առաջացման: Այժմ թվարկենք կոշտուկներ առաջացնող հիմնական, առավել տարածված գործոնները:

1. Դեղորայքի արագ ներարկում: Այս դեպքում դեղանյութը պարզապես չի հասցնում հավասարապես տարածվել մկանային հյուսվածքում, մնում է կուտակված մի հատվածում, որտեղ խտանում է և որում ժամանակի ընթացքում կարող է վարակ անցնել:

2. Ասեղի ոչ բավարար երկարություն: Տան պայմաններում կատարվող ներարկումների ժամանակ, որոնք արվում են ինքնուրույն կամ հարազատների կողմից, շատ դեպքերում սխալմամբ կիրառում են ինսուլինային ներարկիչներ՝ կարծելով, որ ավելի լավ է առավելագույնս բարակ ասեղ ընտրել: Ոչ բավարար երկարության ասեղը չի հասնում մկանին, և դեղանյութը ներարկվում է ենթամաշկային ճարպաշերտում: Նույն բանը տեղի կունենա, եթե երկար ասեղով ներարկիչը ճիշտ չափով չմտնի և կրկին չհասնի մկանին:

3. Լարված մկաններ: Բոլորս էլ դեռ մանկությունից հիշում ենք բուժքույրերի այն արտահայտությունը, որ կրկնում էին ներարկելուց առաջ՝ թուլացրու մկանները: Դեղանյութը չի կարող արագ ներծծվել, եթե մկանը լարված է և կարող է ձևավորվել ինֆիլտրատ կամ կոշտուկ: Լարված, կոպիտ մկանի մեջ ներարկում կատարելը նաև բականին լուրջ վտանգ է ներկայացնում այն առումով, որ ասեղը կարող է կոտրվել, և այդ կտորը հանելու համար կպահանջվի վիրահատական միջամտություն: Այդ պատճառով պետք չէ համաձայնել կանգնած դիրքում ներարկում կատարելուն, իսկ առհասարակ դրա ընթացքում անհրաժեշտ է թուլանալ:

4. Որոշ դեղորայքներ ունեն յուղային բաղադրություն: Դրանք պարտադիր անհրաժեշտ է դանդաղորեն ներարկել և ցանկալի է ներարկումից առաջ այն տաքացնել մինչև մարմնի ջերմաստիճանի հասնելը:

5. Հազվադեպ հանդիպում են ալերգիկ ռեակցիաներ դեղորայքի հանդեպ: Ալերգիկ ինֆիլտրատն իր առանձնահատկություններն ունի՝ արագ է առաջանում, ներարկման տեղում դիտվում է այտուց և կարմրություն, երբեմն էլ քոր: Նման դեպքերում պետք է տեղեկացնել ձեր բժշկին, որպեսզի նա անցկացնի անհրաժեշտ միջոցառումներ:

Ինչպե՞ս բուժել կոշտուկը

Եթե ունեք այնպիսի ախտանշաններ, ինչպես ջերմաստիճանի տեղային հատվածի բարձրացում, ակնհայտ այտուց, կարմրություն և ցավ, ապա ոչ մի դեպքում չի թույլատրվում ինքնաբուժությամբ զբաղվել: Նման դեպքում պետք է դիմել վիրաբույժի, քանի որ թարախակույտի առաջացման վտանգ կա: Որպեսզի նման բարդացում տեղի չունենա, կոշտուկն անհրաժեշտ է բուժել դրա առաջացման հենց սկզբում: Ծանոթանանք, թե ինչպես է իրականացվում բուժումը:

1. Զգուշորեն մերսեք ներարկված հատվածը, որպեսզի բարելավեք արյան շրջանառությունը և արագացնեք ինֆիլտրատի ներծծումը:

2. Ամենապարզ և բոլորին հայտնի միջոցը մաշկի վրա յոդի ցանց անելն է: Յոդի լուծույթում թրջված բամբակի օգնությամբ ցանց նկարեք հետույքի վրա: Դա անհրաժեշտ է կրկնել օրական 2-3 անգամ:

3. Հակաբորբոքային քսուքի կիրառում և այլն:

Ժամանակին սկսված բուժումը կօգնի ազատվել ներարկումներից հետո առաջացած կոշտուկներից և խուսափել հետագա բարդացումներից: Հիշեցնենք, որ բարդություններից խուսափելու համար ավելի լավ է վստահել որակավորված մասնագետների և բուժման հարցում նախընտրել ժամանակով ապացուցված միջոցներ: 

views 29111
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը