Միջմկանային ներարկումներ․ ի՞նչ դեղորայք են նշանակում գինեկոլոգները

Միջմկանային ներարկումներ․ ի՞նչ դեղորայք են նշանակում գինեկոլոգները

Շատ կանայք են կյանքի ընթացքում ստիպված լինում ներարկումների դիմել: Առողջական խնդիրներից ոչ ոք ապահովագրված չէ, և երբեմն պահանջվում է ինչ-ինչ պատճառներով սովորել ներարկում կատարել: Ներարկումը մարդու մարմնի մեջ հեղուկ դեղամիջոցների ներմուծումն է հատուկ ներարկչի օգնությամբ: Կախված ներարկման մեթոդից և տարածքից՝ առանձնացնում են ներարկումների ներմաշկային, ենթամաշկային, միջմկանային, ներերակային տեսակներ: Այս հոդվածում կուսումնասիրենք միջմկանային ներարկումը, քանի որ այն բժիշկների կողմից նշանակվող առավել տարածված տեսակն է:

Միջմկանային ներարկումներ

Միջմկանային ներարկումներն ամենատարածվածն են: Մկանի կառուցվածքը (շատ ավշային անոթների առկայությունը և հարուստ մազանոթային ցանցը) ապահովում է բարենպաստ պայմաններ դեղամիջոցի լավ ներծծման համար: Մկանի միջոցով ներարկված դեղամիջոցն աստիճանաբար թափանցում է արյան մեջ, որտեղ երկար ժամանակ պահպանվում է դեղամիջոցի գրեթե հաստատուն մակարդակ: Այս տեսակի ներարկումների համար ամենաընդունված տեղը հետույքն է: Դա ունի իր բացատրությունը․ անհրաժեշտ է հենց մկանային հյուսվածք, որի շուրջ չկան խոշոր զարկերակներ, երակներ և նյարդեր, այդ պատճառով ամենահարմարը հետույքային մկաններն են, ինչպես նաև ազդրի առաջային մակերեսը, ուսի դելտայաձև մկանը:

Ի՞նչ դեղորայք են գինեկոլոգները նշանակում միջմկանային ներարկման համար

Պրոգեստերոն։ Նշանակվում է ձվազատման բացակայությամբ պայմանավորված անպտղության բուժման համար, հղիության ընթացքում վիժման հավանականության և վաղաժամ ծննդաբերության դեպքում:

ՄԽԳ դեղամիջոցները միջմկանային նշանակվում են անօվուլյացիայով ուղեկցվող անպտղության դեպքում ձվազատման խթանման և ԱՄԲ-ի դեպքում պունկցիայից առաջ ֆոլիկուլների նախապատրաստման համար:

Լոնգիդազա նշանակվում է իմունիտետի բարձրացման, կպումային պրոցեսների բուժման, քրոնիկական բորբոքումների և անպտղության դեպքում:

Հակաբիոտիկներ, բորբոքային պրոցեսսների կամ որոշակի ինֆեկցիաների դեպում

Ինչպե՞ս կատարել միջմկանային ներարկում

Սովորաբար միջմկանային ներարկման համար նախատեսված դեղամիջոցների ծավալը 3-5 մլ է: Այդ պատճառով անհրաժեշտ է վերցնել մեկանգամյա օգտագործման 5 սմ-ոց ներարկիչներ: Շատ կարևոր է պահպանել ասեպտիկայի կանոնները՝ ձեռքերը կրկնակի օճառով լվանալ, նախապատրաստել երեք տարբեր սպիրտային (տնային պայմաններում հարմար կլինի նաև օղին) բամբակյա կտորներ, որոնցից մեկն անհրաժեշտ է դեղի սրվակը բացելուց անմիջապես առաջ մշակելու համար, մյուսով մաքրում են ներարկվող հատվածի մաշկը 10*10 սմ հատվածով, իսկ մյուսը ներարկումից հետո սեղմում են մաշկին՝ թեթև մերսելով:

Ինչպե՞ս ճիշտ հավաքել դեղանյութը ներարկչի մեջ: Սա այնքան էլ դժվար չէ: Հրահանգների ներդիրում կարող եք գտնել օգտակար տեղեկություն, ինչպես օրինակ՝ դեղորայքը պետք է սառնարանում պահել, թե ոչ և եթե այդպես է, ապա կարիք կա այն տաքացնելու նախքան ներարկումը: Դրա համար անհրաժեշտ է պարզապես դեղի սրվակը մի քանի րոպե պահել ձեռքերում: Ապակե սրվակը բացելիս անհրաժեշտ է շատ զգույշ լինել, քանի որ անփորձ ձեռքերում հնարավոր է դեղանյութը թափվի կամ սրվակը կոտրելիս փշուրներ առաջանան: Նման բաներից խուսափելու համար անհրաժեշտ է սրվակը ևս մաքրել սպիրտով և վստահորեն կոտրել վերին հատվածը, այնուհետև հավաքել դեղանյութը ներարկչի մեջ: Շատ կարևոր է դուրս հանել նրանում հայտնված օդը, ներարկչի ասեղի հատվածը վեր պահելով՝ մխոցը սեղմել այնքան, մինչև դեղանյութի կաթիլ դուրս գա: Կարելի է մատով թեթև հարվածել ներարկչի պատերին, որպեսզի պղպջակները վեր բարձրանան և հեշտությամբ դուրս գան: Այս ամենից հետո ներարկիչը պատրաստ է:

Ինչպես ընտրել ներարկման հատվածը: Ինչպես արդեն նշվեց վերևում, միջմկանային ներարկումները կարելի է անել ցանկացած խոշոր մկանի վրա: Շատերը գանգատվում են, որ ազդրի միջմկանային ներարկումը տհաճ է լինում հետագայում, քանի որ ոտքը ձգվում է: Ամենահարմար հատվածը հետույքային մկանն է: Ներարկում կատարելուց առաջ անհրաժեշտ է հստակ որոշել տեղը՝ մտովի հետույքի մակերեսը բաժանելով չորս մասի: Հարկավոր է ներարկում կատարել վերին արտաքին հատվածում, քանի որ այդտեղ չկան խոշոր երակներ ու նյարդեր, և ներարկումը առավելագույնս անվտանգ կլինի: Եթե ձեզ նշանակվել է մի քանի ներարկում, ապա կարելի է յուրաքանչյուր հաջորդ ներարկումը կատարել հետույքի համապատասխանաբար աջ և ձախ կողմերում և հնարավորինս հեռու նախորդ ներարկման տեղից: Դա կօգնի խուսափել բորբոքումներից և կապտուկներից: Ներարկելիս ավելի հարմար է կանգնել հայելու առաջ կամ պառկել կողքի: Վստահորեն մտցրեք ասեղը 90 աստիճանի անկյամբ՝ ¾-րդի չափով: Դանդաղորեն ներմուծեք դեղանյութը՝ սեղմելով մխոցը: Ներարկիչը դուրս հանելիս բամբակով սեղմեք ներարկման տեղը և թեթև մերսեք:

Հնարավոր բարդացումները

Ասեղը կարող է կոտրվել մկանի մեջ: Սա հազվադեպ է հանդիպում, տեղի է ունենում մկանի գերլարված լինելուց, այդ պատճառով էլ կարևոր է ներարկումից առաջ թուլանալը:

Կարող է տեղի ունենալ վերնոսկրի վնասվածք, եթե աղջիկը նիհար կազմվածք ունի, իսկ ասեղն էլ երկար է:

Նյարդի վնասում կարող է տեղի ունենալ անհաջող ընտրված տեղի պատճառով՝ օրինակ եթե ներարկումը շատ ներքև է կատարվել:

Ինֆիլտրատ կարող է առաջանալ դեղանյութի արագ ներմուծումից կամ դրա սառը լինելուց:

Թարախակույտ կարող է առաջանալ, եթե վարակ է անցնում ներարկելիս: Այդ դեպքում պարտադիր պետք է դիմել վիրաբույժի:

Հեմատոմա (այլ կերպ ասած՝ կապտուկ) առաջանում է անոթի վնասումից:

Էմբոլիան արյունատար անոթում օդային պղպջակի հայտնվելն է, որը ոչ ճիշտ ներարկման արդյունք է:

Ալերգիկ ռեակցիաներ: Եթե առաջանում է ցան, տապ կամ գլխապտույտ, անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Ներարկում կատարելը այնքան դժվար չէ, որքան թվում է։ Պարզապես անհրաժեշտ է հաղթահարել վախը և ուշադիր ծանոթանալ բոլոր կանոններին:

views 34565
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը