Ինչու՞ է դաշտանն ուղեկցվում ցավով և ինչպե՞ս պայքարել դրա դեմ

Ինչու՞ է դաշտանն ուղեկցվում ցավով և ինչպե՞ս պայքարել դրա դեմ

Կրիտիկական օրերին ի հայտ եկող ցավը (ալգոմենորեայի) ծանոթ է շատերին: Դաշտանի ընթացքում ցավը սովորաբար զգացվում է որովայնի ստորին շրջանում, գոտկատեղում, կարող է փոխանցվել վերցայլային գոտուն, մեջքին և կոնքերին: Այն տարբեր բնույթի է լինում՝ պուլսացիոն, բութ, մզզացող, ուժեղ, ձգող: Սովորաբար ի հայտ է գալիս դաշտանից առաջ, իր գագաթնակետին հասնում դաշտանի սկզբնական փուլում և շարունակվում ևս մի քանի օր:

Այդ ժամանակահատվածում հաճախ դիտվում է ընդհանուր թուլություն, սրտխառնոց, ուշաթափություն, ջերմության զգացողություն, գլխի ջղակծկումներ (սպազմ), հաճախացած սրտխփոց: Դաշտանային ցավը ոչ մի ընդհանուր բան չուի ՆԴՀ-ի (նախադաշտանային համախտանիշի) հետ: Այդ նշաններն անհետանում են դաշտանի սկսվելուց հետո: Նաև պետք չէ կրիտիկական օրերի խիստ անհարմարությունը շփոթել ուժեղ արգանդային արյունահոսության հետ (այդ երևույթը կոչվում է մենորագիա):

Մենորագիան առաջանում է արգանդի որևէ ախտաբանության հետևանքով (միոմայի, էնդոմետրիոզի և այլն): Առանձնացվում է ալգոմենորեայի երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային: Առաջնայինի դեպքում խախտումները պայմանավորված են լինում արգանդի անատոմիական առանձնահատկություններով (թերզարգացում, սխալ դիրք և այլն): Առաջնային ախտաբանությանն է վերաբերում նաև էնդոկրինային խանգարումներով պայմանավորված դաշտանային ցավը: Երկրորդայինների թվին են պատկանում հիվանդագին զգացողությունները՝ հրահրված բորբոքումներով, էնդոմետրիոզով, ֆիբրոմատոզային հանգույցներով, կիստաներով:

Պատճառները

Սովորաբար դաշտանային ցավն առաջանում է արգանդի ուժեղ կծկումների հետևանքով, որը տեղաշարժում է շերտազատված էնդոմետրիումը: Պրոցեսը սովարաբար կապված է պրոստագլանդինների հետ (հորմոնանման նյութերի, որոնք մասնակցում են դաշտանային ցիկլին): Այդ նյութերն արգանդին ստիպում են ավելի արագ կրճատվել:

Պրոստագլանդինների քանակն ազդում է ցավային զգացողությունների ինտենսիվության վրա: Սակայն նկատի ունեցեք, որ ուժեղ դաշտանային ցավը հաճախ վկայում է օրգանիզմում որոշ խափանումների մասին:

Ցավի առաջացման պատճառներն են՝

  • արգանդի թեքվածությունը, 
  • բորբոքումն արգանդում կամ ձվարաններում, 
  • պրոգեստերոնի ցածր մակարդակը, 
  • էնդոմետրիոզը,
  • արյան մեջ կալցիումի պակասը, 
  • ուժեղ սթրեսները և այլն: 

Ախտորոշումը

Ախտորոշիչ միջոցառումները գլխավորապես ուղղվում են ցավ առաջացնող ախտաբանությունների բացառմանը: Հարկավոր է համոզվել, որ կույր աղիքի բորբոքման, երիկամային ծակոցների, պիելոնեֆրիտի սրացում չկա: Հիվանդության պատճառը որոշելու համար կատարվում է վերարտադրողական համակարգի և որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ: Իրականացվում են նաև մեզի և արյան քննություններ (ներառյալ մեզի բակ ցանքսը ախտածին միկրոֆլորայի հայտնաբերման համար):

Իրավիճակներ, որոնք պահանջում են այցելել գինեկոլոգին՝

  • ցավն անսպասելիորեն ուժեղանում է, 
  • ի հայտ են եկել ախտանշաններ, որոնք մատնանշում են բորբոքում (բարձր ջերմություն, թուլություն և այլն), 
  • դաշտանից հետո առաջացող ցավ, 
  • ցավը սովորականից երկար է տևում, 
  • դիտվում է ուժեղ արյունահոսություն, 
  • ի հայտ են եկել վարակի նշաններ (տհաճ զգացողություններ սեռական ուղիներում, դաշտանից առաջ անբնական կերպով ցավում է գոտկատեղը, նկատվում են արտազատումներ, հոտ, քոր): 

Իրավիճակներ, որոնք պահանջում են անհապաղ շտապօգնություն կանչել՝

  • գիտակցության կորուստ, 
  • վեր կենալիս ուժեղ գլխապտույտ, 
  • սուր, հանկարծակի ջղակծկում որովայնի ներքևում, 
  • դաշտանի ժամանակ սովորականից ուժեղ է ցավում գոտկատեղը: 

Բուժումը

Առաջնային ալգոմենորեայի թերապիան չի կարելի անմիջապես սկսել դեղամիջոցների ընդունումից: Սկզբում անհրաժեշտ է սովորել թուլանալ, պայքարել սթրեսների հետևանքների դեմ, ազատվել վնասակար սովորություններից: Եվ միայն ոչ դեղորայքային բուժման արդյունքի բացակայության դեպքում կարելի է սկսել ընդունել դեղամիջոցներ: Դաշտանային ցավն ուղեկցվում է նյարդահոգեկան խանգարման վառ արտահայտված նշաններով, պահանջում է հանգստացող միջոցներ (կատվախոտ (վալերիանա), պերսեն և այլն):

Հորմոնային բուժում

Բուժման նպատակով հաճախ նշանակում են օրալային հակաբեղմնավորիչներ կամ հեստագեններ: Կանոնավոր ընդունման պարագայում դրական արդյունքն ակնհայտ է լինում: Դաշտանային ցավը կարելի է նվազեցնել հետևյալ մեթոդների օգնությամբ՝

  • սպորտ, մարմնամարզություն, 
  • պետք է կարողանալ թուլանալ, պայքարել սթրեսների դեմ
  • խուսափել գերսառեցումից, 
  • հրաժարվել ալկոհոլից և նիկոտինից, 
  • ցիկլի երկրորդ փուլում պետք է նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սեռական ակտերի քանակը, 
  • սուր ջղակծկումների ժամանակ խորհուրդ է տրվում պառկել, ծնկները մոտեցնել կրծքավանդակին: 

Ֆիզիոթերապիայի եղանակներից արդյունավետ է նովոկայինով էլեկտրոֆորեզը: Հաշվի առնելով, որ դաշտանային ցավը մեծամասամբ պայմանավորված է լինում պրոստագլանդինների ավելցուկով, առաջնային ալգոմենորեայի թերապիայի համար օգտագործվում են դեղամիջոցներ, որոնք ճնշում են դրանց արտադրությունը: Կիրառվում են պրոստագլանդինների սինթեզն արգելակող հետևյալ հաբերը՝ նապրոսին, ինդոմետացին և այլն: Երկրորդային ալգոմենորեայի թերապիան ենթադրում է այն առաջացնող ախտաբանությունների վերացում:

Ի՞նչ անել, եթե ուժեղ ցավը նվազեցնում է աշխատունակությունը: Դաշտանի ընթացքում ջղակծկումներից կօգնեն ազատվել ոչ ստերոիդ ցավազրկողները (ասպիրին, իբուպրոֆեն, պարացետամոլ և այլն): Այդ խմբի բոլոր հաբերն ընդունում են ուտելուց հետո և խմում մեծ քանակությամբ ջրով: Նաև կարելի է դաշտանի ընթացքում ընդունել հակակծկանքային ազդեցության ցավազրկողներ (նո-շպա, պապավերին և այլն): Տհաճ զգացողությունների թուլացմանը նպաստում է ճիշտ սննդակարգի պահպանումը: Փորձեք դաշտանից առաջ և դրա ընթացքում չընդունել ալկոհոլ, սահմանափակել տապակած, կծու և թթու ուտեստների ընդունումը: Շատացրեք հեղուկի քանակը: Ջրի փոպարեն ավելի լավ է խմել խոտաբույսերի հանգստացնող թուրմեր, գազարի և բազուկի հյութ:

 
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում