Բեղմնավորումը և ոգելից խմիչքները

Բեղմնավորումը և ոգելից խմիչքները

Հղիության պլանավորման ընթացքում օգտագործել ոգելից խմիչք, թե ոչ: Այս հարցին յուրաքանչյուր ոք անկասկած յուրովի կպատասխանի: Ոմանք կասեն, որ դատելով բազմաթիվ ամուսինների դրական արդյունքից՝ օրվա ընթացքում 1 բաժակ գինին ոչ միայն չի վնասի բեղմնավորմանը, այլև կմեծացնի վերջինիս հավանականությունը, մյուսներն էլ, հիմնվելով բժիշկների մեծամասնության կարծիքի վրա, կպնդեն հակառակը: Ո՞րն է ճիշտը: Փորձենք հասկանալ:

Ալկոհոլի ազդեցությունն օրգանիզմի վրա

Բոլորին է հայտնի, որ ալկոհոլը վնասակար է, և որքան թույլ ու երիտասարդ է օրգանիզմը, այնքան ուժգին է նրա կործանարար ազդեցությունը: Ներթափանցելով արյան մեջ՝ ալկոհոլը «սոսնձում» է էրիթրոցիտները, որոնք խցանում են գլխուղեղի անոթները, և առաջացնում թույլ հարբածության, որն իրականում բջիջների թթվածնաքաղց է:

Ապացուցված է, որ ալկոհոլը կանանց վրա ավելի արագ է ազդում և ավելի կործանարար հետևանքներ ունենում, քան տղամարդկանց վրա, ինչև պայմանավորված է ֆիզիոլոգիական առանձնահատկություններով. կանանց լյարդն ավելի քիչ վերամշակող ֆերմենտ՝ ալկոհոլդիհիդրոգենեզ է արտադրում, այդ պատճառով էլ նրանք ավելի արագ են հարբում, ալկոհոլի միևնույն չափաբաժինն ավելի ուժեղ թունավոր ազդեցություն է թողնում կանանց օրգանիզմի վրա, քանի որ ջրի քանակը նրանց օրգանիզմում ավելի քիչ է:

Ընդ որում՝ որպեսզի օրգան-համակարգերում փոփոխություններ կատարվեն, ամենևին էլ պարտադիր չէ չափազանց շատ խմել: Դրա համար բավական է նունիսկ շաբաթական մի քանի անգամ ընկերների հետ հանդիպման կամ խնջույքի ժամանակ փոքր քանակությամբ ոգելից խմիչք օգտագործել: Դրա արդյունքում հնարավոր է առաջանալ՝

  • սրտանոթային համակարգի խնդիրներ,
  • լյարդի և ենթաստամոքսային գեղձի քրոնիկական հիվանդություններ,
  • չարորակ ուռուցքներ,
  • դիմադրողականության զգալի անկում,
  • հիպերտոնիա,
  • նյարդային և հոգեկան հիվանդություններ,
  • վերարտադրողական աշխատանքի խանգարումներ և այլն:

Ալկոհոլը և տղամարդու պտղաբերությունը

Բազմաթիվ տղամարդիկ կարծում են, որ ալկոհոլը որևէ կերպ չի անդրադառնում իրենց վերարտադրողական համակարգի և բեղմնավորելու կարողության վրա, սակայն սա թյուր պատկերացում է:

Ալկոհոլի հաճախակի օգտագործման հետևանքով վնասվում են հիպոֆիզի և հիպոթալամուսի բջիջները, ինչը կարող է նյարդային համակարգի գործունեության խանգարման, ինչպես նաև իմպոտենցիայի պատճառ դառնալ:

Ալկոհոլը նվազեցնում է արական հորմոնի՝ տեստոստերոնի քանակը, ինչի հետևանքով խանգարվում է հորմոնային հավասարակշռությունը, փոփոխվում է կազմվածքը և նվազում է պտղաբերությունը:

Ոգելիչ խմիչքների անգամ փոքր քանակը վնասակար ազդեցություն է թողնում արական սեռական գեղձերի վրա՝

  • առաջանում է անոթների թրոմբոզ,
  • չորանում են սերմնատար ուղիների ծորանները,
  • խանգարվում է սեռական բջիջների հասունացման գործընթացը,
  • նվազում է սերմնաբջիջների քանակը և կենսունակությունը:

Սերմնաբջիջներից շատերն ալկոհոլի հետևանքով ձեռք են բերում քրոմոսոմների արատավոր հավաքակազմ և սխալ կազմություն, ուստի չեն կարող բեղմնավորել ձվաբջիջը: Բացի այս, ալկոհոլը մեծացնում է հղիության վաղ փուլերում ինքնաբերաբար կատարվող վիժումների հավանականությունը: Սա առաջին հերթին պայմանավորված է սեռական բջիջների գենետիկական անոմալիաներով և սաղմի զարգացման խանգարումներով, ինչը մասամբ կարող է ալկոհոլային թունավորման հետևանք լինել:

Ալկոհոլը և կանանց պտղաբերությունը

Ալկոհոլի նկատմամբ ունեցած զգայունակության պատճառով անգամ դրա փոքր քանակությունը կարող է մեծ վնաս հասցնել կնոջ օրգանիզմին: Ոգելից խմիչքների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել՝

  • դաշտանային ցիկլի խանգարումների, 
  • հորմոնային փոփոխությունների (տեստոստերոնի մակարդակի բարձրացում, վահանագեղձի խնդիրներ), 
  • ավելորդ քաշի կուտակման,
  •  կաթնագեղձերի հիվանդությունների,
  •  բեղմնավորման կարողության նվազման և այլն:

Հղիություն պլանավորելիս հարկավոր է հաշվի առնել, որ ալկոհոլը խստիվ հակացուցված է ոչ թե ընկերքի և պորտալարի ձևավորումից հետո , ինչպես կարծում են շատերը, այլ սաղմի՝ արգանդի պատին ամրանալուց հետո:

Խմե՞լ, թե՞ ոչ

Ոգելից խմիչքներ օգտագործել կամ չօգտագործելը խիստ անհատական է. չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրը տարբեր կերպ է վերաբերվում իր առողջությանը, և ոչ ոք չի կարող կանխատեսել արդյոք մի փոքր բաժակ գարեջուրը կվնասի իր առողջությանը, թե ոչ: Ուստի հղիություն պլանավորելիս բազմաթիվ մասնագետներ խորհուրդ են տալիս լիովին հրաժարվել կամ գոնե նվազագույնի հասցնել ալկոհոլը, որպեսզի չվնասեն փոքրիկին:

Այդուհանդերձ ցանկալի է, որ տղամարդիկ լիովին հրաժարվեն սպիրտային խմիչքներից ենթադրայլ բեղմնավորումից դեռևս 3-4 ամիս առաջ, իսկ կանայք՝ գոնե ձվազատումից հետո (հերթական դաշտանից մոտավորապես 2 շաբաթ առաջ) և իհարկե հղիության հաստատումից հետո:

Հիշեք, որ ալկոհոլի յուրաքանչյուր գրամը կարող է որոշել ձեր ապագա երեխայի ճակատագիրը: Մտածեք, արժե՞ ռիսկի դիմել:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: