Ֆիտոէստրոգեններ ժամանակակից կնոջ համար

Ֆիտոէստրոգեններ ժամանակակից կնոջ համար

Ֆիտոէստրոգենները հայտնաբերվել են անցյալ դարում՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով գիտնականների և բժիշկների շրջանում: Անջատվում են բույսերից և իրենց մոլեկուլների կազմությամբ շատ նման են մարդու հորմոններին: Բացի այդ, այսօր լայնորեն օգտագործվում են կոսմետոլոգիայի և բժշկության մեջ: 

Կյանքի և սննդի որակի բարելավման, ինչպես նաև բժշկության զարգացման շնորհիվ ժամանակակից կինն ավելի երկար է ապրում, քան նախկինում: Այդուհանդերձ, կինն իր կյանքի նշանակալի մասն անցկացնում է կլիմաքսի փուլում, երբ վերարտադրման գործառույթն արդեն մարել է, և կանանց սեռական հորմոնների՝ էստրոգենների քանակն էլ նվազել:

Էստրոգեններն են պատասխանատու ինչպես մանկածնության, այնպես էլ կնոջ քաշի կարգավորման, մազերի, եղունգների, ոսկորների և մաշկի որակի համար: Այլ կերպ ասած՝ որքան ցածր է էստրոգենների մակարդակը, այնքան ակնհայտ է ծերացման գործընթացը:

Այս նյութերը նույն ազդեցությունն են ունենում օրգանիզմի վրա, ինչ սովորական էստրոգենները, միայն թե ավելի թույլ արտահայտված: Որոշ ֆիտոէստրոգեններ ունեն նաև հակաանդրոգենային ազդեցություն, քանի որ օգանիզմում ճնշում են արական սեռական հորմոնի քանակը:

Ֆիտոէստրոգեն են պարունակում բույսերի և սնկերի որոշ տեսակներ, որոնցում այն հանդես է գալիս ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ վիճակում: Բույսերի մեջ դրանք գործում են որպես աճի խթանիչներ, վերահսկում են բազմացումը և պաշտպանում վնասակար գործոնների ներգործությունից՝ վնասումից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից և մակաբույծներից:

Ֆիտոէստրոգենների հիմնական աղբյուրներ են կարմիր գինին, խաղողը, կաղամբը, բրոկոլին, ցորենը, սպանախը, ժենշենը, երեքնուկը, կտավատը, սոյան և եգիպտացորենը: Մեծ քանակությամբ էստրոգեններ են պարունակում բուսական յուղը, կոկոսի, սոյայի և ձիթապտղի ձեթերը: Ավելին, ֆիտոէստրոգեններ են պարունակում նաև մի շարք դեղաբույսեր՝ եզան լեզուն, երիցուկը և այլն:

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

AMH հորմոն:Ի՞նչ է դա և ի՞նչ նշանակություն ունի գինեկոլոգիայում

AMH հորմոն:Ի՞նչ է դա և ի՞նչ նշանակություն ունի գինեկոլոգիայում

Anti-Müllerian Hormone (AMH) կամ հակամյուլերյան հորմոնը սպիտակուցային հորմոն է

Տղամարդու պտղաբերությունը և սպերմայի որակի բարելավումը

Տղամարդու պտղաբերությունը և սպերմայի որակի բարելավումը

Տղամարդու պտղաբերությունը կարևոր գործոն է …