Դաշտանային ցիկլը ծննդաբերությունից հետո

Դաշտանային ցիկլը ծննդաբերությունից հետո

Նորմալ է, եթե կրծքով կերակրման ամբողջ ընթացքում դաշտանը բացակայում է, սակայն հաճախ ցիկլը վերականգնվում է ծննդաբերությունից հետո առաջին տարվա ընթացքում: Առաջին դաշտանը կարող է սկսվել ծննդաբերությունից հետո 6 շաբաթ անց: Ի դեպ, հենց առաջին ցիկլի ընթացքում էլ հնարավոր է կրկին հղիանալ, անգամ կրծքով կերակրման պարագայում: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է օգտվել բեղմնականխման միջոցներից՝ պահպանակ, ներարգանդային պարույր և այլն:

Պետք է հաշվի առնել, որ հնարավոր է հղիանալ անգամ դաշտանի բացակայության դեպքում: Բացատրությունը պարզ և տրամաբանական է: Ծննդաբերությանը հաջորդում է առաջին ձվազատումը, և սեռական հարաբերությունն էլ լինում է հենց այդ «վտանգավոր» շրջանում: Հետևաբար դաշտանը չի վերականգնվում և ձվաբջիջը բեղմնավորվում է:

Խոսենք նաև հղիությունից պաշտպանվելու «բնական» մի մեթոդի՝ լակտացիոն ամենորեայի մասին: Եթե կինը կերակրում է երեխային 3-4 ժամը մեկ՝ ներառյալ նաև գիշերը, և ծննդաբերությունից անցել է նվազագույնը 4-6 ամիս, ապա ձվազատում չի կատարվում՝ պայմանավորված պրոլակտին հորմոնի բարձր մակարդակով: Այս դեպքում էլ, սակայն, բավականին հաճախ է բեղմնավորում տեղի ունենում, այնպես որ ավելի լավ է ռիսկի չդիմել:

Սովորաբար ծննդաբերությունից հետո որոշ շրջան դաշտանը չի վերականգնվում: Առաջին արյունահոսությունն էլ կարող է անկանոն լինել, չափազանց առատ կամ էլ, ընդհակառակը, սակավ: Նորմալ է դա, թե ոչ, կասի գինեկոլոգը, ում ճիշտ է այցելել ծննդաբերությունից 2 ամից անց:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար