Սնունդը հղիության ընթացքում

Սնունդը հղիության ընթացքում

Ինչպե՞ս սնվել հղիության ժամանակ: Ո՞ր մթերքներն են կանխում պտղի զարգացման վտանգավոր խանգարումները: Որքա՞ն պետք է ուտել այդ մթերքներից:

 Սխալ սննդակարգը կարող է հանգեցնել՝
  • այտուցների, սրտխառնոցի առաջացման,
  • զարկերակային ճնշման բարձրացման,
  • արյան շրջանառության խախտման և այլն:
Ահա այն երեք մթերքները, որոնք կկանխեն վերոնաշյալ երևույթների առաջացումը, քանի որ դրանք անփոխարելի են ապագա մայրիկի համար:
 
1. Ճագարի միս: Ճագարի միսն անփոխարինելի է, քանզի պարունակում է ավելի շատ սպիտակուց (21,5 %), քան թռչնամիսը կամ տավարի միսը:
 Ահա սպիտակուցի գործառույթները։
  • Կառուցողական գործառույթ՝ սպիտակուցը նոր բջիջներ ստեղծելու հիանալի միջոց է:
  • Էներգետիկ գործառույթ՝ սպիտակուցներն օրգանիզմին հաղորդում են էներգիա

։
  • Փոխադրող գործառույթ՝ սպիտակուցներն օրգանիզմին փոխանցում են սննդարար նյութեր:
Հարկ է նշել, որ ճագարի մսում պարունակվում է չափազանց քիչ խոլեստերին, այն նաև հիպոալերգիկ է: Անհրաժեշտ է օգտագործել օրական 100 գրամ:
 
2. Կաթնաշոռ: Կաթնաշոռը կալցիումի աղբյուր է, որն էլ ոսկրային հյուսվածքի ձևավորման ամենակարևոր տարրն է: Հղի կնոջ օրգանիզմում կալցիումի պակասը կարող է հանգեցնել՝
  • ապագա երեխայի ոսկորների ձևավորման խանգարումների,
  • հղի կնոջ դեպքում օստեոպորոզի առաջացման:
Կալցիումի սովորական չափաբաժնի փոխարեն հղի կինը պետք է ստանա երկու անգամ ավելի շատ կալցիում: Օրական 100-150 գրամ կաթնաշոռը լիովին բավարար է: 

Կարևոր է իմանալ, որ կմախքի ոսկորներից բացի մարդու օրգանիզմում կան նաև լսողական ոսկորներ, որոնց շնորհիվ մարդը լսում է: Եթե հղիության առաջին երեք ամսիներին հղի կինն ունեցել է կալցիումի անբավարարություն, ապա հավանականություն կա, որ երեխան խուլ կծնվի:
 
3. Բրոկոլի: Բրոկոլիի ամենագլխավոր արժեքը վիտամիններն են: Բրոկոլին B9 վիտամինի կամ ֆոլաթթվի աղբյուր է, որը հատկապես կարևոր է պտղի ձևավորման վաղ փուլերում, երբ ձևավորվում է նյարդային հյուսվածքը: B9 վիտամինը իրենից ենթադրում է սնուցում և թթվածին: Սակայն, որ ամենակարևորն է, ֆոլաթթուն անհրաժեշտ է թթվածնի փոխանակման համար պատասխանատու էրիթրոցիտների հասունացման համար: Անհրաժեշտ է օգտագործել օրական ամենաքիչը 600 գրամ բրոկոլի:
 
Աղբյ՝ doctors.am
 
Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…

AMH հորմոն:Ի՞նչ է դա և ի՞նչ նշանակություն ունի գինեկոլոգիայում

AMH հորմոն:Ի՞նչ է դա և ի՞նչ նշանակություն ունի գինեկոլոգիայում

Anti-Müllerian Hormone (AMH) կամ հակամյուլերյան հորմոնը սպիտակուցային հորմոն է

Տղամարդու պտղաբերությունը և սպերմայի որակի բարելավումը

Տղամարդու պտղաբերությունը և սպերմայի որակի բարելավումը

Տղամարդու պտղաբերությունը կարևոր գործոն է …