Առյուծագի (պուստիրնիկ)․ օգտակար և վնասակար հատկությունները

Առյուծագի (պուստիրնիկ)․ օգտակար և վնասակար հատկությունները

Առյուծագին, որ հայտնի է նաև այլ անուններով՝ առյուծատունկ, առյուծոտն, սպիտափառ և սրտախոտ (լատ.՝ Leonotis), դեղաբույս է։ Ընդ որում՝ Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ առյուծագի սովորական (L. cardiaca) և առյուծագի մեղրածուծային (L. marrubiastrum)։ Առաջինը տարածված է բոլոր մարզերում, երկրորդը՝ Գեղարքունիքի մարզում։ Աճում է անտառներում, բացատներում, թփուտներում, գետափերիև, ճամփեզրերին և այլն։

Պարունակում է ալկալոիդներ, եթերային յուղ, լեոպուրիդին, ամին, լեոնուրին, ստախիդրին, ֆալավոնոիդներ, կվինկվելոզիդ, կվերցետին, սապոնին, դաբաղանյութեր, դառն ու շաքարային նյութեր, ռուտին, օրգանական թթուներ (P կումարինային), խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, վանիլաթթու, ինչպես նաև վիտամիններ А, Е, С։

Օգտակար հատկությունները

Օգտագործվում է սրտանոթային նևրոզների, կարդիոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, սրտի արատների, նյարդային համակարգի խանգարումների, ֆունկցիոնալ խանգարումների, ադենոմայի և սեռական անկարողության բուժման նպատակով։

Առյուծագի թուրմն օգնում է հանգստանալ, օժտված է արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ, ցավազրկող հատկություններով։

Նվազեցնում է զարկերակային ճնշումը, կարգավորում է դաշտանային ցիկլը, դադարեցնում է գլացավը, օգնում անքնության, նևրալգիայի, պարալիչի և այլ դեպքերում։

Հարկավոր է նշել, որ անգամ երկարատև կիրառման դեպքում առյուծագու պատրաստուկները չեն տալիս կողմնակի, անցանկալի երևույթներ։

Առյուծագին իր հանգստացնող ազդեցությամբ 3-4 անգամ գերազանցում է ինչպես կատվախոտին, այնպես էլ գարնանային շողավարդին։

Հակացուցումները

Հակացուցված է հղիության, դեպրեսիայի և գերզգայունակության դեպքում։ Թրոմբոզ, թրոմբոֆլեբիտ, զարկերակային հիպոտենզիա ունենալու դեպքում հարկավոր է օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։

views 15943
Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով