Բասմաթի. օգտակար և վնասակար հատկությունները

Բասմաթի. օգտակար և վնասակար հատկությունները

Բասմաթին բրնձի հայտնի տեսակ է, որին նաև բրնձի թագավոր են կոչում, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր և ունի անկրկնելի բույր և համ: Բասմաթին հարուստ է ածխաջրերով և ունի բարձր կալորիականություն․ 100գ-ը 322 կկալ է: Չափից շատ օգտագործելու դեպքում կարող է ճարպակալում առաջացնել:

Օգտակար հատկությունները

Բասմաթին պարունակում է սննդային մանրաթել, օսլա, ֆոլաթթու, 8-ամինաթթուներ, երկաթ, ֆոսֆոր, կալիում, թիամին, ռիբոֆլավին, վիտամին B3 և նատրիումի շատ ցածր քանակություն:

Բրինձը, հայտնվելով ստամոքսում, պաշտպանում է այն և չի գռգռում ստամոքսի լորձաթաղանթը, հետևաբար հարմար է օգտագործել դիետայի ժամանակ: Այն հեշտությամբ է ներծծվում և չի պարունակում խոլեստերին, թեպետ ավելորդ քաշ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել չմշակված բրինձը:

Պատճառները, որոնց հետևանքով բասմաթին ամենալավն է համարվում, այն է որ այդ բրինձն ունի ցածր կամ միջին գլիկեմիկ ինդեքս, հետևաբար բրինձն օգտագործելիս մարդու մարմնում էներգիան ավելի դանդաղ է արձակվում, ինչը հանգեցնում է ավելի հավասարակշռված մակարդակի:

Ամինաթթուների և այլ անհրաժեշտ սննդանյութերի պարունակությամբ բասմաթին առաջատար տեղ է գրավում բրնձի բոլոր տեսակների մեջ:

Վնասակար հատկությունները

Բասամթի բրինձը որևէ վնասակար հատկություն չունի, այնուամենայնիվ կան մի քանի պատճառներ, որոնց հետևանքով պետք է նվազեցնել դրա քանակը սննդակարգում: Այդ պատճառներից են ճարպակալումը, փորկապությունը և կոլիկները, որոնց առաջացումը պայմանավորված է ամիլազաների բարձր պարունակությամբ: 

views 4690
Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Այլ նյութեր

Մագնեզիում՝ բնական ցավազրկող կանանց համար

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Սնունդ

Ուտելիքներ որոնք խորհուրդ չի տրվում կամ արգելված է ուտել հղիության ընթացքում

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Սնունդ

Պրոպոլիսը կոկորդի ցավի դեպքում

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով

Սնունդ

Ինչպե՞ս խմել ջուր շատ և հաճույքով