Կազմվել է psychologies.ru կայքի հոդվածների հիման վրա

Լիբիդո. սեռական ցանկությունն ուժգնացնելու 4 միջոց

09.08.20197640

Կանանց սեռական հակումը կարող է նույնքան ուժգին լինել, որքան տղամարդունը, սակայն սեփական արտաքինի հետ կապված բարդույթներն ու սեփական մարմնի ազդակներն անտեսելու սովորությունը խանգարում են կնոջը լիովին վայելել սեքսը։ Ահա չորս վարժություն սեռական ցանկությունն ուժգնացնելու համար։ Գլխավոր սկզբունքը միտքն ու մարմնական զգացողությունները ներդաշնակության բերելն է։

1. Մեդիտացիա 

Ինչո՞ւ։ Որպեսզի սովորեք վերադառնալ «այստեղ և հիմա», երբ շեղող մտքեր են ի հայտ գալիս։

Որևէ պարզ իր վերցրեք, օրինակ՝ մետաղադրամ կամ չամիչ։ Դանդաղորեն ուսումնասիրեք այն բոլոր առումներով՝ շոշափելիք, տեսք, հոտ, համ։ Եթե միտքն սկսում է շեղվել, զգույշ և հանգիստ վերադարձրեք այն օբյեկտին։ Վարժությունը կատարեք օրական տասը րոպե զբոսնելիս, ուտելիս, աման լվանալիս․․․ Մեկ այլ տարբերակ՝ մեդիտացիան արեք ավանդական ձևով․ փակեք աչքերը և լուռ կենտրոնացեք շնչառության վրա։

2. Ուսումնասիրեք սեփական մարմինը

Ինչո՞ւ։ Որպեսզի սովորեք սեքսի ընթացքում արհամարհել ձեր ֆիզիկական արժանիքների և թերությունների մասին մտքերը, սովորեք ձեր մարմնին նայել առանց ամաչելու և բարդույթների։

Ուշադիր զննեք ձեր մարմինը լողանալիս, սրբվելիս։ Երբ մտքում սկսում եք գնահատական տալ արտաքինին, անմիջապես վերադարձեք մարմինը զննելուն։ Հաջորդ անգամ մարմինը զննեք փոքրիկ հայելու միջոցով՝ ներառյալ սեռական օրգանները։ Հպվեք դրանց (առանց մաստուրբացիայի)՝ զերծ մնալով գնահատողական դատողություններից և կենտրոնանալով միայն ձեր գործողությունների վրա։

3. Աուտոտրենինգ

Ինչո՞ւ։ Որպեսզի օգնեք ինքներդ ձեզ փոխել սեփական մարմնի հանդեպ վերաբերմունքը և սովորեք սեռական հաճույք զգալ։ Կատարեք երկրորդ վարժությունը և ինքներդ ձեզ ասեք՝ իմ մարմինը սեքսուալ է, ես գրավիչ եմ, ես հաճույք եմ ստանում իմ սեքսուալությունից։

4. Մարմնի և հոգու ներդաշնակություն

Ինչո՞ւ։ Որպեսզի սովորեք համատեղել ֆիզիկական գրգռումն ու հուզական հաճույքը։ Վիբրատոր օգտագործեք, էրոտիկ ֆիլմեր նայեք կամ էլ ինքներդ երևակայեք սեքսուալ թեմաներով, որպեսզի գրգռված վիճակի հասնեք։ Հինգ րոպե անց ընդմիջեք։ Կատարեք երկրորդ վարժությունը, որպեսզի լիովին տրամադրվեք ցանկալի զգացողություններին։