Սերուցք․ օգտակար հատկությունները

08.05.2019789

Սերուցքն անարատ կաթի սերն է, որը գոյանում է անեփ կաթի մակերեսին որոշ ժամանակ անցնելուց հետո։ Ըստ մշակման տեսակի՝ սերուցքը լինում է պաստերիզացված և ստերիլիզացված։ Այդպես ապահովվում է արտադրանքի մաքրությունը բակտերիաներից։

Պաստերիզացված վիճակում այն հնարավոր է պահպանել երեք օրից ոչ ավել, իսկ ստերիլիզացված վիճակում՝ մինչև չորս ամիս։ Սերուցքն օգտագործվում է ոչ միայն թխվածքեղեն, այլև տարատեսակ սոուսներ ու ճաշատեսակներ պատրաստելիս։

Օգտակար հատկությունները

Պարունակում է մեծ քանակությամբ ճարպ, շատ սննդարար է և հարուստ հանքային աղերով ու վիտամիններով՝ А, Е, С, В1, В2, РР։ Պարունակում է 3,5% սպիտակուց, 4,3% ածխաջուր, կալիում, ֆոսֆոր, կալցիում, մագնիում, քլոր, երկաթ, ցինկ և այլ նյութեր։

Պարունակում է նաև վիտամին D, որն անհրաժեշտ է կալցիումի և ֆոսֆորի յուրացման համար։ Ապացուցված է, որ կալցիումը սերուցքի միջից ավելի լավ է յուրացվում, քան հացի ու բանջարեղենի միջից։

Մեծ քանակությամբ L-տրիպտոֆան է պարունակում, որն օգնում է պայքարել անքնության դեմ և հանգստացնում է նյարդային համակարգը։ Այդ պատճառով էլ ցուցված է նյարդային խանգարումների ու դեպրեսիայի ժամանակ։

Որոշ դեպքերում սերուցքն օգտակար է նաև թունավորման ժամանակ։

Սերուցքի, մեղրի և գազարի հյութի խառնուրդն ուժեղացնում է սեռական գեղձերի աշխատանքը։

Սերուցքի և գազարի հյութի խառնուրդն օգնում է երիակմների հիվանդությունների և այտուցվածության դեպքում։

Պարունակում է նաև լեցիտին, որը թույլ չի տալիս, որ խոլեստերին կուտակվի։

Սերուցքի ճարպերն օգտակար են և հեշտ են յուրացվում։ Ըմպելի սերուցքի ճարպի տոկոսայնությունը 10 Է։ Չի կարելի ենթաստամոքսային գեղձը ծանրաբեռնել ավելի մեծ տոկոսայնությամբ սերուցք խմելով։

Հակացուցումները

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում սերուցք չօգտագործել։