Դեղձ․ օգտակար հատկությունները

16.07.201810959

Դեղձը ոչ միայն համեղ միրգ է, այլև հարուստ է վիտամիններով ու օգտակար հատկություններով։ Պարունակում է վիտամին Е, С, РР, К, ինչպես նաև B խմբի վիտամիններ, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու), կալիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, մանգան, մագնիում, սելեն և այլն։

Կալորիականությունը

100 գր դեղձի կալորիականությունը 40 կկալ է։

Օգտակար հատկությունները

Նպաստում է իմունիտետի ամրացմանը։

Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, օգտակար է արթրիտի, սակավարյունության և այլ հիվանդությունների դեպքում։

Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը, օգնում է վերացնել այրոցը, փորկապությունը, ճնշում են ստամոքսաղիքային տրակտում ընթացող թարախային պրոցեսները։

Նպաստում է օրգանիզմից խարանների ու թունավոր նյութերի դուրսբերմանը։

Ցուցված է երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդություն ունեցող մարդկանց։

Օգտակար է ռևմատիզմի դեպքում։

Օժտված է երիտասարդացնող հատկությամբ, լայնորեն օգտագործվում է կոսմետոլոգիայում։

Ձգում է, սնում և փափկեցնում մաշկը, նպաստում կնճիռների հարթվելուն, լավացնում է մաշկի գույնը։

Հակացուցումները

Հակացուցված է ալերգիայի և շաքարային դիաբետի դեպքում։