Պտղի սեռի որոշումը 
ուլտրաձայնային հետազոտության միջոցով

Պտղի սեռի որոշումը 
ուլտրաձայնային հետազոտության միջոցով

Ապագա երեխայի սեռը հետաքրքրում է գրեթե բոլոր ծնողներին: Երբեմն պատահում է, որ հղիության վաղ ժամկետներում բժիշկները սխալվում են: Փոքր չափսերի և երեխայի պասիվության պատճառով դժվար է լինում պահանջվող հատվածի հստակ պատկերն ստանալը: Ո՞ր ժամկետից սկսած է հնարավոր հստակ որոշել երեխայի սեռը:

Երեխայի սեռական օրգաններն սկսում են կազմավորվել 5-6-րդ շաբաթում: Սկզբում ի հայտ են գալիս սեռական առաջնային անցքերը և դարսվածքները, որոնք միանման են արական և իգական սեռի մոտ,  այնուհետև հորմոնների ազդեցությամբ սեռական օրգաններն սկսում են աստիճանաբար տարբերակվել: Նկատելի տարբերություններն ի հայտ են գալիս 12-րդ շաբաթում և այդ ժամկետից շուտ հնարավոր չէ պարզել երեխայի սեռը:

Երեխայի սեռի որոշման լավագույն ժամանակը հղիության 18-25-րդ շաբաթն է: Երբեմն երեխայի սեռը սխալ է որոշվում սեռական շուրթերի այտուցվածության պատճառով: Հակառակ սխալը պատահում է, երբ սեռական անդամը վերջնականապես կազմավորված չի լինում կամ սեղմված է լինում ոտքերի արանքում:

ՈւՁՀ-ով սեռի որոշման սխալները բացառված չեն նաև հղիության ուշ ժամկետներում: Այդ դեպքում մատները կամ պորտալարի հանգույցները հնարավոր է շփոթել սեռական անդամի հետ, իսկ սեռական շուրթերը՝ ամորձապարկի: Պտղի սխալ դիրքը նույնպես կարող է խոչընդոտել հստակ պատկերի ստացմանը:

views 46703
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը