Պտղի օձիքային տարածության հաստություն

Պտղի օձիքային տարածության հաստություն

ՈւՁՀ-ի ընթացքում չափման կարևոր ցուցանիշներից մեկը պտղի օձիքային տարածությունն է։ Վերջինիս գնահատումը բավականին ճշգրիտ մեթոդ է քրոմոսոմային անոմալիաների և պտղի զարգացման այլ արատների վաղ ախտորոշման համար։

Օձիքային տարածությունը պարանոցի ծոծրակային հատվածում հեղուկի ենթամաշկային կուտակումն է, ուլտրաձայնային հետազոտության ընթացքում պատկերվում է որպես անէխոգեն (սև) գիծ։ ՕՏՀ-ի գնահատումը կատարվում է հղիության 11-13-րդ շաբաթում, քանի որ երկրորդ եռամսյակի ընթացքում ենթամաշկային հեղուկը ներծծվում է։

Բացի այդ, պարանոցային ծալքի հաստության չափման վրա կարող է ազդել պտղի դիրքը․ գլուխը ձգված է, կարող է մեծանալ 0.6մմ-ով, իսկ եթե կզակը կպած է կրծքին՝ փոքրանալ 0.4մմ։ Այդ պատճառով էլ նույնիսկ նույն օրվա ընթացքում կատարված երկու չափումները կարող են տարբերվել։ Չափումը ճիշտ կլինի կատարել գլխի չեզոք դիրքի դեպքում։

Նորմայում օձիքային տարածության հաստությունը 2.5մմ-ից քիչ է։ Հաստացումը չի վկայում պաթոլոգիայի մասին, սակայն պահանջում է հավելյալ հետազոտություններ կատարել։

Առաջին հերթին պետք է գնահատել ռիսկի աստիճանը՝ հաշվի առնելով քրոմոսոմային անոմալիաների թույլ նշանները (քթի ոսկորի երկարություն, երակային արյան խանգարում) և կնոջ տարիքը։ Այս տվյալների իման վրա գենետիկը կարող է խորհորդ տալ խորիոնի թավկենու բիոպսիա կատարել կամ ամնիոցենտեզ, որոնք անցացվում են առաջին եռամսյակի վերջում, կամ եռակի թեստ 16-րդ շաբաթում։

Օձիքային տարածության չափումը միայն վեր է հանում ռիսկի աստիճանը, իսկ այս կամ այն պաթոլոգիան ախտորոշվում է կամ հերքվում է արդեն հավելյալ հետազոտությունների արդյունքների հիման վրա։

views 31817
Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Այլ նյութեր

Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Այլ նյութեր

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում

Այլ նյութեր

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում