Թոքաբորբը (պնևմոնիա) հղիության ընթացքում

Թոքաբորբը (պնևմոնիա) հղիության ընթացքում

Պնևմոնիան սուր բորբոքային հիվանդություն է, բնորոշվում է թոքերի շնչառական բաժինների օջախային ախտահարմամբ։

Դասակարգումը

Առանձնացվում են պնևմոնիայի հետևյալ տեսակները՝

  • արտահիվանդանոցային պնևմոնիա (ձեռք բերած բուժհաստատությունից դուրս),
  • նոզոկոմիալային պնևմոնիա (հիվանդանոցի ներսում ձեռք բերած), 
  • ասպիրացիոն պնևմոնիա, 
  • իմունային հիվանդությունները սրող պնևմոնիա։

Առաջացումը

Պնևմոնիայի բնորոշ հարուցիչներն են՝ Streptococcus pneumoniae (30–50%), Haemofilus influenzae (10–20%), Staphylococcus aureus и Кlebsiella pneumoniae (3–5%)։ Որոշակի նշանակություն ունեն ատիպիկ միկրոօրգանիզմները՝ Chlamidia pneumoniae, Mycoplasma pneumoniae, Legionella pneumophila։ Մուկովիսցիդոզով հիվանդների դեպքում հաճախ հայտնաբերվում է Pseudomonas aeruginosa։

Հղիության բարդությունների ախտածագումը

Միկրոօրգանիզմները կարող են ուղղակիորեն թունավոր ազդեցություն ունենալ պտղի վրա՝ առաջացնելով զարգացման արատներ կամ դառնալով մահվան պատճառ, հանգեցնել ընկերքի վարակման և հետագայում ընկերքային անբավարարության կամ պտղի ներարգանդային վարակման պատճառ դառնալ։

Կլինիկական պատկերը

Թոքաբորբի տիպիկ նշաններն են՝

  • տենդ, 
  • հազ, 
  • կրծքավանդակի ցավ, 
  • ուժգին քրտնարտադրություն, 
  • թուլություն, արագ հոգնելիություն։

Հղիության բարդությունները

Գեստացիայի բարդությունների շարքին են դասվում՝

  • պտղի անտենատալ մահ կամ զարգացման արատների առաջացում (հղիության առաջին եռամսյակում հիվանդանալու դեպքում), 
  • հղիության ընդհատման վտանգ, 
  • ներարգանդային վարակում, 
  • ընկերքային անբավարարություն՝ շնչառական սուր հիվանդությունների և պտղի քրոնիկական հիպոքսիայի ձևավորմամբ։

Ախտորոշումը

Ախտորոշելիս բժիշկը հիմնվում է անամնեզի (մեծ ուշադրություն է դարձվում նախկինում տարած հիվանդություններին, որոնք կապված են շնչառական համակարգի հետ), ֆիզիկական զննման, ինչպես նաև լաբորատոր և գործիքային հետազոտությունների վրա։

Գործիքային հետազոտություններ

Կրծքավանդակի օրգանների ռենտգենոգրաֆիան թույլ է տալիս հայտնաբերել թոքային հյուսվածքի օջախային ինֆիլտրացիան։

Ֆիբրոբրոնխոսկոպիա է կատարվում տուբերկուլյոզի կասկածի կամ պրոդուկտիվ հազի բացակայության դեպքում։

ՈւՁՀ-ն թույլ է տալիս ախտորոշել զարգացման հնարավոր արատները, ներարգանդային վարակման նշանները և շնչառական սուր հիվանդությունները։

Այլ մասնագետների խորհրդատվություն

Թերապևտը մասնակցում է կասկածելի կամ հաստատված պնևմոնիա ունեցող հիվանդի հետ աշխատանքի բոլոր փուլերին։ Ֆտիզիատրի խորհրդատվության կարիք է լինում տուբերկուլյոզի կասկածի դեպքում, օնկոլոգի՝ նորագոյացության հայտնաբերման դեպքում, սրտաբանի խորհրդատվությունը թույլ է տալիս բացառել սրտանոթային խնդիրները։

Բուժումը

Պնևմոնիայի բուժումը պարտադիր է։ Կախված հիվանդի վիճակից և հղիության եռամսյակից՝ բժիշկն ընտրում է համապատասխան թերապիա։ Գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք թույլատրելի է օգտագործել հղիության ընթացքում։ Բուժումը կատարվում է հիվանդանոցում։

Առաջին եռամսյակում՝ պաթոգենետիկական հակամանրէային, հակաբորբոքային, դեզինտոքսիկացիոն, իմունախթանիչ թերապիա հղիության ընդհատմամբ։

Երկրորդ և երրորդ եռամսյակում՝ հակաբիոտիկների օգտագործում՝ հաշվի առնելով պտղի վրա թողնելիք վնասակար ազդեցությունը։

Ծննդաբերության ժամկետի և մեթոդի ընտրությունը

Ծննդաբերության ընթացքում մանրակրկիտ անզգայացում է ցուցվում, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել ծննդաբերության անոմալիաները և արնահոսությունը։ Պնևմոնիա ունեցող հիվանդների դեպքում ծննդալուծումը հղի է շնչառական անբավարարության, արնահոսության, ինչպես նաև հետծննդաբերական թարախասեպտիկական բարդությունների առաջացման վտանգով։

Այդ հանգամանքով պայմանավորված՝ պետք է հնարավորինս երկարաձգել ժամկետը մինչև հիվանդը լիովին ապաքինվի։ Այդ հնարավորության բացակայության դեպքում ծնդաբերությունը կատարվում է բնական եղանակով։

Ծննդաբերությունն արագ ավարտելու անհրաժեշտության դեպքում կիրառում են վակուում- էքստրակցիա կամ մանկաբարձական աքցաններ։

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…