ԹԱՕ (թոքերի արհեստական օդափոխության) սարքավորում

ԹԱՕ (թոքերի արհեստական օդափոխության) սարքավորում

COVID վարակը հիմնականում ազդում է շնչուղիների վրա, և առավելապես տուժում են բրոնխներն ու թոքային հյուսվածքները։ Իսկ առավել վտանգավոր դրսևորումներից է թոքաբորբը։

Թոքաբորբի զարգացման հետ մեկտեղ հիվանդների 10 – 15 %-ը հոսպիտալացվում է և ունենում ԹԱՕ (թոքերի արհեստական օդափոխության) սարքավորումների օգտագործման կարիք։

Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է արյան մեջ թթվածնի անհրաժեշտ հագեցվածությունը այնպես, որ օրգանիզմը կարողանա լիովին կատարել իր աշխատանքը, պահպանել իր կենսունակությունը, իսկ իմունային համակարգը աստիճանաբար հաղթահարի վարակը։

Ինչու է անհրաժեշտ ԹԱՕ (թոքերի արհեստական օդափոխության) սարքավորումը

Արհեստական օդափոխության կարիք ունենում են այն դեպքում, երբ թոքերն ախտահարվում են մեծ ծավալով, առկա է լինում ծանր աստիճանի բորբոքում, և օրգանիզմը պարզապես չի կարողանում ինքնուրույն հաղթահարել գազափոխանակության գործառույթը՝ արյունը հագեցնել թթվածնով և հեռացնել ածխաթթու գազը։ Խնդիրն այն է, որ բորբոքային գործընթացի պատճառով թոքաբշտիկի լորձաթաղանթն այտուցվում է, աստիճանաբար լցվում հեղուկով, որի պատճառով գազափոխանակությունն անհնար է դառնում։

Այս դեպքում շնչառական գործառույթները մասամբ կամ ամբողջությամբ կատարում է ԹԱՕ սարքավորումը։ Ինչպես է աշխատում ԹԱՕ (թոքերի արհեստական օդափոխության) սարքավորումը ԹԱՕ սարքավորումն օգտագործվում է մի շարք այլ սարքերի հետ համատեղ։ Այն թոքերին մատակարարում է գազային խառնուրդ (թթվածին օդի հետ), և հեռացնում է ածխաթթու գազը։
 
 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

views 3303
Ամենօրյա ինտիմ հիգիենա

Այլ

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Այլ նյութեր

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Այլ նյութեր

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը