Նորածինները զարմացրել են հոգեբաններին

Նորածինները զարմացրել են հոգեբաններին

Մինչև մեկ տարին լրանալը երեխաներն աշխարհի մասին որոշակի գիտելիքներ ունենում են, որպեսզի կարողանան զարմանալ պատի միջով անցնող գնդակ կամ օդով սլացող մեքենա տեսնելիս։ Այդ զարմանքը հզոր խթան է նրանց զարգացման համար։

Ինչպե՞ս են մինչև մեկ տարեկան երեխաները ճանաչում շրջակա աշխարհը։ Այս հարցին կարող է պատասխանլ ցանկացած ծնող․ երեխաներն իրերը բերանն են տանում և որքան հնարավոր է խորը, իրար են հարվածում դրանք, կոտրում և այլն։ Ջոն Հոփքինսի հիվանդանոցի (ԱՄՆ) հոգեբանները պնդում են, որ այդպես երեխաները վարվում են միայն այն առարկաների հետ, որոնք հետաքրքրություն են առաջացնում։

Գիտափորձին մասնակցել են տասնմեկ ամսական փոքրիկներ։ Նրանց ցույց են տվել սովորական իրեր, օրինակ՝ ռեզինե գնդակներ և ավտոմեքենաներ։ Գնդակները գլորվում էին բարձր տեղից և մի կողմ թռչում՝ դիպչելով պատին, իսկ մեքենաներն ընթանում էին սեղանի վրայով և հասնելով եզրին՝ ընկնում ցած։ Մի խոսքով՝ ամեն բան գնում էր իր հունով։ Այնուհետև հոգեբանները որոշեցին զարմացնել երեխաներին, և գնդակները հանկարծ սկսեցին անցնել պատի միջով (նախապես արված անցքով), իսկ մեքենաները, հասնելով սեղանի եզրին, շարունակում էին ընթացքն օդով։

Այստեղ է, որ երեխաները զարմացրին հոգեբաններին։ Եթե խաղալիքները, որոնք իրենց սովորական, կանխատեսելի էին պահում, չառաջացրին հետաքրքրություն, ապա «կախարդական» մեքենաները և գնդակները մեծ հետաքրքրություն առաջացրին։ Երեխաներն անընդհատ փորձում էին դրանք բերանը տանել կամ հարվածել ու կոտրել։ Գիտնականներն ստիպված էին խոստովանել, որ արդեն տասնմեկ ամսականում երեխաները բավարար գիտելիքներ ունենում են, որպեսզի կարողանան կանխատեսել այս կամ այն առարկայի վարքագիծը և զարմանալ, երբ այդ առարկաներն իրենց անսովոր են պահում։

Հետազոտության ղեկավարը՝ հոգեբանության պրոֆեսոր Լայզա Ֆեյջինսոնը, նշում է, որ երբ երեխաները զարմանում են, ավելի լավ են սովորում։ Մի խոսքով՝ լավ կլինի մեծահասակները հաճախ զարմացնեն երեխաներին՝ իմանալով, որ նրանք ավելի լավ են մտապահում անսովոր իրավիճակները և ավելի ակտիվ են փոխազդում այն առարկաների հետ, որոնք իրենց տարօրինակ են պահում։ 

views 1081
Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Այլ նյութեր

Preimplantation Genetic Testing (PGT)․ ե՞րբ և ու՞մ համար է անհրաժեշտ էմբրիոնների գենետիկական հետազոտությունը

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Այլ նյութեր

Էմբրիոնի իմպլանտացիայի անհաջողություններ․ ինչու՞ տեղի չի ունենում հղիություն նույնիսկ որակյալ էմբրիոնի դեպքում

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Վերարտադրողական շրջան

Ցավոտ դաշտանային ցիկլ․ Ե՞րբ է այն պահանջում մասնագիտական գնահատում

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում

Այլ նյութեր

Morpheus V8 կիրառումը գինեկոլոգիայում