Դեմքի մերսում, որ պահպանում է երիտասարդությունը

Դեմքի մերսում, որ պահպանում է երիտասարդությունը

Դեմքի այս մերսումն իր այցելուներին է խորհուրդ տալիս ֆրանսիացի հայտնի կոսմետոլոգ Ժոել Սիոկոն։ Նրա այցելուներից են Մոնիկա Բելուչին և Ռենատա Լիտվինովան։

Մերսումը ցուցված է ցանկացած տարիքի և մաշկի տեսակի դեպքում։ Դեմքի թարմ գույնը, մեծ առաձգականությունը և ձգությունը, կնճիռների նվազումն այս մերսման միակ առավելությունները չեն։ Այն նաև մեծացնում է կոսմետիկական միջոցների ազդեցությունը, որ օգտագործվում են նրանից անմիջապես հետո։

Մերսեք դեմքն օրական մեկ անգամ, լվացվելուց հետո։ Արդյունքն զգալու և տեսնելու համար յուրաքանչյուր շարժումն արեք մեկ րոպե կամ մեկ րոպեից էլ մի քիչ ավել։

Ուժեղացնել ավշային հոսքը

Առանց շտապելու երկու ձեռքերի ցուցամատով, միջնամատով և մատնեմատով միաժամանակ սեղմեք մաշկը՝ շարժվելով վերևից ներքև՝ ճակատից դեպի պարանոց։ Դրանով խթանում եք ավշի հոսքը, մի հեղուկի, որն օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը՝ նվազեցնելով այտուցվածությունը և թարմացնելով դեմքի գույնը։

Դարձնել ավելի ձիգ և առաձգական

Երկու ձեռքերի բթամատով և ցուցամատով նրբորեն բռնեք և բարձրացրեք մաշկն առանց շատ ձգելու։ Հիշեք՝ խորը չի նշանակում ագրեսիվ։ Թե որ կողմ շարժվել, կարևոր չէ, կարևորն աչքերի շրջանի, պարանոցի և դեկոլտեի հատվածը չմոռանալն է։

Խթանել արյան շրջանառությունը

Թուլացրեք դաստակները և մատներով նուրբ հարվածեք դեմքին։ Նպատակն այն է, որ ոչ թե ցավի, այլ մաշկը մի փոքր կարմրի։ Այդ նուրբ «ապտակները» լավացնում են արյան շրջանառությունը, մաշկը հարստացնում թթվածնով և բարելավում տոնուսը։

 

Աղբյուրը

views 32380
Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել