Տղամարդու սիրտը չի դիմանում դավաճանությանը

Տղամարդու սիրտը չի դիմանում դավաճանությանը

Գիտնականները եկել են այն համոզման, որ իրենց կանանց դավաճանող տղամարդիկ վտանգում են իրենց առողջությունը։ Մեծ վտանգի են ենթարկվում նրանք, ովքեր շարունակում են միաժամանակ սիրել իրենց կնոջը։

Տղամարդիկ, ովքեր մահացել են սեռական հարաբերության ժամանակ ունեցած սրտի կաթվածից, հաճախ սիրով զբաղվել են ոչ թե կնոջ, այլ սիրուհու հետ։ Անհավատարմության և սրտանոթային հիվանդությունների միջև ուղիղ կապ է հայտնաբերվել։ Իտալացի հետազոտողներն ուսումնասիրել են մի շարք բժշկական տվյալներ և արտամուսնական կապի վերաբերյալ գրականություն՝ պարզելով, որ տղամարդկանց դեպքում սրտի սուր խնդիրները գլուխ են բարձրացնում հենց այն ժամանակ, երբ նրանք անկողնում են սիրուհու հետ։

Այս վիճակագրական փաստը բացատրվում է սթրեսով, որն առաջանում է այլ կնոջ հետ կապը գաղտնի պահելու և սովորաբար ավելի երիտասարդ սիրուհուն հաճույք պատճառելու անհրաժեշտությունից։

Այն տղամարդիկ, ովքեր սիրում են իրենց կնոջը, ավելի մեծ վտանգի առջև են կանգնում, քանի որ ծանր են ապրում դավաճանության փաստը։ Առողջության համար, բացի սթրեսից և ֆիզիկական լարվածությունից, վտանգավոր են նաև այլ գործոններ։ Արտամուսնական սեքսը հաճախ ուղեկցվում է ոգելից խմիչքներով և էկզոտիկ ուտեստներով, որոնք կարող են ազդել սրտանոթային համակարգի վրա։

Եզրակացությունը մեկն է՝ հավատարիմ մնալով կնոջը՝ տղամարդն ընտանիքը և իր առողջությունը պահպանելու ավելի մեծ հնարավորություն է ունենում։

views 2599
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում