Արդյո՞ք վնասակար է մաստակ ծամելը

Արդյո՞ք վնասակար է մաստակ ծամելը

Դպրոցական տարիներին մեզ հաճախ են նկատողություն արել մաստակ ծամելու համար։ Հետագայում համալսարանում էլ այն արժանանում էր դասախոսների անբարյացակամ հայացքներին։

Մաստակի հարցը մեկընդմիշտ պարզելու նպատակով Քարդիֆի և Բորնմուտի (Մեծ Բրիտանիա) համալսարանների մի խումբ հոգեբաններ գիտափորձի քառասուն մասնակիցներին առաջարկել են 30-րոպեանոց աուդիոթեստ անցնել։

Փորձարկվողներին բաժանել են երկու խմբի, որոնցից մեկը պետք է մաստակ ծամեր, մյուսը՝ ոչ։ Երկու խմբի մասնակիցները փորձից առաջ և հետո տվյալներ էին հանձնել իրենց տրամադրության վերաբերյալ։

Փորձի ընթացքում մասնակիցներն առաջադրանք են կատարել՝ լսել են մեկից մինչև տասը թվերը, որոնք կրկնվել են պատահական հերթականությամբ։ Գիտնականներն ստուգում էին, թե մասնակիցները որքան արագ կկարողանային որոշել զույգ և կենտ թվերի հերթագայությունը։ Այն մասնակիցները, ովքեր մաստակ էին ծամում, ավելի արագ էին արձագանքել և ճիշտ արդյունք ցույց տվել, քան մաստակ չծամող մասնակիցները։

Գիտափորձի հեղինակները նշել են, որ սկզբում հաղթում էին մաստակ չծամողները, իսկ մաստակ ծամողներն առաջ են անցել գիտափորձի ավարտին։ Պարզվել է, որ մաստակ ծամելը թույլ է տալիս տևական ժամանակ ուշադրություն պահանջող առաջադրանք կատարելիս ավելի երկար մնալ կենտրոնացած վիճակում։

Այժմ, երբ ուսուցիչը մաստակ ծամող ուսանողին խեթ հայացքով նայի և նկատողություն անի, վերջինս հանգիստ կարող է ասել, որ մաստակ ծամում է ոչ թե դեմ գնալով կարգուկանոնին, այլ հանուն գիտելիքի։

views 4521
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Այլ նյութեր

Մարդու պապիլոմավիրուս (HPV). ինչո՞ւ է կարևոր վաղ հայտնաբերումը

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում

Այլ նյութեր

Կրկնվող հեշտոցային սնկային վարակներ․ ինչո՞ւ են դրանք վերադառնում