Հիմենապլաստիկա՝ կուսաթաղանթի վերականգնում

Հիմենապլաստիկա՝ կուսաթաղանթի վերականգնում

Երբեմն սեռական կյանքով ապրող աղջիկները ցանկություն են ունենում վերականգնել իրենց կուսությունը: Հաճախ դա արվում է՝ ելնելով կրոնական նկատառումներից, կամ երբ աղջիկը պարզապես ցանկանում է գոհացնել իր տղամարդուն և այլն: Նման դեպքերում կիրառվում է պլաստիկ վիրահատության համապատասխան մեթոդը՝ հիմենապլաստիկան:

Ի՞նչ է հիմենապլաստիկան

Կանայք սխալմամաբ ենթադրում են, որ այս վիրահատության էությունը կուսաթաղանթի վերականգնումն է: Իրականում կուսաթաղանթը բառի բուն իմաստով վերականգնել հնարավոր չէ, քանի որ դա կնշանակեր ստեղծել հատուկ բարակ լորձաթաղանթ, որը կփակեր հեշտոցի մուտքը: Բժիշկները ստեղծում են արհեստական կուսաթաղանթ՝ թաղանթի ծայրերը կարելով հատուկ բարակ թելի միջոցով: Կարևոր է հիշել, որ արդյունքները երկար չեն պահպանվում, քանի որ երբ կարերը ներծծվում են, թաղանթը կրկին պատռվում է: Դա տեղի է ունենում միջամտությունից 7 օր հետո: Եթե ցանկանում եք ավելի երկար պահպանել արդյունքը, անհրաժեշտ կլինի կատարել երկարաժամկետ հիմենապլաստիկա:

Կուսաթաղանթի արհեստական վերականգնումը թույլ է տալիս սեռական հարաբերության ժամանակ ստեղծել աղջկա անմեղության պատրանք: Դա նշանակում է, որ տղամարդը կզգա թաղանթի առկայությունը, այսինքն՝ խոչընդոտ, և կնկատի փոքր քանակությամբ արյուն: Հիմենապլաստիկայից առաջ պահանջվում է գինեկոլոգիական զննում և որոշ հետազոտություների անցկացում (ընդհանուր քսուք, մեզի ընդհանուր հետազոտություն, արյան մակարդելիության և վարակների ստուգման հետազոտություններ և այլն)։

Կարճաժամկետ հիմենապլաստիկա

Եթե ձեզ հարկավոր է ամենապարզ տարբերակը, ընտրեք կարճաժամկետ հիմենապլաստիկան: Միջամտությունը տևում է գրեթե 20-30 րոպե և թույլ է տալիս վերականգնել կուսությունը մի քանի օրով: պահպանվում է առավելագույնը 7 օր, քանի որ դրանից հետո թելերը ներծծվում են և արդյունավետությունը կորչում է։

Հիշե՛ք, որ չի կարելի անվերջ կարել կուսաթաղանթը: Մի քանի վիրահատական միջամտությունից հետո հյուսվածքի մնացորդներն անհետանում են և այդ պարագայում արդեն անհնար է դառնում կուսաթաղանթի վերականգնումը:

Միջամտության հաջորդ 2-3 օրերի ընթացքում կինը կարող է և ձգող ցավեր ու անհարմարություն զգալ, որոնք ինքնուրույն անհետանում են: Սեռական ակտից հետո խորհուրդ է տրվում դիմել բժշկի և զննում անցնել, որպեսզի համոզվեք, որ ոչ մի բարդություն չի առաջացել:

Երկարաժամկետ հիմենապլաստիկա. առավելություններն ու թերությունները

Եթե ցանկանում եք երկարաժամկետ արդյունքի հասնել, ապա պետք է ընտրել երկարաժամկետ հիմենապլաստիկան: Այս մեթոդի առավելությունն այն է, որ դրա միջոցով կուսաթաղանթը կարելի է վերականգնել բազմակի անգամներ, չնայած որ խորհուրդ չի տրվում: Վիրահատությունը կատարվում է դաշտանային ցիկլից առաջ կամ 4-5 օր հետո, ներերակային կամ տեղային անզգայացման ներքո: Քանի որ խոսքը հեշտոցի որոշակի հատվածի մասնահատման (պատռված կուսաթաղանթի եզրերով) և թաղանթը շերտով կարելու մասին է, այս դեպում կուսաթաղանթի ամբողջական վերականգնումը պահպանվում է ոչ թե մի քանի օր, ինչպես կարճաժամկետ հիմենապլաստիկայի դեպքում էր, այլ անժամկետ:

Միջինում ապաքինումը պահանջում է 4-5 շաբաթ: Պետք է հաշվի առնել այս միջամտության ևս մի առանձնահատկություն՝ այն, որ այս միջոցով վերականգնված կուսաթաղանթից զրկվելու ժամանակ (սեռական ակտի ընթացքում) կարող է բնականից ավելի շատ արյուն նկատվել, չնայած դա պարտադիր չէ: Նույնիսկ հնարավոր է ցավն ավելի ուժգին լինի: Բայց դա շատ անհատական է:

Երկարաժամկետ հիմենապլատիկան բավականին լուրջ վիրահատություն է, որը կարող է հանգեցնել բարդությունների, եթե խստորեն չհետևեք բժշկի ցուցումներին: Միջամտության հաջորդ առաջին օրերին չի թույլատրվում լոգանք ընդունել, սաունա հաճախել, սպորտով զբաղվել, ծանրություն բարձրացնել, հարաբերություն ունենալ: Չի կարելի վիրախցուկ՝ տամպոն, օգտագործել նախքան առաջին հարաբերությունը: Ավելին, դուք ստիպված եք լինելու ՝

  • կանոնավոր կերպով արտաքին լվացումներ կատարել հատուկ դեղամիջոցներով,
  • պահպանել հատուկ սննդակարգ,
  • հրաժարվել ցանկացած տեսակի կոշտ սննդից,
  • խստորեն պահպանել հիգիենայի կանոնները:

Առաջին սեռական ակտը պետք է տեղի ունենա վիրահատությունից 4-5 շաբաթ անց, երբ վիրահատական վերքը (կուսաթաղանթը) ապաքինված կլինի: Պետք է հաշվի առնել նաև այն, որ ստիպված եք լինելու զննման համար պարբերաբար այցելել բժշկի: Բարդությունների ի հայտ գալու դեպքում ոչ մի կերպ չի կարելի հետաձգել բժշկի այցը:

Հակացուցումները և հետվիրահատական շրջանը

Հիմենապլաստիկան ցուցվում է միայն մեկ դեպքում՝ երբ առկա է կնոջ ցանկությունը, ով ուզում է վերականգնել իր կուսությունը: Հակացուցումները շատ չեն: Դրանց շարքին են պատկանում՝

  • սուր փուլում գտնվող ցանկացած բնույթի վարակային հիվանդություն,
  • սեռական օրգանների բորբոքային պրոցեսներ,
  • հոգեկան հիվանդություններ և այլն:

Հիմենապլաստիկան ամենաբարդ վիրահատություններից չէ, սակայն նույնիսկ փորձառու բժշկի վիրահատությունից հետո կարող են առաջանալ բարդություններ: Դասական կողմնակի ազդեցություններն են՝ սեռական օրգանների շրջանում հեմատոմաների, այտուցների և թմրածության առաջացումը, անհարմարության զգացումը, տարբեր ուժգնության ցավերը, արյունահոսությունը: Նման ախտանշաններից հնարավորինս շտապ ազատվելու համար ահրաժեշտ է խստորեն հետևել բժշկի ցուցումներին և կանոնավոր կերպով կատարել հետվիրահատական ստուգումներ:

Բարդությունների առաջացման պարագայում հնարավորինս շտապ պետք է դիմել բժշկի։ Նա կօգնի հնարավորին չափ կարճ ժամկետում լուծել խնդիրը և զերծ մնալ առողջությանը սպառնացող հնարավոր վտանգներից:

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Միջինում դաշտանը տեղի է ունենում 28 օրը մեկ, ավելի ճիշտ՝ 21-ից 35-րդ օրերին

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետը հիվանդություն է, որի դեպքում գլյուկոզան չի թափանցում բջիջներ

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Կարո՞ղ է արդյոք անալ սեռական հարաբերությունը վնասել

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջ մոտ չի արտադրվում բավարար չափով քսուք։