Ինչպե՞ս առանց ցավի ազատվել կուսությունից  

 
Ինչպե՞ս առանց ցավի ազատվել կուսությունից  
Կուսության կորուստը ձեզ կարող է վախեցնել․ այս թեմայի վերաբերյալ կան շատ առասպելներ: Չնայած կանանց մեծամասնությունը ուժեղ ցավ է ունենում  առաջին սեքսի ընթացքում, սակայն պարտադիր չէ, որ նույնն ունենաք նաև դուք։ Ձեր զուգընկերոջ հետ զրուցելը և իմանալը, թե ինչ է տեղի ունենում սեռական ակտի ժամանակ, կօգնեն նախապես հանգստանալու: Փորձեք տարբեր եղանակներ՝ ճիշտ տրամադրություն ստեղծելու համար, և առաջին սեռական փորձը ոչ միայն դրական կլինի, այլև հաճելի:  
Նախ համոզվեք, որ պատրաստ եք սեքսի 
Բացարձակ պետք չէ նյարդայնանալ առաջին սեքսից առաջ: Բայց եթե անընդհատ լարվածություն եք զգում սեքսի մասին մտածելիս, հավանաբար պետք է սպասել: Եթե դուք սկսում եք սեռական կյանք,  պատրաստ չլինելով սեքսի, ապա դա ձեզ ցանկալի հաճույք չի պարգևի: 
Խոսեք զուգընկերոջ հետ 
Զուգընկերոջ հետ խոսելը կօգնի վստահություն ստեղծելու ձեր մեջ և կնպաստի ինքնավստահ լինելուն սեքսից առաջ: Տղամարդը պետք է ուշադիր լինի ձեր զգացմունքների նկատմամբ, նա պետք է պատրաստ լինի օգնելու ձեզ հաղթահարելու վախերը:  
Գտեք վստահելի մեծահասակ՝ այս թեման քննարկելու համար 
Միգուցե ամաչեք չափահասի հետ սեռական հարաբերությունները քննարկելուց, բայց պարզապես անհրաժեշտ է ընտրել ճիշտ մարդու, ումից ցանկանում եք օգնություն խնդրել: Նա կարող է լինել ձեր ծնողը, բժիշկը, ուսուցիչը կամ նույնիսկ ավագ եղբայրը /քույրը: Մեծահասակները կարող են ձեզ օգտակար խորհուրդներ տալ, պատասխանել ձեր հարցերին:  
Ուսումնասիրեք ձեր մարմինը  
Փորձեք հասկանալ, թե ինչ ֆիզիոլոգիական գործընթացներ են տեղի ունենում սեքսի ընթացքում: Սեփական մարմնի անատոմիան հասկանալը կարող է օգնել ավելի ինքնավստահ զգալու, հատկապես, եթե ձեր զուգընկերը նույնպես կույս է: Կարևոր է իմանալ, թե սեքսի ընթացքում ինչ գործընթացներ կարող են առաջանալ, որոնք են նորմալ, և որոնք՝ ոչ:  
Ընտրեք առաջին սեքսի համար հանգիստ վայր 
Եթե անընդհատ անհանգստանում եք, որ ձեզ կարող են ընդհատել, չեք կարողանա հանգստանալ: Հեշտացրեք այն ձեր և զուգընկերոջ համար` ընտրելով ճիշտ ժամանակն ու տեղը, որտեղ ձեզ չեն խանգարի: 
Օգտագործեք պահպանակներ  
Պահպանակները ոչ միայն պաշտպանում են հղիությունից, այլ նաև՝ սեռավարակներից: Լրացուցիչ պաշտպանությունը կարող է օգնել ձեզ հանգստանալու, եթե անհանգստացած եք անցանկալի հղիության կամ վարակների պատճառով: Հիշե՛ք, որ պաշտպանության այլ մեթոդները չեն պաշտպանում սեռավարակներից, ինչպես պահպանակը։ Եթե ձեր զուգընկերը հրաժարվում է պահպանակ օգտագործելուց, նորից մտածեք, մինչև նրա հետ սեռական հարաբերություն ունենալը:  
Օգտագործեք լուբրիկանտ (քսայուղ) 
Քսայուղը կնվազեցնի շփումը` դրանով իսկ ազատելով ցավից ու անհարմարությունից: Ներթափանցումից առաջ քսանյութ քսեք ձեր զուգընկերոջ առնանդամին (անմիջապես պահպանակի վրա) կամ սեռական խաղալիքին: Հոգ տարեք ձեր մասին առաջին սեքսից հետո: Եթե ունեք արյունային արտադրություն կամ ցավ, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեք: Օրինակ՝ կարող եք գնել ցավազրկողներ, մաքուր ներքնազգեստ հագնել և բարակ միջադիր դնել մի քանի ժամ: Եթե իրոք շատ վատ եք զգում, ապա դիմեք ձեր բժշկին:
 
Աղբյուրը
Ինչու՞ գուլպաները և ներքնազգեստը չի կարելի լվանալ միասին

Ինչու՞ գուլպաները և ներքնազգեստը չի կարելի լվանալ միասին

Երբ հագուստը լվացքի մեքենայի մեջ է….

Ի՞նչ են սեռական շուրթերի վրա առաջացող պզուկները և ինչու՞ են դրանք հայտնվում

Ի՞նչ են սեռական շուրթերի վրա առաջացող պզուկները և ինչու՞ են դրանք հայտնվում

Սեռական շուրթերի վրա առաջացած պզուկը…

Վագինիզմ : Բուժման մեթոդները

Վագինիզմ : Բուժման մեթոդները

Վագինիզմը (vaginismus) սեռական խանգարում է, որը բնորոշվում է հեշտոցի մկանների…

Ինչու՞ է առաջանում սեզոնային դեպրեսիան

Ինչու՞ է առաջանում սեզոնային դեպրեսիան

Ոչ ոք չի հասկանում թե…