Թյուր պատկերացումներ կուսաթաղանթի վերաբերյալ

Թյուր պատկերացումներ կուսաթաղանթի վերաբերյալ

Կուսության մասին առասպելները շատ են: Դրանք, իհարկե, ոչնչով հիմնավորված չեն, սակայն մարդիկ շարունակում են հավատալ և փոխանցել սերունդից սերունդ: Ներկայացնենք երկու ամենատարածված առասպելը:

«Առաջին անգամ»-ի ժամանակ կուսաթաղանթը պատռվում է

Այս առասպելը հիմնված է այն հանգամանքի վրա, որ կուսազրկումը մեծ մասամբ լինում է հենց առաջին սեռական մերձեցման ժամանակ: Եթե թաղանթը շատ առաձգական է և ամուր, ապա լիովին կարող է պահպանվել անգամ առաջին սեռական հարաբերությունից հետո: Եթե զուգընկերները ինտիմ հնարք են գործի դնում, որը բացառում է սեռանդամի ներթափանցումը հեշտոցի մեջ, ապա կուսաթաղանթը մնում է անվնաս: Բացի այդ, որոշ դեպքերում աղջիկների կուսաթաղանթն այնքան ամուր է լինում, որ անգամ սեռական հարաբերության ընթացքում տղամարդուն չի հաջողվում պատռել այն: Այդ պարագայում տղամարդը չպետք է ուժ գործադրի, քանի որ դրանով կարող է հանգեցնել շեքի պատռվածքի: Խնդրի լուծման լավագույն տարբերակը բժշկին այցելելն է:

Եթե նույնիսկ աղջիկը լիովին առողջ է, առաջին դաշտանի ի հայտ գալուն պես պետք է տարին 2 կամ գոնե մեկ անգամ գինեկոլոգիական հետազոտություն անցնի: Պետք չէ վախենալ զննման ընթացքում կուսությունը կորցնելուց. բժիշկներն այդ պարագայում զննում են պալպացիայի մեթոդով կամ էլ հատուկ գործիքի միջոցով, որը չի խախտում կուսաթաղանթի ամբողջականությունը:

Բժիշկը մանրամասն կբացատրի, թե ինչ տիպի կուսաթաղանթ ունի աղջիկը և ինչ է նրան սպասում առաջին սեռական մերձեցման ժամանակ: Եթե կուսաթաղանթը հաստ է և բավականին ամուր, ապա առաջին սեռական հարաբերությունը հնարավոր է, որ անհարմարություն պատճառի՝ ուղեկցվելով ցավով և առատ արյունային արտադրությամբ:

Այդ պարագայում ցանկալի է բժշկից ճշտել հատուկ միջամտությամբ՝ կուսաթաղանթը կտրելու հարցը: Վերջինս լիովին անցավ է և կատարվում է հաշված վայրկյանների ընթացքում: Այսպիսի միջամտությունը կատարվում է միայն անհրաժեշտության դեպքում և ցուցմամբ:

Առաջին սեռական մերձեցումն ուղեկցվում է ցավով և արնահոսությամբ

Այս առասպելը շարունակում է հետևողականորեն փոխանցվել սերունդից սերունդ, չնայած որ շատ են լինում դեպքերը, երբ արնահոսությանը չի հասնում: «Առաջին անգամ»-ի ժամանակ արյուն շատ կլինի, թե քիչ, թե ընդհանրապես չի լինի, կախված է կուսաթաղանթի կառուցվածքից և առաձգականությունից: Նշենք, որ կուսաթաղանթի պատռումը մեծ մասամբ ուղեկցվում է աննշան արնահոսությամբ, որը րոպեներ անց դադարում է: Եթե արնահոսությունը չի դադարում, պետք է անպայման դիմել բժշկի (սովորաբար այդպես լինում է խոշոր մազանոթի վնասման հետևանքով):

Բազմաթիվ կանանց կուսաթաղանթը կիսշրջանաձև է: Այս տեսակի դեպքում աղջիկն առաջին սեռական հարաբերության ընթացքում ցավ չի զգում և արյունն էլ քիչ է լինում: Որոշ դեպքերում ցավը պայմանավորված է լինում խոնավության պակասով: Այսպիսի դեպքերում զուգընկերները կարող են դեղատնից ձեռք բերել հատուկ ինտիմ քսուք: Հնարավոր է, որ ցավի առկայությունը պայմանավորված լինի հոգեբանական խնդիրներով և ցավոտ լինելու մասին տարատեսակ խոսակցություններով:

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Միջինում դաշտանը տեղի է ունենում 28 օրը մեկ, ավելի ճիշտ՝ 21-ից 35-րդ օրերին

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետը հիվանդություն է, որի դեպքում գլյուկոզան չի թափանցում բջիջներ

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Կարո՞ղ է արդյոք անալ սեռական հարաբերությունը վնասել

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջ մոտ չի արտադրվում բավարար չափով քսուք։