Երիկամային քարեր

Երիկամային քարեր

Երիկամային քարերն ամուր բյուրեղանման զանգվածներ են: Կազմված են աղերից, որոնք փոքր քանակությամբ պարունակվում են մարդու մեզում: Քարերը տարբերակվում են չափով և ձևով:

Քարերը կարող են լինել փոքր հատիկների տեսքով, որոնք աննկատելիորեն անցնում են մեզի մեջ, կարող են լինել նաև բարդ կառուցվածքով մեծ չափերի՝ 5սմ շառավղով գոյացությունների տեսքով: Սովորաբար մարդը չի կասկածում իր հիվանդության մասին այնքան ժամանակ, մինչև որ քարերն սկսում են տեղափոխվել և շարժվել միզուղիներով: Նույնիսկ փոքր քարը, դուրս գալով երիկամից, կարող է անտանելի ցավ առաջացնել:

Պատճառները

Մարդու երիկամային քարերի հիվանդության առաջացման ամենահավանական պատճառը ժառանգական նախատրամադրվածությունն է: Երիկամներում աղերի կուտակման և քարերի գոյացման պատճառներ կարող են լինել կալցիումի չարաշահումը կամ արյան մեջ միզաթթվի առկայությունը, որոնք առաջանում են նյութափոխանակության խանգարումից (օրինակ հիպերպարաթիրեոզի, վիտամին D-ի ավել ընդունման և այլն): Մեծ դեր ունի օրգանիզմում հեղուկի ոչ բավարար քանակը կամ հակառակը՝ մեծ քանակի հեղուկի կորուստը (օրինակ միզամուղների չարաշահման արդյունքում): Երկու դեպքերն էլ հանգեցնում են շատ կոնցենտրացված մեզի, որն էլ նպաստում է քարերի ձևավորմանը: Երիկամային վարակների դեպքում կարող է առաջանալ մեզի լճացում և փոխվել նրա թթվայնությունը: Երկարատև անկողնային խիստ ռեժիմը նույնպես կարող է նպաստել քարերի առաջացմանը:

Ախտանշանները

Սովորաբար այս հիվանդության առաջին ախտանշանը ծակող ցավն է մեջքում (հիվանդ երիկամի շրջանում) կամ որովայնի ստորին հատվածում: Ցավը կարող է տարածվել աճուկային շրջանում, ինչպես նաև ուղեկցվում է սրտխառնոցով և փսխումով: Ցավը շարունակվում է այնքան ժամանակ,  մինչև քարը դուրս է գալիս մեզի հետ, քանի որ միզածորանի մկանային պատը փորձում է այն դուրս հրել: Միզուղիների լորձաթաղանթի վնասման հետևանք կարող է դառնալ մեզում արյան առկայությունը (աչքի համար տեսանելի կամ ոչ): Իջնելով դեպի միզապարկ՝ քարը առաջացնում է միզարձակման ուժեղ պահանջ և այրոց միզարձակման ժամանակ: Երիկամային քարերի (երիկամային կոլիկա) դուրս գալը կարող է ուղեկցվել նաև տենդով և դողէրոցքով: Վերը նշված ախտանշանների առկայության դեպքում (թիկունքի կամ կողքի ցավեր, որովայնի ստորին հատվածի ցավեր, սրտխառնոց և փսխում, ցավ աճուկներում, միզարձակման պահանջ և այրոց միզարձակման ընթացքում) ձեզ անհրաժեշտ է դիմել բժշկի: Եթե նման ախտանշաններ առաջացել են միզուղիների համակարգի արդեն իսկ առկա քրոնիկ հիվանդության ֆոնի վրա, ապա միանշանակ անհրաժեշտ է դիմել բժշկի: Տենդի կամ արյունահոսության առաջացման դեպքում հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ձեզ հոսպիտալացնել:

Բարդություններ

Հիմնական բարդություններն են՝

- միզուղիների խցանումներ քարերով և մեզի հոսքի խանգարում,
- երիկամների և միզուղիների վարակներ:

Չբուժելու դեպքում այս բարդությունները հանգեցնում են երիկամային անբավարարության:

Ին՞չ կարող եք անել դուք

Ջերմաստիճանի իջեցման և ցավազրկման համար կարող եք ընդունել ցավազրկող միջոցներ և սպազմոլիտիկներ: Եթե ցավը չի մեղմանում կամ մեզի մեջ արյուն եք նկատում, ահնրաժեշտ է բժիշկ կանչել:

Ին՞չ կարող է անել բժիշկը

Բժիշկը պետք է ցավազրկի և անկացնի անհրաժեշտ զննում (այդ թվում՝ մեզի անալիզ, երիկամների ՈՒՁՀ): Երբեմն անալիզներ անցկացնելու և քարերի բաղադրությունը որոշելու համար անհրաժեշտ է լինում հավաքել դուրս եկած քարերը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ հետագա բուժում, որը ներառում է հատուկ սննդակարգ և դեղորայքային թերապիա: Եթե քարը մեծանում է (որը երևում է ռենտգենային պատկերում կամ ՈՒՁ հետազոտությամբ), դուրս չի գալիս, առաջացնում է մշտական ցավեր և մեզի լճացում, դառնում է միզուղիների վարակման և արյունահոսության պատճառ, իսկ այդ դեպքում գուցե պահանջվի վիրահատական միջամտություն: Ներկա պահին կիրառվում են երիկամային քարերի ուլտրաձայնային փշրման մեթոդներ:

Կանխարգելում

Կարևոր է թույլ չտալ քարերի կրկնակի առաջացում: Երիկամային քարերը քրոնիկական հիվանդություն է և այդ պատճառով շատ հավանական է նոր քարերի առաջացումը: Խմեք օրական 12-16 բաժակ ջուր: Խիստ հետևեք նշանակված սննդակարգին: Այն կազմվում է քարերի բաղադրության որոշման հիման վրա: Եթե բժիշկը դեղորայքային թերապիա է նշանակել քարերի առաջացման կանխարգելման համար, ապա անհրաժեշտ է խստորեն հետևել նշանակումներին:

views 32377
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը